ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 ապրիլի 2021 թվականի N 672-Ա
«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 35-րդ և 49-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել 2019 թվականի գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ առաջացած 1,228,358.0 հազ. դրամ շահութաբաժնի վճարումից և այդ գումարի չափով` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` օրենքով սահմանված կարգով ապահովել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը և, դրանով պայմանավորված, կանոնադրության մեջ կատարվող փոփոխության պետական գրանցումը` այն իրականացնելով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան
2021 թ. ապրիլի
Երևան