Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 201 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 2021 թվականի N 601-Ն

 

ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 860-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի «Առողջությանը պատճառված վնասի ծանրությունը պարզելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը և տարբեր վնասվածքների հետևանքով առաջացած ընդհանուր աշխատունակության կայուն կորստի տոկոսները հաստատելու մասին» N 860-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2021 թ. ապրիլի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի ապրիլի 15-ի

N 601-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են դիակի դատաբժշկական փորձաքննության, մարդու կենսաբանական ծագման նյութերի դատահյուսվածքաբանական, դատակենսաբանական, քիմիկոտոքսիկոլոգիական, մոլեկուլային գենետիկական, դատակենսաքիմիական և բժշկաքրեագիտական փորձաքննությունների կամ հետազոտությունների իրականացման, առողջությանը պատճառված վնասի ծանրությունը պարզելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննության իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Դատաբժշկական փորձաքննություններն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով:

 

2. ԴԻԱԿԻ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Դիակի դատաբժշկական փորձաքննությունը (դիահերձումը) նախաքննություն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշման հիման վրա նեղ մասնագիտական հմտությունների տիրապետող բժիշկ-մասնագետի` դատաբժշկական փորձագետի կողմից դիակի փորձաքննությունն է:

4. Դիակի դատաբժշկական փորձաքննությունն իրենից ներկայացնում է դիակի արտաքին ուսումնասիրությունը, ներքին ուսումնասիրությունը, լրացուցիչ լաբորատոր հետազոտությունների համար դիակի ներքին օրգանների և կենսահեղուկների նմուշառումը, որոնց քանակը և չափերը որոշում է փորձագետն ըստ անհրաժեշտության` համապատասխան տվյալ դեպքին, և դիակի ամբողջականության վերականգնումը:

5. Դիակի ներքին և արտաքին ուսումնասիրությունների ընթացքում կարող են կատարվել ֆոտոլուսանկարահանումներ, որի անհրաժեշտությունը որոշում է փորձագետը:

6. Դիահերձման և ներքին օրգանների ուսումնասիրության մեթոդները և հերթականությունը որոշում է փորձաքննություն կատարող փորձագետը:

7. Դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո փորձագետը լրացնում է մահվան մասին բժշկական վկայականը:

8. Փորձագետի եզրակացությունը գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ որևէ այլ բնագավառում հատուկ գիտելիքների կամ հմտությունների օգտագործմամբ, վարույթն իրականացնող մարմնի կամ վարույթի մասնավոր մասնակցի կողմից իրեն առաջադրված, ինչպես նաև իր իրավասության մեջ մտնող այլ հարցերի վերաբերյալ գրավոր հիմնավորված հետևություններն են, որոնց փորձագետը հանգել է` վարույթի համապատասխան նյութերը, դիակը կամ վարույթին ներգրավված համապատասխան անձին հետազոտելով:

9. Դիահերձումից հետո դիակի խնամքի, մշակման (դաբաղման) և պահպանման ծառայությունները չեն մտնում դիակի դատաբժշկական փորձաքննության մեջ, դրանք իրականացվում են վճարովի հիմունքներով պետական փորձագիտական հաստատությունում:

10. Դիակի դատաբժշկական փորձաքննության ավարտից հետո չի թույլատրվում պետական փորձագիտական հաստատությունից դուրս այլ կազմակերպությունում դիակի դաբաղման, մշակման, հարդարման, գեղագիտական կամ այլ բնույթի ծառայությունների իրականացում` հաշվի առնելով նախաքննական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը:

11. Դիակի դատաբժշկական փորձաքննության իրականացման նպատակով իրավապահ մարմինների կողմից կայացված որոշման հիման վրա դիակը դեպքի վայրից կամ մահը վրա հասնելու վայրից տեղափոխվում է համապատասխան լիցենզիա ունեցող փորձագիտական հաստատության դիահերձարան` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության դիատար բրիգադի միջոցով, որը դիակի տեղափոխությունն իրականացնում է դիատարներով:

12. Հիվանդանոցային մահերի դեպքում իրավապահ մարմինների կողմից կայացված որոշման հիման վրա դիակը և համապատասխան բժշկական փաստաթղթերի բնօրինակները կամ ընթեռնելի պատճենները (հիվանդության պատմություն, ծննդաբերության պատմություն և այլն) տեղափոխվում են փորձագիտական հաստատություն ոչ շուտ, քան կենսաբանական մահն արձանագրվելուց երկու ժամ հետո և ոչ ուշ, քան մինչև 6 ժամվա ընթացքում:

13. Դիակի դատաբժշկական փորձաքննությունն իրականացվում է մահվան փաստն արձանագրելուց ոչ շուտ, քան 12 ժամ հետո` բնական լուսավորության պայմաններում:

14. Դիակի դատաբժշկական փորձաքննությունն իրականացվում է դիակի մանրակրկիտ արտաքին ուսումնասիրությամբ, գանգի, կրծքավանդակի, որովայնի, կոնքի խոռոչների հետազոտությամբ: Կախված դեպքի հանգամանքներից և փորձաքննությանն առաջադրված հարցերից` պետք է իրականացվի նաև մարմնի մնացած խոռոչների և կմախքային ոսկրերի մանրակրկիտ հետազոտություն:

15. Դիակի ներքին օրգանները փորձաքննության ժամանակ պետք է չափվեն և կշռվեն` կշեռքներով և քանոններով:

16. Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ որոշվում են մահվան պատճառը, վաղեմությունը, մարմնական վնասվածքների առկայությունը, ժամկետը` հետմահու կամ մինչմահու, բնույթը, առաջացման մեխանիզմը, պատճառման հերթականությունը, վնասվածքներ ստանալուց հետո ինքնուրույն գործողություններ կատարելու հնարավորությունը, հիվանդությունների և վնասվածքների պատճառահետևանքային կապը մահվան հետ, կենդանության օրոք հիվանդությունների և դրանց բարդությունների առկայությունը, թունավորումների առկայությունը, հիվանդանոցային մահերի դեպքում` կլինիկական ախտորոշման հավաստիությունը և այլ հարցեր, որոնք փորձաքննություն նշանակող մարմնի կողմից ներկայացված որոշմամբ առաջադրվում են դատաբժշկական փորձագետին և վերջինիս մասնագիտական հմտությունների շրջանակում են:

17. Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը կազմվում է իրավապահ մարմինների կողմից փորձաքննությունը նշանակելու վերաբերյալ կայացրած որոշումը համապատասխան բժշկական փաստաթղթերի, իրեղեն ապացույցների հետ միասին համապատասխան լիցենզիա ունեցող պետական փորձագիտական հաստատություն մուտքագրվելու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

18. Բարդ, ծավալուն փորձաքննությունների դեպքում, ինչպես նաև փորձագետների գերծանրաբեռնվածության պայմաններում, ելնելով որոշմամբ առաջադրված հարցերից և փորձաքննության ընթացքում ի հայտ եկած հանգամանքներից, փորձաքննությունների կատարման ժամկետը փորձագիտական հաստատության ղեկավարի համաձայնությամբ կարող է երկարաձգվել մեկ անգամ` մինչև 30 աշխատանքային օր` գրավոր տեղեկացնելով փորձաքննություն նշանակող մարմնին:

19. Դիակի դատաբժշկական փորձաքննության հետ կապված առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանի վերաբերյալ ենթադրյալ կարծիք պարունակող որևէ հետևություն փորձագիտական եզրակացության մեջ չի ներառվում:

20. Փորձագետի եզրակացությունը պետական փորձագիտական հաստատությունում առձեռն հանձնվում կամ պատշաճ ձևով փոստով առաքվում է փորձաքննություն նշանակող մարմնին:

21. Փորձագետը նախազգուշացվում է կեղծ եզրակացություն տալու համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 504-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին, և վերջինիս պարզաբանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները:

22. Փորձաքննությունների համար անհրաժեշտ նեղ մասնագիտական հետազոտություններն իրականացվում են փորձագետի ուղեգրի հիման վրա` հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային պայմաններում` պետական պատվերի շրջանակում:

 

3. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

23. Սույն գլխում կիրառվում են հետևյալ հասկացությունները`

1) առողջությանը պատճառված վնաս` օրգանների և հյուսվածքների անատոմիական ամբողջականության խախտում կամ դրանց ֆիզիոլոգիական ֆունկցիայի խանգարում կամ հիվանդություններ կամ ախտաբանական վիճակներ, որոնք ծագում են արտաքին միջավայրի տարբեր ազդակների ազդեցության հետևանքով.

