Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 2021 թվականի N 544-Ա

 

ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական սեփականություն հանդիսացող տարածքները (այսուհետ` տարածքներ) հետ վերցնել համապատասխան պետական մարմիններից և ամրացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, համապատասխան պետական մարմինների ղեկավարների հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել սույն որոշման հավելվածում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքները` հիմք ընդունելով տարածքների փաստացի վիճակը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. ապրիլի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի ապրիլի 15-ի

N 544-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Տարածքի հասցեն     |Հարկը|Տարածքի        |Տարածքի |Տարածքի       |

|ը/կ|                   |     |տնօրինման      |մակերեսը|սկզբնական     |

|   |                   |     |լիազորությունն |(քառ. մ)|կամ           |

|   |                   |     |իրականացնող    |        |կադաստրային   |

|   |                   |     |մարմինը        |        |արժեքը        |

|   |                   |     |               |        |(դրամ)        |

|___|___________________|_____|_______________|________|______________|

|1. |ՀՀ Կոտայքի մարզ,   |2-րդ |ՀՀ Կոտայքի     |    90.8|     3 789 533|

|   |քաղ. Աբովյան,      |     |մարզպետարան    |        |(կադաստրային) |

|   |Բարեկամության 2    |     |               |        |              |

|___|___________________|_____|_______________|________|______________|

|2. |ՀՀ Լոռու մարզ,     |3-րդ |ՀՀ             |    59.4|     4,998,566|

|   |քաղ. Վանաձոր,      |     |քաղաքաշինության|        |(կադաստրային) |

|   |Նժդեհի 14          |     |կոմիտե         |        |              |

|___|___________________|_____|_______________|________|______________|

|3. |ՀՀ Լոռու մարզ,     |3-րդ |Վիճակագրական   |   19.05|     1 246 483|

|   |քաղ. Վանաձոր,      |     |կոմիտե         |        |              |

|   |Նժդեհի 14          |     |               |        |              |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.2021
N 544-Ա
Որոշում