Սեղմել Esc փակելու համար:
ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2021-20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2021-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԻՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

26 ապրիլի 2021 թվականի N 1458-Լ

 

ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2021-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի 1-ին հոդվածով և Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել`

1) Շաքարային դիաբետի դեմ պայքարի 2021-2026 թվականների միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելված 1-ի:

2) Շաքարային դիաբետի դեմ պայքարի 2021-2026 թվականների

միջոցառումները և դրանց իրականացման ժամանակացույցը` համաձայն հավելված 2-ի:

2. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ա. Բաբախանյանին`

ապահովել սույն հրամանի տեղադրումն Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                          Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված 1

Առողջապահության նախարարի

2021 թվականի ապրիլի 26-ի

թիվ 1458-Լ հրամանի

 

ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2021-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

 

1. ՆԱԽԱԲԱՆ

1. Շաքարային դիաբետի դեմ պայքարի 2021-2026 թվականների միջոցառումների ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացված «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրով սահմանված դրույթները, համաձայն որոնց կողմերը պարտավորվել են ձեռնարկել միջոցներ շաքարային դիաբետի դեմ պայքարին ուղղված իրավական նորմատիվային փաստաթղթերի ընդունման, գործող փաստաթղթերի լրամշակման, շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման, կանխարգելման և շաքարախտի և դրա բարդությունների կանխարգելմանն ուղղված երկարաժամկետ համապարփակ ծրագրերի մշակման և հաստատման ուղղությամբ:

 

2. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐ

2. Շաքարային դիաբետն իր տարածվածությամբ համարվում է դարի հիվանդություն` ախտահարելով բնակչության գրեթե բոլոր տարիքային խմբերին: Ոչ վարակիչ հիվանդությունների մեջ մահացության և հիվանդացության կառուցվածքում այն երրորդն է:

3. Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, աշխարհում շաքարային դիաբետով պացիենտների թիվը կազմում է ավելի քան 46 մլն մարդ (2019թ.), որոնց 80%-ը ապրում է ցածր և միջին կենսամակարդակ ունեցող երկրներում: Բարձր կենսամակարդակ ունեցող երկրներում շաքարային դիաբետը առավել տարածված է տարեցների շրջանում, մինչդեռ ցածր կենսամակարդակ ունեցող երկրներում` աշխատունակ 35-64 տարեկանների շրջանում:

4. Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Դիաբետի միջազգային ֆեդերացիայի (IDF) կանխատեսումների` 2040թ. ամբողջ աշխարհում շաքարային դիաբետով պացիենտների թիվը կկազմի 642 մլն: Հայաստանում` մինչև 2030թ. շաքարային դիաբետի տարածվածության աճի տարեկան գործակիցը կկազմի 0.9%:

5. Հայաստանում վերջին 30 տարվա ընթացքում շաքարային դիաբետի տարածվածության և մահացության ցուցանիշներն աճել են շուրջ 2 անգամ:

6. Ըստ 2019թ. վիճակագրական տվյալների` առաջին և երկրորդ տիպի շաքարային դիաբետով պացիենտների թիվը կազմում է 96 580:

7. Համաձայն 2019 թվականի ՀՀ ԱՆ «Ակադ. Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ առողջապահության տեղեկատվական վերլուծական կենտրոնի և ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների`

1) շաքարային դիաբետից մահացության կշիռը մահացության ընդհանուր կառուցվածքում կազմում է 2%, 2019 թ.-ին 1990 թ.-ի համեմատ ցուցանիշն աճել է 1.4 անգամ,

2) շաքարային դիաբետից մահացության կշիռը ներզատական համակարգի հիվանդությունների, սնուցման և նյութափոխանակության խանգարումների (ՆՀՀՍՆԽ) ընդհանուր դասում կազմել է 96.8%,

3) բոլոր տարիքային խմբերում շաքարային դիաբետից մահացության 62% արձանագրվել է կանանց շրջանում (325 դեպք): Սակայն, վաղաժամ մահացության (մինչև 70 տարեկան) ցուցանիշը զգալիորեն բարձր է տղամարդկանց շրջանում` 9 ըստ 100 000 բնակչի, իսկ կանանց շրջանում` 7,

4) տղամարդկանց շրջանում շաքարային դիաբետից վաղաժամ մահացությունը կազմել է 52.2%,

5) շաքարային դիաբետից մահացության դեպքերն աճում են տարիքային խմբերի հետ զուգահեռ, ընդ որում ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 70 և բարձր տարիքային խմբում,