2) ընդհանուր աշխատունակություն` հատուկ մասնագիտական որակավորում կամ պատրաստվածություն չպահանջող աշխատանք կամ մարդու` գործողություններ կատարելու ունակությունը` պայմանավորված ֆիզիկական, հոգեկան, տարիքային և այլ հանգամանքներով.

3) մասնագիտական աշխատունակություն` անձի ունակությունը կամ հնարավորությունը` կատարելու տվյալ մասնագիտությամբ որոշակի որակավորման, ծավալով և որակով աշխատանք:

24. Առողջությանը պատճառված վնասի ծանրությունը պարզելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքում կազմվում է փորձագետի կամ փորձագետների հանձնաժողովի եզրակացություն:

25. Առողջությանը պատճառված վնասի ծանրությունը պարզելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննությունը կատարում է օրենքով սահմանված կարգով նշանակված դատաբժշկական փորձագետը կամ փորձագետների հանձնաժողովը` փորձաքննության ենթարկվող անձի բժշկական զննության եղանակով կամ բժշկական փաստաթղթերում (բնօրինակներ կամ ընթեռնելի պատճեններ) պարունակվող տվյալների հիման վրա` սույն գլխով նախատեսված դեպքերում:

26. Փորձաքննության ենթարկվող անձի` բժշկական զննության եղանակով դատաբժշկական փորձաքննության ժամանակ պարզվում է փորձաքննության ենթարկվողի ինքնությունը` ըստ անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի` փորձաքննության ենթարկվող անձի կողմից ներկայացված անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի համապատասխան տվյալները նշելով փորձագիտական եզրակացության մեջ: Երբ բացակայում են անձը հաստատող փաստաթղթերը, փորձագիտական եզրակացության մեջ նշվում են անձի ինքնությունն անհայտ լինելու, ինչպես նաև սեռի և մոտավոր տարիքի մասին տեղեկություններ:

27. Փորձաքննության կատարումը միայն բժշկական փաստաթղթերի (հիվանդի բժշկական քարտ, հիվանդության պատմություն, մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտ, երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտ, նորածնի փոխանակման քարտ, հղիի և ծննդկանի անհատական քարտ և այլ բժշկական փաստաթղթեր) բնօրինակներում կամ ընթեռնելի պատճեններում պարունակվող տվյալների հիման վրա թույլատրվում է փորձագետի կամ փորձագետների հանձնաժողովի կողմից փորձաքննության ենթարկվող անձի անմիջական քննության իրականացման անհնարինության (Հայաստանի Հանրապետությունից բացակայելու, փորձաքննության ենթարկվող անձի` փորձաքննությանը չներկայանալու և դրանից հրաժարվելու դեպքում), վնասվածքների բնույթի, դրանց կլինիկական ընթացքի վերաբերյալ սպառիչ տվյալներ և փորձաքննություն կատարելու համար անհրաժեշտ տեղեկություններ պարունակող բժշկական փաստաթղթերի առկայության պայմանով:

28. Սույն գլխի 27-րդ կետում նշված բժշկական փաստաթղթերը բժշկական կազմակերպության կամ փորձաքննություն նշանակող մարմնի կողմից փորձագետին կամ փորձագետների հանձնաժողովին չներկայացվելու դեպքում փորձագետը կամ փորձագետների հանձնաժողովը դրա մասին հայտնում է փորձաքննություն նշանակած անձին (մարմնին) և միջնորդում անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելու համար: Պահանջվող փաստաթղթերը միջնորդությունից հետո չներկայացվելու դեպքում փորձագետը կամ փորձագետների հանձնաժողովը նյութերի անբավարարության հիմքով փորձաքննության անհնարինության վերաբերյալ եզրակացությամբ ավարտում է փորձաքննությունը:

29. Դատաբժշկական փորձագետը կամ փորձագետների հանձնաժողովը, բացի փորձաքննության ենթարկվող անձի անմիջական զննությունից, բժշկական հետազոտությունների իրականացման անհրաժեշտության դեպքում անձին, որոշ դեպքերում` նաև բժշկական փաստաթղթերն ուղարկում է բժշկական կազմակերպություններ` համապատասխան խորհրդատվությունների, կլինիկական և գործիքային հետազոտությունների անցկացման համար:

30. Դատաբժշկական փորձաքննության շրջանակում կատարված անմիջական զննության ժամանակ դատաբժշկական փորձագետը կամ փորձագետների հանձնաժողովը հայտնաբերում և նկարագրում է առկա վնասվածքը, դրա` բժշկական տեսանկյունից բնութագիրը (քերծվածքներ, արյունազեղումներ, վերքեր), տեղակայումն ու հատկանիշները, որոշում է վնասվածքի առաջացման հնարավոր ժամկետները` անհրաժեշտ նյութերի և տվյալների առկայության դեպքում:

31. Առողջությանը պատճառված վնասի ծանրության որոշման հատկանիշներն են` առողջությանը պատճառված ծանր վնասի առումով`

1) մարդու կյանքի համար վտանգավորությունը.

2) տեսողության կորուստը.

3) խոսքի կորուստը.

4) լսողության կորուստը.

5) որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստը.

6) դեմքի, գլխի, ականջի կամ կզակի անջնջելի այլանդակումը.

7) հղիության ընդհատումը.

8) հոգեկան հիվանդությունը.

9) թմրամոլությամբ հիվանդացումը.

10) թունամոլությամբ հիվանդացումը.

11) առողջության քայքայումը` զուգորդված ընդհանուր աշխատունակության` ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով.

12) մասնագիտական աշխատունակության լրիվ կորուստը:

32. Առողջությանը պատճառված վնասի ծանրության որոշման հատկանիշներն են` առողջությանը պատճառված միջին ծանրության վնասի առումով, առողջության տևական քայքայումը (վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը քսանմեկ օրվանից ավելի ժամանակով) կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստը, որը վտանգավոր չէ կյանքի համար և չի առաջացրել սույն գլխի 31-րդ կետով նախատեսված հետևանքները:

33. Առողջությանը պատճառված վնասի ծանրության որոշման հատկանիշներն են` առողջությանը պատճառված թեթև վնասի առումով, առողջության կարճատև քայքայումը կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստը` հաշվի առնելով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը` ոչ պակաս վեց և ոչ ավելի քսանմեկ օրվանից:

34. Առողջությանը պատճառված վնասի ծանրության որոշման համար բավարար է սույն գլխի 31-33-րդ կետերով դասակարգվող հատկանիշներից որևէ մեկի առկայությունը: Դասակարգվող մի քանի հատկանիշների առկայության դեպքում առողջությանը պատճառված վնասի ծանրությունը որոշվում է ըստ այն հատկանիշի, որը համապատասխանում է առողջությանը պատճառված` առավել ծանր համարվող վնասին:

35. Կենդանի անձի փորձաքննության ժամանակ, ով մինչև վնասվածք ստանալն ունեցել է որևէ հիվանդություն կամ մարմնի շրջանում վնասվածք` նախկինում օրգանի ֆունկցիայի մասնակի կամ լրիվ կորստով, առողջությանը պատճառված վնասը որոշելիս հիմք են ընդունվում միայն պատճառված վնասվածքը և դրա հետ պատճառական կապ ունեցող հետևանքները:

36. Առողջության քայքայման տևողությունը որոշվում է ընդհանուր աշխատունակության ժամանակավոր կորստի, ինչպես նաև վնասվածքների հետ անմիջական կապի մեջ գտնվող հետևանքների տևողությամբ:

37. Առողջությանը պատճառված վնասի ծանրության որոշման համար նշանակված դատաբժշկական փորձաքննության ժամանակ հաշվի են առնվում ինչպես ընդհանուր աշխատունակության ժամանակավոր, այնպես էլ կայուն կորուստը:

38. Ընդհանուր աշխատունակության կայուն կորուստ է ընդհանուր աշխատունակության կորուստը` աշխատանքային և կլինիկական անբարենպաստ ելքերի դեպքում կամ ավարտուն ելքի դեպքում` անկախ աշխատունակության սահմանափակման ժամկետներից կամ առողջության տևական քայքայման տևողությունից 120 օրվանից ավելի ժամանակով:

39. Ընդհանուր աշխատունակության կայուն կորստի չափը որոշելիս դատաբժշկական փորձագետը կամ փորձագետների հանձնաժողովն առաջնորդվում է սույն հավելվածով նախատեսված` տարբեր վնասվածքների հետևանքով առաջացած ընդհանուր աշխատունակության կայուն կորստի տոկոսներով:

40. Ընդհանուր աշխատունակության ժամանակավոր կորստի տևողությունը որոշվում է` հաշվի առնելով բժշկական փաստաթղթերում առկա տվյալները:

41. Դատաբժշկական փորձագետը կամ փորձագետների հանձնաժողովը գնահատում է առողջությանը պատճառված վնասի հետ կապված հիվանդության կամ ֆունկցիայի խանգարման բնույթն ու տևողությունը, վնասվածքների հետ անմիջական կապի մեջ գտնվող հետևանքների տևողությունը` ելնելով օբյեկտիվ բժշկական տվյալներից, այդ թվում` նաև այնպիսի տվյալներից, որոնք հաստատվել են փորձաքննության ժամանակ:

42. Դատաբժշկական փորձագետը կամ փորձագետների հանձնաժողովը գնահատում է բժշկական փաստաթղթերի տվյալները, փորձաքննվողի գանգատները և փորձաքննվողի մոտ առկա վնասվածքները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ փորձաքննության ենթարկվող անձի բուժման տևողությունը կարող է պայմանավորված չլինել վնասվածքի բնույթով:

43. Առողջությանը պատճառված վնասի կապակցությամբ ցույց տրված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ոչ պատշաճ մատուցման պատճառով առողջական վիճակի վատթարացումը հաստատվում է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությամբ` համապատասխան մասնագետների մասնակցությամբ, և հիմք չի ծառայում առողջությանը պատճառված վնասի ծանրության ավելացման համար: Նման դեպքերում փորձագիտական եզրակացության մեջ նշվում է առողջական վիճակի վատթարացման, ի հայտ եկած բարդությունների բնույթի, ինչպես նաև մարմնական վնասվածքների ու բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ոչ պատշաճ մատուցման հետ դրանց պատճառահետևանքային կապի մասին:

44. Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ոչ պատշաճ մատուցման հետևանքով առաջացած բարդությունները որակվում են որպես առողջությանը պատճառված վնաս, և, նման բարդություններով պայմանավորված, առողջությանը պատճառված վնասի ծանրությունը որոշվում է սույն գլխի դրույթներին համապատասխան:

45. Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը որոշվում է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությամբ` համապատասխան մասնագետների մասնակցությամբ:

46. Եթե բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների պատշաճ մատուցման արդյունքում առաջացած բարդությունները հետևանք են այլ պատճառների (հիվանդի վիճակի ծանրություն, օրգանիզմի անհատական առանձնահատկություններով պայմանավորված` անկանխատեսելի ռեակցիաներ և վիճակներ), ապա դրանց` առողջությանը պատճառած վնասի ծանրությունը գնահատման ենթակա չէ:

47. Որևէ հիվանդությամբ տառապող անձի առողջությանը պատճառված վնասի ծանրության գնահատման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել միայն պատճառված վնասվածքից բխող համապատասխան հետևանքները: Այս դեպքում, համապատասխան մասնագետների մասնակցությամբ, հանձնաժողովը պարզում է վնասվածքի ազդեցությունը հիվանդության վրա (հիվանդության սրացում, անցումն ավելի ծանր ձևերի):

48. Մեկից ավելի վնասող ազդակների ներգործությամբ առաջացած վնասվածքների առկայության դեպքում առողջությանը պատճառված վնասի ծանրությունը որոշելիս յուրաքանչյուր ազդակի ներգործությունը գնահատվում է առանձին:

49. Մեկը մյուսին փոխադարձաբար ծանրացնող մեկից ավելի վնասվածքների դեպքում առողջությանը պատճառված վնասի ծանրությունը գնահատվում է միասնական` ելնելով դրանց հանրագումարից:

50. Տարբեր վաղեմությամբ պատճառված վնասվածքների դեպքում դրանցից յուրաքանչյուրի ծանրությունը գնահատվում է առանձին` որոշվելով յուրաքանչյուր վնասվածքի պատճառման վաղեմությունը:

51. Նախկինում օրգանի ֆունկցիայի լրիվ կամ մասնակի կորստով մարմնի մասի կամ օրգանի վնասման ժամանակ հաշվի են առնվում միայն տվյալ վնասվածքի հետևանքները` առանց հաշվի առնելու մարմնի նույնանման զույգ մասի կամ նույնանման մյուս օրգանի ֆունկցիայի խանգարումը:

52. Առողջությանը պատճառված վնասի ծանրությունը չի որոշվում, երբ անձը չի ներկայանում փորձաքննության, և առկա բժշկական փաստաթղթերի տվյալները բավարար չեն առողջությանը պատճառված վնասի աստիճանը որոշելու համար (փորձաքննության ենթարկվող անձի վնասվածքի կամ հիվանդության` ախտաբանական վիճակի ախտորոշումը հաստատված չէ, կլինիկական պատկերը պարզ չէ, կլինիկական և լաբորատոր հետազոտությունները կատարված են ոչ բավարար):

53. Առողջությանը պատճառված վնասի ծանրությունը որոշվում է ըստ առկա տվյալների, եթե`

1) փորձաքննության կատարման պահին կյանքի համար ոչ վտանգավոր առողջությանը պատճառված վնասի ելքը պարզ չէ (բացառությամբ բժշկական փաստաթղթերով հիմնավորված` կյանքի համար վտանգավոր վնասվածքի առկայության դեպքի).

2) փորձաքննության ենթարկվողը հրաժարվում է լրացուցիչ հետազոտությունից կամ չի ներկայանում կրկնակի փորձաքննության, ինչը փորձագետին կամ փորձագետների հանձնաժողովին զրկում է առողջությանը պատճառված վնասի բնույթը, դրա կլինիկական ընթացքը և ելքը վերջնական գնահատելու հնարավորությունից.

3) բացակայում են բժշկական փաստաթղթերը, այդ թվում` լրացուցիչ բժշկական հետազոտությունների արդյունքները:

54. Առողջությանը պատճառված վնասի ծանրության մասին ենթադրյալ կարծիք պարունակող որևէ հետևություն փորձագիտական եզրակացության մեջ չի ներառվում:

55. Փորձագետի եզրակացությունը կազմվում է համապատասխան բժշկական փաստաթղթերը ներկայացվելուց, սույն գլխով նախատեսված դեպքերում` փորձաքննության ենթարկվողի ներկայությունն ապահովվելուց, փորձագետի միջնորդությունները և նեղ մասնագետների խորհրդատվությունները կատարվելուց հետո` տասնօրյա ժամկետում:

56. Բացառիկ դեպքերում, երբ անհրաժեշտ է կատարել ծավալուն փորձաքննություններ, որոնց շրջանակում կիրառվում է բարդ մեթոդիկա, ինչպես նաև այն դեպքում, երբ տվյալ փորձագետին կամ փորձագետների հանձնաժողովին հանձնարարված է այլ փորձաքննությունների կատարում, փորձաքննության կատարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ` մինչև 30 աշխատանքային օր, փորձագիտական հիմնարկի ղեկավարի կողմից` գրավոր տեղեկացնելով փորձաքննություն նշանակող իրավասու մարմնին:

57. Փորձագետի կամ փորձագետների հանձնաժողովի եզրակացությունը պետական փորձագիտական հաստատությունում առձեռն հանձնվում կամ պատշաճ ձևով փոստով առաքվում է փորձաքննություն նշանակող մարմնին:

58. Կյանքի համար վտանգավոր առողջությանը պատճառված վնաս է համարվում առողջությանը պատճառված այն վնասը, որն իր բնույթով ստեղծում է կյանքի համար անմիջականորեն վտանգ սպառնացող վիճակ, ինչպես նաև առողջությանը պատճառված այն վնասը, որն առաջացնում է կյանքի համար սպառնալից վիճակի զարգացում: Առողջությանը պատճառված վնասը, որն իր բնույթով ստեղծում է կյանքի համար անմիջականորեն վտանգ սպառնացող վիճակ, մարդու օրգանիզմի այն անատոմիական կառուցվածքների և ֆիզիոլոգիական ֆունկցիաների խանգարումն է, որոնք իրենց սովորական կլինիկական ընթացքի և բուժման բացակայության դեպքում գերակշիռ դեպքերում ավարտվում են մահացու ելքով, և վնասվածքի ու մահացու ելքի միջև առկա է ուղղակի պատճառահետևանքային կապ:

59. Կյանքի համար սպառնալից վիճակը մարդու օրգանիզմի այնպիսի կարևոր ֆունկցիաների խանգարումն է, որն օրգանիզմի կողմից ինքնուրույն չի կարող կոմպենսացվել և առանց բուժման ավարտվում է մահվան ելքով: Կյանքի համար սպառնալից վիճակների զարգացումը պետք է անմիջականորեն կապված լինի կյանքին վտանգ սպառնացող վնասի հետ և ունենա ուղղակի պատճառահետևանքային կապ: Ցուցաբերված բժշկական օգնության արդյունքում մահացու ելքի կանխումը չի փոփոխում առողջությանը պատճառված վնասի գնահատականը` որպես կյանքի համար վտանգավոր:

60. Կյանքի համար սպառնացող վիճակները կարող են զարգանալ վնասվածքներն ստանալուց հետո տարբեր ժամանակահատվածներում, մասնավորապես, վնասվածքները կարող են առաջանալ`

1) անմիջապես` վնասվածքն ստանալու պահին.

