Սեղմել Esc փակելու համար:
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ` ՆԵՐԱՌՅԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 2021 թվականի N 563-Ն

 

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ` ՆԵՐԱՌՅԱԼ ՎԹԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների` ներառյալ վթարների և աղետների քննության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2021 թ. ապրիլի 15

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի ապրիլի 15-ի

N 563-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ` ՆԵՐԱՌՅԱԼ ՎԹԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների` ներառյալ վթարների և աղետների (այսուհետ` պատահար) քննության (այսուհետ` քննություն) հետ կապված հարաբերությունները:

2. Քննության նպատակն է պատահարների պատճառների որոշումն ու հետևանքների վերացմանն ուղղված ծրագրերի մշակումը, ինչպես նաև հետագայում դրանց կանխարգելման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը:

3. Սույն կարգով նախատեսված քննությունն անցկացվում է պատահարի առնչությամբ իրականացվող քրեական կամ վարչական վարույթից անկախ:

4. Քննության գործընթացն իր մեջ ներառում է պատահարի վերաբերյալ տեղեկատվության հավաքում և վերլուծություն, անհրաժեշտ հետազոտությունների անցկացում, պատահարի պատճառների բացահայտում, դրանց կանխարգելմանն ուղղված առաջարկությունների մշակում և հաշվետվության կազմում:

 

2. ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Քննությունը կազմակերպում և վարում է տիեզերական գործունեության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ղեկավարի կողմից ստեղծված հանձնաժողովը: Հանձնաժողովը կազմված հանձնաժողովի նախագահից և առնվազն 4 անդամից: Յուրաքանչյուր պատահարի դեպքում ստեղծվում է նոր հանձնաժողով:

6. Հանձնաժողովը վարում է քննությունը` ղեկավարվելով «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով:

7. Եթե քննության գործընթացում չի պահանջվում անցկացնել լրացուցիչ հետազոտություններ, ապա քննության ժամկետը չպետք է գերազանցի 30 օրը: Անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի նախագահի միջնորդությամբ` լիազոր մարմնի ղեկավարի կողմից քննության ժամկետը կարող է երկարաձգվել ևս 30 օրով:

8. Հանձնաժողովն իրավունք ունի քննության ընթացքում`

1) ներկայացնելու հարցադրումներ և ստանալու գրավոր պարզաբանումներ տիեզերական տեխնիկայի և (կամ) օբյեկտների շահագործողներից, պաշտոնատար անձանցից և այնպիսի անձանցից, որոնք ունեն կամ կարող են առնչություն ունենալ պատահարի հետ.

2) ուսումնասիրել տիեզերական տեխնիկայի և (կամ) օբյեկտների նախագծման, փորձարկման, արտադրման, շահագործման, նորոգման, օտարման, հետազոտությունների և (կամ) փորձարկումների իրականացման, երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալների ընդունման և մշակման, տիեզերական օբյեկտների արձակման, վայրէջքի և թռիչքի ընթացքում դրանց կառավարման, տիեզերական ենթակառուցվածքների ստեղծման և շահագործման վերաբերյալ փաստաթղթերը:

9. Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում կարող է հրավիրել համապատասխան մասնագետներ և (կամ) փորձագետներ: Մասնագետների և (կամ) փորձագետների մասնակցության աստիճանը սահմանափակվում է այն հարցերի սահմաններում, որոնց համար նրանք ներգրավված են քննությանը:

10. Քննության աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

11. Հանձնաժողովի նախագահը կազմակերպում, վարում և հսկում է քննության բոլոր փուլերը, համակարգում է քննության բոլոր մասնակիցների գործողությունները:

12. Քննության ընթացքում որոշումներն ընդունվում են հանձնաժողովի կողմից, հանձնաժողովի նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Ընդունված որոշմանը չհամաձայնելու դեպքում հանձնաժողովի անդամն իրավունք ունի այդ մասին իր կարծիքն արտահայտել գրավոր ձևով:

13. Քննության հետ կապված հարցերի վերաբերյալ հանձնաժողովի նախագահի ցուցումները պարտադիր են կատարման` պատահարի քննության և հանձնաժողովի աշխատանքն ապահովող բոլոր անձանց կողմից:

14. Հանձնաժողովի նիստերը ձևակերպվում են արձանագրություններով, որոնցում արտացոլվում են քննարկվող հարցերը, ընդունված որոշումները, հանձնաժողովի նախագահի ցուցումները: Քննարկվող հարցերի վերաբերյալ տարաձայնությունների առկայության դեպքում արձանագրությունում արտահայտվում են կողմերի դիրքորոշումները: Արձանագրություններն ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից:

15. Հանձնաժողովի կողմից հրավիրված համապատասխան մասնագետին և (կամ) փորձագետին հանձնաժողովի նախագահը գրավոր ներկայացնում է լուծում պահանջող հարցերի ցանկը: Մասնագետը և (կամ) փորձագետն իր աշխատանքները կատարում է ինքնուրույն` այն համաձայնեցնելով հանձնաժողովի նախագահի հետ:

16. Աշխատանքի արդյունքները մասնագետը և (կամ) փորձագետը ներկայացնում են եզրակացության տեսքով, որը քննարկվում է հանձնաժողովի նիստում: Քննարկման ընթացքում մասնագետին և (կամ) փորձագետին կարող են առաջադրվել լրացուցիչ հարցեր, որոնց պատասխանները ներկայացվում են եզրակացության տեսքով:

17. Եզրակացությունը քննարկվում է հանձնաժողովի կողմից և կցվում քննության նյութերին:

18. Քննության արդյունքներով հանձնաժողովը կազմում է քննության վերջնական հաշվետվություն (այսուհետ` Հաշվետվություն):

19. Հաշվետվությունը ստորագրվում է հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից: Հաշվետվության բովանդակության հետ չհամաձայնվելու դեպքում հանձնաժողովի անդամի առանձին դիրքորոշումը` գրավոր տեսքով, կցվում է Հաշվետվությանը:

20. Հաշվետվությունը գրավոր ներկայացվում է լիազոր մարմնի ղեկավարին և տիեզերական տեխնիկայի և (կամ) օբյեկտի շահագործողին:

21. Հաշվետվության ներկայացումից հետո հանձնաժողովի գործունեությունը դադարեցվում է: Քննության նյութերը և Հաշվետվությունը պահպանվում են լիազոր մարմնի մոտ:

22. Տիեզերական տեխնիկայի և (կամ) օբյեկտի հետ տեղի ունեցած յուրաքանչյուր պատահար ենթակա է պարտադիր հաշվառման լիազոր մարմնի կողմից: Հաշվառումը կատարվում է տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների գրանցման մատյանում:

23. Քննության ավարտից հետո` նոր հանգամանքների ի հայտ գալու պարագայում նշանակվում է նոր քննություն` սույն կարգի համաձայն` ստեղծելով նոր հանձնաժողով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 ապրիլի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.2021
N 563-Ն
Որոշում