6) ՀՀ մեծահասակ բնակչության շրջանում առաջին տիպի շաքարային դիաբետով հիվանդացությունը (կյանքում առաջին անգամ ախտորոշված) կազմել է 1451 (64.2) դեպք, երկրորդ տիպի շաքարային դիաբետով` 8551 (378.2),

7) 15-17 տարեկանների շրջանում առաջին տիպի շաքարային դիաբետով հիվանդացությունը կազմել է 11 (10.8) դեպք, երկրորդ տիպի շաքարային դիաբետով` 2 (2.0),

8) 0-14 տարեկան երեխաների շրջանում առաջին տիպի շաքարային դիաբետով հիվանդացությունը կազմել է 83 (13.8) դեպք, երկրորդ տիպի շաքարային դիաբետով դեպք չի արձանագրվել,

9) ՀՀ մեծահասակ բնակչության շրջանում առաջին տիպի շաքարային դիաբետի տարածվածությունը (ընդհանուր պացիենտների թիվը) կազմել է 15 031 (665.2) դեպք, իսկ երկրորդ տիպի շաքարային դիաբետի` 80 951 (3586.2),

10) 15-17 տարեկանների շրջանում առաջին տիպի շաքարային դիաբետի տարածվածությունը կազմել է 163 (160) դեպք, իսկ երկրորդ տիպի շաքարային դիաբետի` 3 (2.9),

11) 0-14 տարեկան երեխաների շրջանում առաջին տիպի շաքարային դիաբետի տարածվածությունը կազմել է 424 (70.7) դեպք, իսկ երկրորդ տիպի շաքարային դիաբետով` 1 (0.2):

8. Ապացուցողական բժշկության տվյալներով` շաքարային դիաբետի զարգացման ռիսկի գործոններից են` ժառանգական նախատրամադրվածությունը, արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը, ավելցուկային քաշն ու ճարպակալումը, ֆիզիկական թերակտիվությունը, անառողջ սննդակարգը, զարկերակային բարձր ճնշումը, ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, կանանց մոտ հղիության դիաբետը կամ 4 կգ և ավել քաշ ունեցող երեխայի ծնունդը:

 

3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

9. Ծրագրի նպատակն է բարձրացնել շաքարային դիաբետի վաղ հայտնաբերումը, պացիենտների շարունակական հսկողության և բուժման արդյունավետությունը, նվազեցնել շաքարային դիաբետի բարդությունները` բարձրացնելով պացիենտների և նրանց ընտանիքների բարեկեցությունն ու կյանքի որակը, նվազեցնել շաքարային դիաբետով պացիենտների մահացության ցուցանիշները:

 

4. ԾՐԱԳՐԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

10. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է շաքարային դիաբետով պացիենտների կյանքի որակի բարելավում, շաքարային դիաբետից և դրա բարդություններից հաշմանդամության և մահացության ցուցանիշների նվազեցում, շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման, դրա բարդությունների կանխարգելման միջոցառումների կազմակերպում, շաքարային դիաբետով պացիենտների ժամանակակից և արդյունավետ բուժման ապահովում:

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության

2021 թվականի ապրիլի 26-ի

թիվ 1458-Լ որոշման

 

ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2021-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

._____________________________________________________________________.

|Միջոցառման     |Ակնկալվող |Պատասխա- |Համակատա-|Կատարման|Ֆինանսավորման|

|անվանումը      |արդյունք  |նատու    |րողը     |ժամկետը |աղբյուրը     |

|               |          |մարմինը  |         |        |             |

|_______________|__________|_________|_________|________|_____________|

|      1        |     2    |    3    |    4    |    5   |      6      |

|_____________________________________________________________________|

|1. Շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման, շաքարային դիաբետի             |