2) վնասվածքն ստանալուց որոշակի ժամանակահատված անց:

61. Կյանքի համար սպառնալից վիճակի առաջացումը (թե ծագումը), անկախ ժամանակի տևողությունից, պետք է գտնվի վնասվածքի հետ ուղղակի պատճառահետևանքային կապի մեջ:

62. Կյանքի համար վտանգավոր` առողջությանը պատճառված վնասվածքները բաժանվում են 2 խմբի`

1) 1-ին խմբի վնասվածքներ, որոնք իրենց բնույթով անմիջականորեն ստեղծում են կյանքի համար վտանգ և կարող են հանգեցնել մահվան.

2) 2-րդ խմբի վնասվածքներ, հիվանդություններ և ախտաբանական վիճակներ, որոնք օրինաչափորեն ուղեկցվում են կյանքին սպառնացող վիճակների առաջացմամբ:

63. Կյանքի համար վտանգավոր 1-ին խմբի վնասվածքների շարքին են դասվում`

1) գլխի շրջանում թափանցող վերքերը, այդ թվում` նաև առանց գլխուղեղի վնասման.

2) գանգի թաղի և հիմը կազմող ոսկրերի բաց և փակ` առաջային, միջին, հետին գանգափոսերի, ճակատոսկրի, գագաթոսկրերի (կողմնոսկրերի), քունքոսկրերի, ծոծրակոսկրի, ակնակապիճի վերին պատի, հիմոսկրի, մաղոսկրի կոտրվածքները` բացառությամբ դիմային կմախքի և դիմային կմախքի մաս կազմող ոսկրերի կոտրվածքների, գանգի թաղի միայն արտաքին թիթեղի մեկուսացված կոտրվածքների և ճակատային ծոցի առաջային պատի կոտրվածքների.

3) ներգանգային վնասվածքներ` գլխուղեղի նյութի ջնջխում. գլխուղեղի տարածուն ակսոնալ ախտահարում. գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդ. տրավմատիկ ներուղեղային կամ ներփորոքային արյունազեղումները, գլխուղեղի միջին աստիճանի սալջարդը կամ տրավմատիկ վերկարծրենային, ենթակարծրենային կամ սուբարախնոիդալ արյունազեղումները` ընդհանուր ուղեղային, օջախային և ցողունային ախտանիշների առկայությամբ.

4) ողնաշարի խողովակ (պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային) թափանցող վերքեր, այդ թվում` նաև առանց ողնուղեղի վնասման և «ձիու պոչի» համախտանիշի: Ողնուղեղի բաց և փակ վնասվածքներ` ողնուղեղի լրիվ կամ ոչ լրիվ ընդհատումով, ողնուղեղի ջնջխում: Ողնուղեղի կրծքային հատվածի սալջարդ` դրա ֆունկցիայի խանգարմամբ.

5) ողնաշարի պարանոցային հատվածի կոտրվածքները` պարանոցային ողերի մարմինների կոտրվածքները կամ ողերի աղեղների երկկողմանի կոտրվածքները, ինչպես նաև պարանոցային 1-ին, 2-րդ ողերի աղեղների միակողմանի կոտրվածքները կամ պարանոցային 2-րդ ողի ատամնաելունի կոտրվածքները, կամ պարանոցային ողերի բազմաթիվ կոտրվածքները, այդ թվում և առանց ողնուղեղի ֆունկցիայի խանգարման.

6) պարանոցային մեկ կամ մի քանի ողերի հոդախախտը. ողնաշարի պարանոցային հատվածի մակարդակի միջողային սկավառակի տրավմատիկ պատռվածքը` ողնուղեղի ճնշումով.

7) ողնուղեղի պարանոցային հատվածի սալջարդերը` դրա ֆունկցիայի խանգարումով.

8) ողնաշարի կրծքային հատվածի կոտրվածքները, կրծքային մեկ կամ մի քանի ողերի կամ ողերի աղեղի կոտրվածքը` ողնուղեղի ֆունկցիայի խանգարումով. կրծքային ողի հոդախախտ, կրծքային հատվածում միջողային սկավառակի տրավմատիկ պատռվածք` ողնուղեղի ճնշումով.

9) կողոսկրերի երկկողմանի բազմաթիվ կոտրվածքները` կրծքավանդակի հիմնակմախքի անատոմիական ամբողջականության խախտումով, կամ կողոսկրերի միակողմանի տարբեր` երկու և ավելի անատոմիական գծերով կոտրվածքները, որոնք առաջացնում են կրծքավանդակի հատվածի պատի շարժունություն` կողային կափույրի ձևով.

10) ըմպանի, կոկորդի, շնչափողի, որկորի խոռոչներ կամ լուսանցքներ թափանցող վերքերը, վահանաձև գեղձի վնասվածքները: Կոկորդի աճառների և ոսկրերի կոտրվածքներ (ենթալեզվային ոսկրի, վահանաճառի, մատանիաձև աճառի, շերեփաձև, մակկոկորդային կամ շնչափողային աճառների).

11) կրծքավանդակի և որովայնի շրջանների վերքեր, որոնք թափանցում են կրծքավանդակի կամ սրտակրանքի, կամ միջնորմի բջջանք և որովայնի խոռոչներ, այդ թվում` նաև առանց ներքին օրգանների վնասման.

12) կրծքավանդակի օրգանների փակ վնասվածքներ (ջնջխում, պոկում, պատռում), սրտի կամ թոքի, կամ բրոնխների, կամ շնչափողի կրծքային հատվածի. տրավմատիկ հեմոպերիկարդ կամ պնևմոթորաքս կամ հեմոթորաքս, կամ հեմոպնևմոթորաքս. ստոծանու կամ կրծքային ավշահանգույցի ծորանի կամ ուրցագեղձի վնասում.

13) կոնքի օրգանների վնասվածքներ (ջնջխում, պոկում, պատռվածք), միզապարկի բաց կամ փակ վնասվածքներ կամ միզուկի մեմբրանային մասի, կամ ձվարանի, կամ փողերի (ֆալոպյան), կամ արգանդի, կամ կոնքի մյուս օրգանների (շագանակագեղձի, սերմնաբշտերի, սերմնահեղուկի ծորանի) բաց կամ փակ վնասվածքներ.

14) հեշտոցի պատի կամ ուղիղ աղիքի պատի վերքերը կամ շեքի վերքերը, որոնք թափանցում են խոռոչ կամ փոքր կոնքի բջջանք.

