ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
13 ապրիլի 2021 թվականի N 183
ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և այդ գործարքների մասով ձեռքբերումների գծով մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը ՀՀ հարկային օրենսգրքով ենթակա է պակասեցման, թե՞ ոչ: Այն դեպքում, երբ ընկերությունը ձեռք է բերում ապրանք, որի արժեքը կազմում է 100+20=120 (20-ը ավելացված արժեքի հարկի գումարն է), և վաճառում է 90+18=108 արժեքով, արդյոք 20-18=2 միավոր ավելացված արժեքի հարկի գումարը ենթակա է պակասեցման:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
- 71-րդ հոդվածով սահմանված են ձեռքբերումներին վերաբերող ԱԱՀ-ի գումարների հաշվանցման (պակասեցման) կարգավորումները,
- 72-րդ հոդվածով սահմանված են ԱԱՀ-ի գումարների հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները, իսկ օրենսգրքի 73 հոդվածով պարտավորությունների ու հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման կարգը:
Միաժամանակ, ՀՀ հարկային օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած է ճանաչվել 2018թ. հունվարի 1-ից, բացառությամբ օրենքի 6-րդ հոդվածի վերջին պարբերության և 26-րդ հոդվածի 4-րդ կետի, որոնք գործել են մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն` ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և այդ գործարքների մասով ձեռքբերումների (ձեռքբերված (կամ ներմուծված) ապրանքների ու ստացված ծառայությունների) գծով մատակարարների հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ բացասական տարբերությունն առաջանում է օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կարգավորող մարմնի կողմից հաստատված սակագների կիրառման արդյունքում:
Հաշվի առնելով վերոնշյալ կարգավորումները` հայտնում ենք, որ ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կողմից ՀՀ տարածքում կատարված ձեռքբերումներին վերաբերող հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ գումարները, ինչպես նաև ապրանքների ներմուծման մասով մաքսային կամ ներմուծման հարկային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման (պակասեցման) օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված կարգավորումներին համապատասխան, եթե առկա չեն օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանափակումները: «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված' ԱԱՀ-ի գումարների հաշվանցման (պակասեցման) սահմանափակումները կիրառվում են մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ իրականացված գործարքների մասով:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