Սեղմել Esc փակելու համար:
ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՏԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՏԻ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

13 ապրիլի 2021 թվականի N 184

 

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՏԻ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Կազմակերպությունը պատրաստվում է հետ գնել բաժնետոմսեր, որոնք թողարկվել են տվյալ գործարքին նախորդող երկու տարվա ընթացքում և տվյալ բաժնետերերի մասնակցությունը կանոնադրական կապիտալում չի հանդիսանում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցություն: Բաժնետոմսերը հետ են գնվում անվանական արժեքով: Տվյալ դեպքում ադյո՞ք նշված բաժնետոմսերի օտարման գծով ստացված եկամուտը համարվում է նվազեցվող եկամուտ:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի 149-րդ հոդվածի`

- 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` նույն հոդվածով այլ բան սահմանված չլինելու դեպքում հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում նաև կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերի հետ փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտը,

- 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխան` հարկման բազան որոշելու նպատակով նույն հոդվածի 1-ին մասով սահմանված եկամուտները չեն համարվում նվազեցվող եկամուտներ (չեն նվազեցվում համախառն եկամտից), եթե ստացվում են կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, եթե այդ օտարումը կատարվում է կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը) ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում:

Օրենսգրքի 150-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն` օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքերում կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից ստացվող եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ֆիզիկական անձի կողմից բաժնետոմսի օտարումից ստացվող եկամուտը` բացառությամբ օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված` բաժնետոմսի նույն կետում նշված ժամկետում օտարումից ստացվող եկամտի, համարվում է նվազեցվող եկամուտ:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
13.04.2021
N 184
Իրազեկման թերթիկ