Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՍՄԻԿ ԱՀԱՐՈՆՅԱՆԻՆ, ԱՎԵՏԻՍ ՊԵՐՅԱՆԻՆ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՍՄԻԿ ԱՀԱՐՈՆՅԱՆԻՆ, ԱՎԵՏԻՍ ՊԵՐՅԱՆԻՆ ԵՎ ՏԱԹԵՎԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 ապրիլի 2021 թվականի N 395-Ա

 

ՀԱՍՄԻԿ ԱՀԱՐՈՆՅԱՆԻՆ, ԱՎԵՏԻՍ ՊԵՐՅԱՆԻՆ ԵՎ ՏԱԹԵՎԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության հարցերով բաժնի պետ Հասմիկ Ահարոնյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության գյուտերի և օգտակար մոդելների բաժնի պետ Ավետիս Պերյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ Տաթևիկ Միքայելյանին 2021 թվականի ապրիլի 19-21-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով:

2. Հասմիկ Ահարոնյանի, Ավետիս Պերյանի և Տաթևիկ Միքայելյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. ապրիլի 16

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.04.2021
N 395-Ա
Որոշում