ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 ապրիլի 2021 թվականի N 535-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքային համայնքի Դաշտոյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող 43,334,529 դրամ կադաստրային արժեքով 788 քառ. մետր մակերեսով դպրոցի մասնաշենքը, 24 քառ. մետր մակերեսով կաթսայատունը և դրանց զբաղեցրած, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 0.131169 հա հողամասը (այսուհետ` անշարժ գույք) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի Հ. Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համար` 25.210.00897) (այսուհետ` կազմակերպություն):
2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. ապրիլի
Երևան