15) որովայնի խոռոչի օրգանների փակ վնասվածքներ (ջնջխում, պոկում, պատռում)` փայծաղի կամ լյարդի, կամ (և) լեղապարկի, կամ ենթաստամոքսային գեղձի, կամ ստամոքսի, կամ բարակ աղու, կամ խթաղու, կամ ուղիղ աղու, կամ մեծ ճարպոնի, կամ բարակ և հաստ աղիների միջընդերքի, հետորովայնամզային տարածության օրգանների` երիկամների, մակերիկամների, միզածորանի: Որովայնի խոռոչի օրգանի կամ հետորովայնամզային տարածության օրգանի պատռվածք համարվում են դրանց անատոմիական ամբողջականության խախտումները (մակրոսկոպիկ մակարդակով)` խոռոչավոր օրգանի պատի (բոլոր շերտերի) ամբողջականության միջանցիկ խախտումը, միջպատյանային վնասումները` պարենխիմատոզ օրգանի ենթապատյանային արյունահավաքի առաջացումով: (Թվարկված վնասվածքները` բացառությամբ ենթապատյանային վնասվածքների, վնասվածքի հասցման պահին առաջացնում են կյանքի համար անմիջական սպառնալիք և առաջացնում են կյանքի համար այնպիսի սպառնալից վիճակներ, ինչպիսիք են` շոկը, զանգվածային արյան կորուստը, թարախասեպտիկ բարդությունները (թարախային պերիտոնիտ): Ենթապատյանային երեսանց պատռվածքների առաջացումը, պատյանի ամբողջականության պահպանումով և ենթապատյանային բարակ արյունազեղման ձևավորումով, չի առաջացնում կյանքի համար անմիջական վտանգ և, հետևաբար, չի հանդիսանում որպես կյանքին վտանգ սպառնացող հատկանիշ: Որովայնի խոռոչի և հետորովայնամզային տարածության օրգանների այլ տեսակի վնասվածքները (արյունազեղում պատյանի տակ, օրգանի հենքում, կապանային ապարատ, օրգանի սեփական հյուսվածքի երեսանց պատռվածքները) դասվում են կյանքին վտանգ սպառնացող վնասվածքների շարքը` այն դեպքերում, երբ դրանք ուղեկցվում են կյանքին սպառնացող վիճակներով: Մնացած դեպքերում դրանք գնահատվում են իրենց ելքով և առողջության քայքայման տևողությամբ: Ստամոքսի և աղիների շճային (կամ միայն շճամկանային) թաղանթների պատռվածքները չեն հանդիսանում որպես կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս և գնահատվում են առողջության քայքայման տևողությամբ).

16) կոնքի առաջային կիսաօղի երկկողմանի կոտրվածքները` անընդհատության խախտումով` զույգ ցայլոսկրերի և զույգ նստոսկրերի կոտրվածքներ «թիթեռի» ձևով. կոնքի ոսկրերի կոտրվածքներ` կոնքային օղի անընդհատության խախտումով հետին շրջանում` սրբանոսկրի, զստոսկրի ուղղաձիգ կոտրվածքներ, զստասրբանային կապակցության մեկուսացված պատռվածքներ. կոնքի ոսկրերի կոտրվածքներ` կոնքային օղի անընդհատության խախտումով առաջային և հետին շրջաններում` կոնքի առաջային և հետին հատվածներում կոնքի մեկ կողմում միակողմանի և երկկողմանի ուղղաձիգ կոտրվածքներ (Մալհեյնի կոտրվածք), անկյունագծային կոտրվածքներ` կոնքի առաջային և հետին շրջաններում ուղղաձիգ կոտրվածքներ հակադիր կողմերում (Վոլյումեյի կոտրվածք) առաջային և հետին հատվածներում կոնքի ոսկրերի կոտրվածքների համակցվածի առաջային ու հետին հատվածներում տարբեր կապակցությունների պատռվածքների հետ.

17) գոտկային շրջանի կամ կոնքի շրջանի վերքերը, որոնք թափանցում են հետորովայնամզային տարածություն, հետորովայնամզային տարածության օրգանների վնասումներով (երիկամ կամ մակերիկամ, կամ միզածորան, կամ ենթաստամոքսային գեղձ, կամ 12-մատնյա աղու վայրէջ և հորիզոնական հատված, կամ խթաղու վերել և վայրէջ հատվածների).

18) ողնաշարի գոտկասրբանային հատվածի կոտրվածքները` գոտկային կամ սրբանային մեկ կամ մի քանի ողերի մարմինների կամ աղեղների կոտրվածքների, «ձիու պոչի» համախտանիշի դեպքում, ինչպես նաև գոտկային ողերի հոդախախտի, գոտկասրբանային հատվածում միջողային սկավառակների տրավմատիկ պատռվածքների` «ձիու պոչի» համախտանիշի դեպքում. ողնուղեղի գոտկային հատվածի սալջարդի` «ձիու պոչի» համախտանիշի դեպքում.

19) խոշոր արյունատար անոթի` աորտայի, քնային (ընդհանուր, ներքին, արտաքին), ենթաանրակային, անութափոսային, բազկային, ազդրային, ենթածնկային զարկերակների և դրանց ուղեկցող երակների վնասվածքները (պատռում, հատում, տրավմատիկ անևրիզմա).

20) ռեֆլեքսոգեն գոտիների կոկորդի, կարոտիսային ծոցերի, արևային հյուսակի, արտաքին սեռական օրգանների շրջանների բութ վնասվածքները` առաջացած ռեֆլեքսոգեն շոկի` կլինիկական և մորֆոլոգիական տվյալների առկայության դեպքում.

21) ջերմային, քիմիական, էլեկտրական կամ ճառագայթային 3-4-րդ աստիճանի այրվածքները, որոնց վնասված մակերեսները գերազանցում են մարմնի ընդհանուր մակերեսի 10 տոկոսը. 3-րդ աստիճանի այրվածքը, որի վնասված մակերեսները գերազանցում են մարմնի ընդհանուր մակերեսի 15 տոկոսը, 2-րդ աստիճանի այրվածքները, որոնց վնասված մակերեսները գերազանցում են մարմնի ընդհանուր մակերեսի 20 տոկոսը, ավելի փոքր մակերեսով այրվածքները, որոնք ուղեկցվում են այրվածքային հիվանդության առաջացմամբ. շնչառական ուղիների այրվածքները ձայնաճեղքի այտուցի և նեղացման երևույթներով. 3-4-րդ աստիճանի ցրտահարությունները, որոնց վնասված մակերեսները գերազանցում են մարմնի ընդհանուր մակերեսի 10 տոկոսը. 3-րդ աստիճանի ցրտահարությունները, որոնց վնասված մակերեսները գերազանցում են մարմնի ընդհանուր մակերեսի 15 տոկոսը. 2-րդ աստիճանի ցրտահարությունները, որոնց վնասված մակերեսները գերազանցում են մարմնի ընդհանուր մակերեսի 20 տոկոսը.

22) ճառագայթային ախտահարումները, որոնք արտահայտվում են սուր ճառագայթային հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր աստիճանով:

64. Կյանքի համար վտանգավոր 2-րդ խմբի վնասվածքների շարքն են դասվում`

1) տարբեր պատճառներից առաջացած ծանր (3-4-րդ աստիճան) շոկը.

2) տարբեր պատճառներից առաջացած 2-3-րդ աստիճանի կոման.

3) արյան սուր և զանգվածային կորուստը.

4) սուր սրտային կամ անոթային սուր անբավարարությունը, կոլապսը, ուղեղային արյան շրջանառության ծանր աստիճանի խանգարումը.

5) երիկամային կամ լյարդային սուր անբավարարությունը, կամ ծանր աստիճանի մակերիկամային սուր անբավարարությունը, կամ սուր պանկրեոնեկրոզը.

6) ծանր աստիճանի շնչառական սուր անբավարարությունը.

7) թարախային սեպտիկ (արյունավարակային) վիճակը, սեպսիս, կամ պերիտոնիտ, կամ թարախային պլևրիտ կամ ֆլեգմոնա.

8) արյան տեղային կամ օրգանային շրջանառության խանգարումը, որն առաջացնում է ներքին օրգանների ինֆարկտ կամ ծայրանդամների փտախտ (գանգրենա), գլխուղեղի կամ թոքերի անոթների էմբոլիան (գազային, ճարպային, հյուսվածքային կամ թրոմբոէմբոլիա).

9) կյանքին սպառնացող վիճակների զուգակցումը.

10) սուր թունավորումները` բժշկական և ոչ բժշկական կիրառության քիմիական ու կենսաբանական նյութերով, այդ թվում` թմրամիջոցներով կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերով, կամ քնաբեր նյութերով կամ նյութերով, որոնք հիմնականում ներգործում են սիրտ-անոթային համակարգի վրա, կամ ալկոհոլով և նրա ածանցյալներով, կամ տեխնիկական հեղուկներով, կամ թունավոր մետաղներով կամ թունավոր գազերով, կամ սննդային թունավորումները, որոնք առաջացրել են կյանքին վտանգ սպառնացող վիճակներ.

