Սեղմել Esc փակելու համար:
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 2021 թվականի N 578-Ա

 

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 135-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Լյովա Հովհաննեսի Գևորգյանին (ծնվ.` 24.07.2002 թ., քաղ. Գյումրի, Հանեսօղլյան փ., շ. 22, բն. 11, Շիրակի մարզի ԶԿ), Մենուա Արտյոմի Յարիբեկյանին (ծնվ.` 09.08.2002 թ., քաղ. Վանաձոր, Ավետիսյան փ., շ. 61, բն. 49, Լոռու մարզի ԶԿ) տրված տարկետումը` Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքական թիմի կազմում այդ քաղաքացիների ընդգրկված չլինելու հիմքով:

2. Դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Հայկ Արիստակեսի Բաբայանին (ծնվ.` 19.11.2002 թ., քաղ. Երևան, Գալշոյան 8/1 շ., բն. 48, Երևանի թիվ 3 ԶԿ) տրված տարկետումը` Հայաստանի հրաձգության հավաքական թիմի կազմում այդ քաղաքացու ընդգրկված չլինելու հիմքով:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմից պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» N 135-Ա որոշման N 1 հավելվածի 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. ապրիլի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.2021
N 578-Ա
Որոշում