|բարդությունների կանխարգելման և  բուժման, շաքարային դիաբետով          |

|պացիենտների հաշվառմանը վերաբերող իրավական դաշտի կատարելագործում      |

|_____________________________________________________________________|

|1) «Շաքարային  |«Շաքարային|Առողջապա-|»Հայկական|2021    |ՀՀ օրենսդրու-|

|դիաբետի և  դրա |դիաբետի և |հության  |ակնաբու- |թվականի |թյամբ        |

|բարդությունների|դրա բարդու|նախարա-  |ժության  |սեպտեմ- |չարգելված այլ|

|կանխարգելման   |թյունների |րություն |նախագիծ» |բերի    |աղբյուրներ   |

|2021-2026      |կանխար-   |         |բարեգոր- |երկրորդ |             |

|թվականների ռազ-|գելման    |         |ծական    |տասն-   |             |

|մավարությունը  |2021-2026 |         |հիմնադրամ|օրյակ   |             |

|հաստատելու     |թվականների|         |(համաձայ-|        |             |

|մասին»         |ռազմավա-  |         |նությամբ)|        |             |

|Առողջապահության|րությունը |         |         |        |             |

|նախարարի       |հաստատելու|         |Երևանի   |        |             |

|հրամանի        |մասին»    |         |քաղաքա-  |        |             |

|ընդունում      |Առողջապա- |         |պետարան  |        |             |

|               |հության   |         |(համաձայ-|        |             |

|               |նախարարի  |         |նությամբ)|        |             |

|               |հրաման    |         |         |        |             |

|_______________|__________|_________|_________|________|_____________|

|2) Շաքարային   |Շաքարային |Առողջապա-|         |2021-   |ՀՀ օրենսդրու-|

|դիաբետով       |դիաբետով  |հության  |         |2026 թթ.|թյամբ        |

|ախտորոշված     |ախտորոշված|նախարա-  |         |        |չարգելված այլ|

|պացիենտների    |պացիենտ-  |րություն |         |        |աղբյուրներ   |

|ազգային        |ների      |         |         |        |             |

|ռեգիստրի       |ազգային   |         |         |        |             |

|ստեղծում       |ռեգիստր   |         |         |        |             |

|_____________________________________________________________________|

|2. Շաքարային դիաբետի և  դրա բարդությունների կանխարգելման ու վաղ      |

|հայտնաբերման արդյունավետության բարելավում                            |

|_____________________________________________________________________|

|1) Շաքարային   |Շաքարային |Առողջապա-|Երևանի   |2023թ.  |ՀՀ օրենսդրու-|

|դիաբետի վաղ    |դիաբետի   |հության  |քաղաքա-  |        |թյամբ        |

|հայտնաբերման   |բարդու-   |նախարա-  |պետարան  |        |չարգելված այլ|

|սքրինինգային   |թյունների |րություն |(համաձայ-|        |աղբյուրներ   |

|ծրագրի շարունա-|կանխար-   |         |նությամբ)|        |             |

|կականության    |գելում    |         |         |        |             |

|ապահովում      |          |         |         |        |             |

|_______________|__________|_________|_________|________|_____________|

|2) «Բնակչության|Շաքարային |Առողջապա-|Երևանի   |2021    |ՀՀ օրենսդրու-|

|շրջանում       |դիաբետի   |հության  |քաղաքա-  |թվականի |թյամբ        |

|շաքարային      |վաղ հայտնա|նախարա-  |պետարան  |դեկտեմ- |չարգելված այլ|

|դիաբետի վաղ    |բերման և  |րություն |(համաձայ-|բերի    |աղբյուրներ   |

|հայտնաբերման և |կանխար-   |         |նությամբ)|առաջին  |             |

|կանխարգելման   |գելման    |         |         |տասն-   |             |

|բարելավման     |բարելավման|         |         |օրյակ   |             |

|վերաբերյալ     |վերաբերյալ|         |         |        |             |

|տեղեկատվական   |տեղե-     |         |         |        |             |

|նյութերը       |կատվական  |         |         |        |             |

|հաստատելու     |նյութեր   |         |         |        |             |

|մասին»         |          |         |         |        |             |

|Առողջապա-      |          |         |         |        |             |

|հության        |          |         |         |        |             |

|նախարարի       |          |         |         |        |             |

|հրամանի        |          |         |         |        |             |

|ընդունում      |          |         |         |        |             |

|_______________|__________|_________|_________|________|_____________|

|3) Շաքարային   |Շաքարային |Առողջապա-|Երևանի   |2021    |ՀՀ օրենսդրու-|

|դիաբետով       |դիաբետի և |հության  |քաղաքա-  |թվականի |թյամբ        |

|պացիենտների    |դրա բարդու|նախարա-  |պետարան  |դեկտեմ- |չարգելված այլ|

|համար բուժման  |թյունների |րություն |(համաձայ-|բերի    |աղբյուրներ   |

|և  խնամքի      |կանխարգել-|         |նությամբ)|երկրորդ |             |

|վերաբերյալ     |ման, վաղ  |         |         |տասն-   |             |

|տեղեկատվական   |հայտնա-   |         |         |օրյակ   |             |

|նյութերը       |բերման    |         |         |        |             |

|հաստատելու     |վերաբերյալ|         |         |        |             |

|մասին»         |տեղեկատ-  |         |         |        |             |

|Առողջապա-      |վական     |         |         |        |             |

|հության        |նյութեր   |         |         |        |             |