11) մեխանիկական շնչահեղձության տարբեր տեսակները, բարձր և ցածր ջերմաստիճանի ընդհանուր ներգործության հետևանքները (արևահարություն, ջերմային հարված, ընդհանուր գերտաքացում, օրգանիզմի գերսառեցում), բարձր և ցածր մթնոլորտային ճնշման ներգործության հետևանքները (բարոտրավմա, կեսոնային հիվանդություն), տեխնիկական կամ մթնոլորտային էլեկտրականության ներգործության հետևանքները (էլեկտրատրավմա), այլ ձևերի անբարենպաստ ներգործությունների հետևանքները (ջրազրկում, հյուծում, օրգանիզմի գերլարվածություն), որոնք առաջացրել են կյանքին վտանգ սպառնացող վիճակներ:

65. Կյանքի համար վտանգավոր` առողջության վնասի հատկանիշի բացակայության դեպքում առողջությանը պատճառված` ըստ հետևանքների ծանր համարվող, սակայն կյանքի համար ոչ վտանգավոր վնասի դեպքում առողջությանը պատճառված ծանր վնասի չափանիշ են հանդիսանում`

1) տեսողության կորուստը.

2) խոսքի կորուստը.

3) լսողության կորուստը.

4) որևէ օրգանի կորուստը կամ օրգանի ֆունկցիայի կորուստը.

5) հղիության ընդհատումը.

6) հոգեկան հիվանդությունը.

7) թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացումը.

8) դեմքի, գլխի, ականջի կամ կզակի անջնջելի այլանդակումը.

9) առողջության քայքայումը` զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս մեկ երրորդի կայուն կորստով.

10) մասնագիտական աշխատունակության լրիվ կորուստը:

66. Տեսողության կորուստն առողջությանը պատճառված վնաս է, որը հանգեցնում է տեսողության կորստի` երկու աչքում լրիվ կայուն կուրության կամ այնպիսի վիճակի, երբ կա տեսողության նվազում, որը համապատասխանում է տեսողության 0,04 սրության և դրանից ավելի ցածր (մատների հաշվում` 2 սմ հեռավորության վրա և լուսազգացողություն):

67. Մեկ աչքում տեսողության կորուստն օրգանի ֆունկցիայի կորուստ է և համարվում է առողջությանը պատճառված ծանր վնաս: Մեկ ակնագնդի կորուստն օրգանի կորուստ է: Մեկ աչքի տեսողության կորուստը գնահատվում է ընդհանուր աշխատունակության կայուն կորստի չափով: Կույր աչքի կորստի դեպքում առողջությանը պատճառված վնասը որոշվում է արդեն իսկ վնասված և ֆունկցիայից զրկված օրգանի` ակնագնդի հյուսվածքների վնասման հետ կապված առողջության քայքայման տևողության առումով:

68. Խոսքի կորուստն առողջությանը պատճառված այն վնասն է, որը հանգեցնում է սեփական մտքերը շրջապատի մարդկանց հասկանալի հոդաբաշխ հնչյուններով արտահայտելու կարողության կորստի կամ ձայնի կորստի: Նման իրավիճակը բնորոշ է լեզվի և կոկորդի վնասվածքներին, ինչպես և գանգուղեղային վնասվածքին, որից հետո պահպանվում են աֆազիաների և ձայնի կորստի տարբեր տեսակներ:

69. Լսողության կորուստ է համարվում առողջությանը պատճառված այն վնասը, որը հանգեցնում է լրիվ խլության կամ այնպիսի անվերադարձ վիճակի, երբ տուժողը չի լսում խոսակցական ձայնը` ականջախեցուց 3-5 սանտիմետր հեռավորության վրա: Լսողության կորուստը երկու ականջներում լրիվ կայուն խլությունն է կամ այնպիսի անվերադարձ փոփոխությունները, երբ անձը չի կարողանում լսել խոսակցական ճառը` ականջախեցուց 3-5 սանտիմետր հեռավորության վրա: Մեկ ականջի լսողության կորուստը գնահատվում է ընդհանուր աշխատունակության կայուն կորստի հատկանիշով:

70. Ըստ տեսողության, լսողության կորստի` առողջությանը պատճառված վնասի ծանրությունը որոշելիս` հաշվի չի առնվում տեսողության կամ լսողության լավացման հնարավորությունը բժշկատեխնիկական միջոցների օգնությամբ (շտկող ակնոց, լսողական ապարատ և այլն):

71. Որևէ օրգանի կամ դրա ֆունկցիայի կորուստ է համարվում`

1) ձեռքի, ոտքի կորուստը` մարմնից դրանց անջատումը կամ դրանց ֆունկցիայի կորուստը (կաթված կամ այլ վիճակ), որը բացառում է դրանց գործունեությունը: Վերջույթի ֆունկցիայի իմաստով առավել կարևոր մասի (դաստակներ, ոտնաթաթեր) կորուստը հավասարեցվում է ձեռքի կամ ոտքի կորստին: Դաստակի կամ ոտնաթաթի կորուստը, որը հանգեցնում է ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստի` այդ հատկանիշով գնահատվում է որպես առողջությանը պատճառված ծանր վնաս.

2) սեռական օրգանների վնասվածքները` վերարտադրողական ունակության` տղամարդկանց մոտ բեղմնավորման կամ սեռական հարաբերության ունակության, կանանց մոտ` սեռական հարաբերության, սաղմնավորման, պտուղը կրելու, մանկածնության ունակությունների կորստով.

3) մեկ ամորձու կորուստը` որպես օրգանի կորուստ:

72. Դեմքի, գլխի, ականջի կամ կզակի անջնջելի այլանդակման դեպքում դատաբժշկական փորձաքննության արդյունքում որոշվում է դեմքի շրջանում պատճառված վնասվածքների անջնջելի լինելու հանգամանքը: Դեմքի վնասվածքների դեպքում դատաբժշկական փորձագետը կամ փորձագետների հանձնաժողովը դրանց ծանրությունը որոշում է սույն գլխի դրույթներին համապատասխան: Դատաբժշկական փորձագետը կամ փորձագետների հանձնաժողովը պարզում է վնասվածքի անջնջելի լինելու կամ այդպիսին չհանդիսանալու հանգամանքը:

73. Վնասվածքի ջնջելիությունը ժամանակի ընթացքում կամ ոչ պլաստիկ վիրաբուժական միջոցներով վնասվածքների տեսանելի հետևանքների անհետացման հատկությունը կամ դրանց արտահայտվածության նկատելի նվազումն է (սպիների ձևափոխությունների արտահայտվածություն, դիմաշարժումային խանգարումների արտահայտվածություն և այլն): Վնասվածքն անջնջելի է, եթե այդ հետևանքների վերացման համար պահանջվում է գեղարար (պլաստիկ) վիրահատություն:

74. Հղիության ընդհատումը` անկախ ժամկետներից, հանդիսանում է առողջությանը պատճառված ծանր վնաս, եթե այն գտնվում է ուղղակի պատճառական կապի մեջ արտաքին ներգործության հետ և պայմանավորված չէ օրգանիզմի առանձնահատկություններով կամ հիվանդություններով: Այս դեպքում դատաբժշկական փորձաքննությունը կատարվում է հանձնաժողովային կարգով` մանկաբարձ-գինեկոլոգի մասնակցությամբ:

75. Առողջությանը պատճառված ծանր վնասի շարքն է դասվում հոգեկան հիվանդությունը, որի ախտորոշումը և պատճառական կապը պատճառված վնասվածքի հետ իրականացվում են դատաբժշկական փորձաքննությամբ փորձագետների հանձնաժողովով` բժիշկ-հոգեբույժի մասնակցությամբ, անհրաժեշտության դեպքում, նաև այլ բնագավառի բժիշկ-մասնագետի մասնակցությամբ` կապված այն ախտաբանական վիճակի հետ, որն առաջացրել է հոգեկան վիճակի խանգարում (բժիշկ-նյարդաբան, բժիշկ-նյարդավիրաբույժ, բժիշկ-հոգեբույժ, թունաբան և այլն) կամ փորձագետների հանձնաժողովի կողմից նախապես հոգեբույժի, նարկոլոգի, թունաբանի մասնակցությամբ անցկացված դատահոգեբուժական, դատանարկոլոգիական և դատաթունաբանական փորձաքննության իրականացումից հետո:

76. Առողջությանը պատճառված վնասի ծանրությունը որոշելիս, երբ որպես հետևանք առաջացել է հոգեկան խանգարում, թմրամոլություն, թունամոլություն, դատաբժշկական փորձաքննությունը կատարվում է փորձագետների հանձնաժողովի կողմից` բժիշկ-հոգեբույժի, բժիշկ-նարկոլոգի, բժիշկ-թունաբանի մասնակցությամբ կամ փորձագետների հանձնաժողովի կողմից նախապես հոգեբույժի, նարկոլոգի, թունաբանի մասնակցությամբ անցկացված դատահոգեբուժական, դատանարկոլոգիական, դատաթունաբանական փորձաքննության իրականացումից հետո:

77. Առողջությանը պատճառված վնասի ինքնուրույն դրսևորում հանդիսացող հոգեկան խանգարման ծանրությունը որոշվում է դատահոգեբուժական փորձաքննությամբ` դատահոգեբուժական փորձագետների հանձնաժողովի կողմից:

78. Թմրամոլությունը դրսևորվում է թմրամիջոցների մշտական ընդունումով, դրանցից կայուն հոգեկան և ֆիզիկական կախվածությամբ, դրանց ընդունման դադարեցման դեպքում աբստինենցիայի առաջացումով:

79. Թունամոլությունը դրսևորվում է թունավոր նյութերի մշտական ընդունման հակումով և դրանց հետ կապված քրոնիկ ինտոքսիկացիաների զարգացումով:

80. Որպես առողջությանը ծանր վնաս պատճառող` գնահատվում են այն վնասվածքները, հիվանդությունները, ախտաբանական վիճակները, որոնք առաջացրել են առողջության քայքայում` զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով:

81. Ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստի հատկանիշով, անկախ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման կամ դրա չտրամադրման ելքից, առողջությանը ծանր վնաս պատճառող մարմնական վնասվածքների շարքն են դասվում հետևյալ վնասվածքները`

1) բազկոսկրի բաց կամ փակ (բազուկոսկրի գլխիկի) ներհոդային կամ հարհոդային (անատոմիական վզիկի, ենթաթմբկային և միջթմբկային շրջանների կոտրվածքները), կամ վիրաբուժական վզիկի կամ էլ բազկոսկրի դիաֆիզի կոտրվածքները, բացառությամբ թմբկությունների մեկուսացված կոտրվածքների.

2) արմնկային հոդը կազմող ոսկրերի բաց կամ փակ կոտրվածքները` բացառությամբ ծղիկ և ճաճանչ ոսկրերի ելունների առանձնացված կոտրվածքների.

3) նախաբազկի ոսկրերի բաց կամ փակ կոտրվածք-հոդախախտ` ծղիկոսկրի վերին երրորդականի կամ միջին երրորդականի կոտրվածքներ` ուղեկցված ճաճանչոսկրի գլխիկի հոդախախտով (Մոնտեջի կոտրվածք-հոդախախտ) կամ ճաճանչոսկրի կոտրվածք ստորին երրորդականում` ուղեկցված ծղիկոսկրի գլխիկի հոդախախտով (Գալեացիի կոտրվածք-հոդախախտ).

4) քացախափոսի բաց կամ փակ, տեղաշարժված կոտրվածքը.

5) ազդրոսկրի գլխիկի և վզիկի ներհոդային կամ արտահոդային կոտրվածքները (միջթմբկային կամ տամբիոնների վրայով)` բացառությամբ մեծ և փոքր թմբկությունների առանձնացված կոտրվածքների.

6) ազդրոսկրի դիաֆիզի բաց կամ փակ կոտրվածքները.

7) ծնկային հոդը կազմող ոսկրերի` ազդրոսկրի կամ մեծ ոլոքի բաց կամ փակ կոտրվածքները` բացառությամբ ծնկոսկրի առանձնացված (մեկուսացված) կոտրվածքների.

8) սրունքի զույգ ոսկրերի պճեղների բաց կամ փակ կոտրվածքները` զուգակցված մեծ ոլոքի հոդային մակերեսի կոտրվածքով, միջոլոքային հեռակա սինդեզմոզի պատռվածքով և ոտնաթաթի ենթահոդախախտով ու հոդախախտով.

9) մեծ ոլոքի դիաֆիզի բաց կամ փակ կոտրվածքները.

10) բազկի կամ նախաբազկի, կամ դաստակային, կոնք-ազդրային, ծնկային, սրունք-թաթային հոդերի բաց հոդախախտերը` կապանային ապարատի և հոդի հոդաշապիկի պատռվածքի դեպքերում.

11) ողնաշարի կրծքային կամ գոտկային հատվածների երկու և ավելի հարակից ողերի մարմինների ճնշված (կոմպրեսիոն) կոտրվածքները` առանց ողնուղեղի և կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարման:

82. Առողջության տևական քայքայումը վնասվածքի հետ անմիջական կապի մեջ գտնվող հետևանքների տևողությունն է` 21 օրվանից ավելի:

83. Ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստն ընդհանուր աշխատունակության կայուն կորուստն է` 10 տոկոսից մինչև 30 տոկոսը ներառյալ:

84. Առողջության կարճատև քայքայումը վնասվածքի հետ անմիջական կապի մեջ գտնվող հետևանքների տևողությունն է` 21 օրվանից ոչ ավելի:

85. Ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստն ընդհանուր աշխատունակության կայուն կորուստն է` մինչև 10 տոկոսի չափով:

86. Եթե փորձաքննության ենթարկվողի մոտ հայտնաբերվում են մակերեսային վնասվածքներ, այդ թվում` քերծվածքներ, արյունազեղումներ, փափուկ հյուսվածքների սալջարդ, մակերեսային վերք և այլ վնասվածքներ, որոնք չեն առաջացրել առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ, ապա այդ վնասվածքները գնահատվում են որպես վնասվածքներ, որոնք մարդու առողջությանը վնաս չեն պատճառել:

87. Առողջությանը պատճառված վնասի հետևանքով առաջացած մահվան դեպքում դատաբժշկական փորձագետը կամ փորձագետների հանձնաժողովը կատարում է առողջությանը պատճառված վնասի ծանրության գնահատում:

88. Մահվան ելք ունեցող դեպքերում մարմնական վնասվածքների առկայության ժամանակ առողջությանը պատճառված վնասը գնահատվում է որպես ծանր`

1) եթե վնասվածքը դարձել է մահվան պատճառ, կամ օրինաչափ զարգացող բարդության կամ բարդությունների հետևանքով առաջացել է մահ.

2) եթե առկա է կյանքի համար վտանգավոր առողջությանը պատճառված վնասի հատկանիշներից առնվազն մեկը.

3) եթե բժշկական փաստաթղթերում արտացոլված է առողջությանը պատճառված վնասի հետևանքով կյանքի համար վտանգավոր վիճակի կլինիկական պատկեր.

4) եթե առկա են տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորստի, սերունդ ունենալու կարողության կորստի անատոմիական հատկանիշներ, կամ բժշկական փաստաթղթերում առկա են այդ ֆունկցիաներից առնվազն մեկի կորստի մասին տվյալներ.

5) եթե առկա են ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստի կամ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստի անատոմիական հատկանիշներ:

89. Սույն գլխի 88-րդ կետում թվարկված հատկանիշների բացակայության դեպքում, եթե առողջությանը պատճառված վնասը վտանգավոր չէ կյանքի համար, առողջությանը պատճառված վնասը գնահատվում է որպես միջին ծանրության` տվյալ վնասվածքի սովորական ընթացքի դեպքում`

1) մահը վրա է հասել առողջությանը վնաս պատճառվելուց հետո 21-րդ օրվանից ավելի ժամկետներում (ըստ առողջության քայքայման տևողության).

2) եթե առկա են ընդհանուր աշխատունակության 1/3-ից պակաս զգալի կայուն կորստի կամ առողջության տևական քայքայման անատոմիական հատկանիշներ:

90. Մահվան ելք ունեցող դեպքերում, երբ մահը վրա է հասել այլ պատճառներից (ոչ վնասվածքների հետ կապված), մարմնական վնասվածքների առկայության ժամանակ առողջությանը պատճառված վնասը գնահատվում է թեթև`

1) մահը վրա է հասել առողջությանը վնաս պատճառվելուց մինչև 21-րդ օրը, և այդ ժամանակահատվածում առկա է վնասվածքների ապաքինում.