|նախարարի       |          |         |         |        |             |

|հրամանի        |          |         |         |        |             |

|ընդունում      |          |         |         |        |             |

|_______________|__________|_________|_________|________|_____________|

|4) Շաքարային   |Շաքարային |Առողջապա-|Երևանի   |2021-   |ՀՀ օրենսդրու-|

|դիաբետի և  դրա |դիաբետի և |հության  |քաղաքա-  |2026 թթ.|թյամբ        |

|բարդությունների|դրա բարդու|նախարա-  |պետարան  |        |չարգելված այլ|

|կանխարգելման,  |թյունների |րություն |(համաձայ-|        |աղբյուրներ   |

|վաղ հայտնաբեր- |կանխարգել-|         |նությամբ)|        |             |

|ման վերաբերյալ |ման, վաղ  |         |ՀՀ մարզպե|        |             |

|զանգվածային    |հայտնա-   |         |տարաններ |        |             |

|լրատվական      |բերման    |         |(համաձայ-|        |             |

|միջոցների      |վերաբերյալ|         |նությամբ)|        |             |

|ներգրավմամբ    |իրազեկ-   |         |         |        |             |

|իրազեկման      |վածության |         |         |        |             |

|աշխատանքների   |մակարդակի |         |         |        |             |

|իրականացում    |բարձրացման|         |         |        |             |

|               |նպատակով  |         |         |        |             |

|               |տարվա     |         |         |        |             |

|               |ընթացքում |         |         |        |             |

|               |մինչև  10 |         |         |        |             |

|               |տպագիր    |         |         |        |             |

|               |նյութերի  |         |         |        |             |

|               |հրատա-    |         |         |        |             |

|               |րակում,   |         |         |        |             |

|               |հոլո-     |         |         |        |             |

|               |վակների,  |         |         |        |             |

|               |տեսա-     |         |         |        |             |

|               |նյութերի  |         |         |        |             |

|               |պատրաստում|         |         |        |             |

|               |և  հեռար- |         |         |        |             |

|               |ձակում    |         |         |        |             |

|_____________________________________________________________________|

|3. Շաքարային դիաբետի կանխարգելման, վաղ հայտնաբերման և  բուժման       |

|գործընթացում ներգրավված մարդկային ներուժի կարողությունների զարգացում |

|_____________________________________________________________________|

|1) Շաքարային   |Շաքարային |Առողջապա-|Կրթու-   |2021-   |Պետական      |

|դիաբետի        |դիաբետի   |հության  |թյան, գի-|2026 թթ.|բյուջե,      |

|կանխարգելման և |կանխար-   |նախարա-  |տության, |        |ՀՀ օրենսդրու-|

|բուժման        |գելման և  |րություն |մշակույթի|        |թյամբ        |

|ծառայություններ|բուժման   |         |և  սպորտի|        |չարգելված այլ|

|մատուցող ավագ  |ծառայու-  |         |նախարա-  |        |աղբյուրներ   |

|և  միջին       |թյուններ  |         |րություն |        |             |

|բուժաշխատողների|մատուցող  |         |(համաձայ-|        |             |

|վերապատրաստում |վերապատ-  |         |նությամբ)|        |             |

|               |րաստված   |         |         |        |             |

|               |բժշկական  |         |Երևանի   |        |             |

|               |անձնակազմ |         |քաղաքա-  |        |             |

|               |(տարեկան` |         |պետարան  |        |             |

|               |մինչև  50 |         |(համաձայ-|        |             |

|               |բուժաշխա- |         |նությամբ)|        |             |

|               |տողների   |         |         |        |             |

|               |վերապատ-  |         |ՀՀ մարզպե|        |             |

|               |րաստում)  |         |տարաններ |        |             |

|               |          |         |(համաձայ-|        |             |

|               |          |         |նությամբ)|        |             |

|_______________|__________|_________|_________|________|_____________|

|2) Հայաստանի   |Հայաստանի |Առողջապա-|Երևանի   |2021-   |ՀՀ օրենսդրու-|

|Հանրապետության |Հանրապե-  |հության  |քաղաքա-  |2026 թթ.|թյամբ        |

|մարզերում և    |տության   |նախարա-  |պետարան  |        |չարգելված այլ|

|Երևանում       |բոլոր     |րություն |(համաձայ-|        |աղբյուրներ   |

|շաքարային      |մարզերում |         |նությամբ)|        |             |

|դիաբետի        |շաքարային |         |         |        |             |

|դպրոցների      |դիաբետի   |         |ՀՀ մարզպե|        |             |

|ստեղծում       |դպրոցների |         |տարաններ |        |             |

|               |հասանե-   |         |(համաձայ-|        |             |

|               |լիության  |         |նությամբ)|        |             |

|               |ապահովում |         |         |        |             |

._____________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
26.04.2021
N 1458-Լ
Հրաման