2) եթե առկա է վնասվածքների առկայություն` ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորստի անատոմիական հատկանիշներով:

 

4. ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐԽԻՎԱՑՈՒՄԸ

 

91. Դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում դատահյուսվածքաբանական հետազոտությունների կատարման նպատակով դիակի օրգաններից նմուշառված թաց արխիվը պահվում է պետական փորձագիտական հաստատության դատահյուսվածքաբանական բաժնի մարդու կենսաբանական ծագման նյութերի պահոցում, համապատասխան պայմաններում, փորձաքննության ավարտից հետո առնվազն մեկ տարի ժամկետով:

92. Անհրաժեշտության դեպքերում, իրավապահ մարմինների կողմից ներկայացված պատճառաբանված գրության համաձայն, թաց արխիվը կարող է պահվել նշված գրությամբ սահմանված ժամկետով:

93. Թաց արխիվից բացի պահվում է նաև չոր արխիվ` պարաֆինային բլոկների և միկրոպատրաստուկների տեսքով` փորձաքննության ավարտից հետո երեք տարի ժամկետով:

94. Դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում քիմիկոտոքսիկոլոգիական հետազոտության անցկացման նպատակով դիակային օրգաններից նմուշառված կենսաբանական ծագման նյութերը պահվում են պետական փորձագիտական հաստատության քիմիկոտոքսիկոլոգիական բաժնի մարդու կենսաբանական ծագման նյութերի պահոցում, հետազոտության ավարտից հետո առնվազն մեկ տարի ժամկետով:

95. Դիակից և կենդանի անձից նմուշառված արյունը, մազը և մեզը` ստացված ալկոհոլի, թմրանյութերի, հոգեմետ (հոգեներգործուն) և կարբօքսիհեմոգլոբինի առկայության որոշման համար, պահվում են փորձաքննության ավարտից հետո 2 ամիս ժամկետով:

96. Դատակենսաբանական փորձաքննության կամ ուսումնասիրության անցկացման նպատակով դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում դիակի օրգաններից նմուշառված կենսաբանական ծագման նյութերը, կենդանի անձից նմուշառված փորձանմուշը, դեպքի վայրից վերցված փորձանմուշը պահվում են պետական փորձագիտական հաստատության դատակենսաբանական բաժնի մարդու կենսաբանական ծագման նյութերի պահոցում` համապատասխան պայմաններում, փորձաքննության ավարտից հետո հինգ տարի ժամկետով:

97. Դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում մոլեկուլային գենետիկական փորձաքննության կամ ուսումնասիրության անցկացման նպատակով դիակի օրգաններից նմուշառված, կենդանի անձից նմուշառված փորձանմուշը, դեպքի վայրից վերցված փորձանմուշը, կենսաբանական ծագման նյութերը պահվում են պետական փորձագիտական հաստատության մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի մարդու կենսաբանական ծագման նյութերի պահոցում, համապատասխան պայմաններում, փորձաքննության ավարտից հետո հինգ տարի ժամկետով:

98. Պահման ժամկետի լրացման դեպքում նյութերը ոչնչացվում են որպես բժշկական թափոն` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանի:

99. Դատագենետիկական փորձաքննության ներկայացված իրեղեն ապացույցները և համեմատական նմուշները փորձագետի եզրակացության հետ միասին փորձաքննության ավարտից հետո վերադարձվում են վարույթն իրականացնող մարմնին:

100. Ծանր, առանձնապես ծանր կամ սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների արդյունքում հայտնաբերված և նույնականացված դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ) բնութագրերի հիման վրա լրացված քարտերն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1051-Ն որոշման համաձայն:

101. Դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում դատակենսաքիմիական փորձաքննության կամ ուսումնասիրության անցկացման նպատակով դիակից նմուշառված հեղուկ արյունը/շիճուկը պահվում են պետական փորձագիտական հաստատության մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի մարդու կենսաբանական ծագման նյութերի պահոցում, համապատասխան պայմաններում, փորձաքննության ավարտից հետո յոթնօրյա ժամկետում:

102. Անձի նույնականացման ժամանակ, երբ հայտնաբերվում են անդամահատված մարմնամասեր, ոսկրային մնացորդներ, կմախքացած դիակներ, մոխրացած կամ կիսաայրված ոսկրային մնացորդներ, իրականացվում են հյուսվածքների կամ ոսկրերի վնասվածքների ուսումնասիրություններ, համադրում և նույնականացում: Դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում բժշկաքրեագիտական ուսումնասիրության անցկացման նպատակով դիակի նմուշառված կենսաբանական ծագման նյութերը` թաց արխիվը, պահվում են պետական փորձագիտական հաստատության դատահյուսվածքաբանական բաժանմունքի պահոցում, համապատասխան պայմաններում, փորձաքննության ավարտից հետո առնվազն մեկ տարի ժամկետով, իսկ չոր արխիվը փորձաքննության ավարտից հետո վերադարձվում է փորձաքննություն կամ ուսումնասիրություն իրականացնող նշանակված մարմնին:

 

ՏՈԿՈՍՆԵՐ ՏԱՐԲԵՐ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԿՈՐՍՏԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Տարբեր տեսակի վնասվածքների հետևանքները                    |Աշխա- |

|ը/կ|                                                          |տունա-|

|   |                                                          |կութ- |

|   |                                                          |յան   |

|   |                                                          |կայուն|

|   |                                                          |կորստի|

|   |                                                          |տոկոսը|

|___|__________________________________________________________|______|

|1  |                            2                             |  3   |

|___|__________________________________________________________|______|

|   |ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ            |      |

|___|__________________________________________________________|______|

|1. |Ծանր գանգուղեղային վնասվածքի մնացորդային երևույթներ`      |75    |

|   |1) ինտելեկտի զգալի նվազում, ծայրանդամներում ուժի և        |      |

|   |շարժման ծավալի զգալի նվազում, ներդաշնակվածության          |      |

|   |(կոորդինացիայի) խիստ կամ զգալի խանգարում, էպիլեպտիկ       |      |

|   |(ընկնավորության) նոպաներ (ոչ պակաս, քան յուրաքանչյուր     |      |

|   |ամիսը մեկ անգամ).                                         |      |

|   |__________________________________________________________|______|

|   |2) արտահայտված մտածողական ունակության իջեցում, կաթվածներ, |100   |

|   |հաճախակի էպիլեպտիկ նոպաներ (ոչ պակաս, քան յուրաքանչյուր   |      |

|   |ամիսը մեկ անգամ), ճանաչման պրոցեսի խանգարում (ագնոզիա),   |      |

|   |նպատակամղված գործողությունների խանգարում (ապրաքսիա), խոսքի|      |

|   |խիստ խանգարում (աֆազիա) կամ կորուստ, շարժողության ներդաշ- |      |

|   |նակվածության բացակայություն (ատաքսիա), վեստիբուլյար և     |      |

|   |ուղեղիկային խիստ խանգարումներ:                            |      |

|___|__________________________________________________________|______|

|2. |Ծանր գանգուղեղային վնասվածք, որի հետևանքով  առաջացել են`  |30    |

|   |1) շարժողության ներդաշնակվածության թեթև  խանգարումներ,    |      |

|   |մկանային տոնուսի թեթև  բարձրացում և  վերջույթներում ուժի  |      |

|   |նվազում, չափավոր շարժողական խանգարումներ, զգացողության    |      |

|   |խանգարումներ, եզակի էպիլեպտիկ նոպաներ.                    |      |

|   |__________________________________________________________|______|

|   |2) շարժողության ներդաշնակության չափավոր խանգարումներ,     |45    |

|   |մկանային տոնուսի չափավոր բարձրացում և  վերջույթներում ուժի|      |

|   |նվազում, ոչ խիստ արտահայտված շարժողական խանգարումներ,     |      |

|   |զգացողության խանգարումներ, եզակի էպիլեպտիկ նոպաներ        |      |

|   |(տարեկան 2-3 անգամ).                                      |      |

|   |__________________________________________________________|______|

|   |3) շարժողության ներդաշնակության զգալի խանգարումներ,       |60    |

|   |մկանային տոնուսի արտահայտված բարձրացում և  վերջույթներում |      |

|   |ուժի նվազում, ինտելեկտի նվազում, հիշողության թուլացում,   |      |

|   |էպիլեպտիկ նոպաներ (տարեկան 4-10 անգամ):                   |      |

|   |__________________________________________________________|______|

|   |Ծանոթագրություն.                                          |      |

|   |1) Ընդհանուր աշխատունակության կայուն կորստի որոշման համար |      |

|   |անհրաժեշտ են ծանր գանգուղեղային վնասվածքի` սույն կետով    |      |

|   |նախատեսված` ոչ պակաս երկու հետևանքների  առկայություն կամ  |      |

|   |էպիլեպտիկ նոպաներ:                                        |      |

|___|__________________________________________________________|______|

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.2021
N 601-Ն
Որոշում