Սեղմել Esc փակելու համար:
ԱՄՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՄՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0647.300800

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԱՄՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել 2000 թվականի սեպտեմբերի 4-ից 8-ը ներառյալ Ամերիկայի Միացյալ Նահանգներ և սեպտեմբերի 9-ից 10-ը Շվեյցարիայի Հանրապետություն մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`

 

Պաշտոնական պատվիրակություն

 

   Ռոբերտ Քոչարյան             Հայաստանի Հանրապետության Նախագահ

 

   Վարդան Օսկանյան             Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                               նախարար

 

   Արմեն Գևորգյան              Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին

                               տեղակալ

 

   Վահե Գաբրիելյան             Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               մամուլի քարտուղար

 

Ուղեկցող անձինք

 

   Տիգրան Դավթյան              Հայաստանի Հանրապետության արդյունաբերության

                               և առևտրի նախարարի տեղակալ

 

   Արթուր Բաբայան              Զարգացման հայկական գործակալության  «Մեկ

                               կանգառի կենտրոն»  ծրագրի տնօրեն

 

   Գրիգորի Սարկիսյան           Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության պետ

 

   Գրիգորի Հայրապետով          Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության բաժնի պետ

 

   Հարություն Գյուլումյան      Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության աշխատակից

 

   Արմեն Արզումանյան           Հայաստանի ազգային հեռուստատեսության

                               «Հայլուր»  լրատվական ծառայության տնօրեն

 

   Արման Ղարիբյան              Հայաստանի ազգային հեռուստատեսության

                               օպերատոր

 

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ և ներկայացուցչական ծախսեր), ինչպես նաև լրատվության միջոցների աշխատակիցների գիշերավարձի և տրանսպորտի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին, պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, ազգային անվտանգության, արդյունաբերության և առևտրի նախարարությունների և համապատասխան կազմակերպությունների հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Պատվիրակության Երևան-Ժնև-Երևան ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին, իսկ Ժնև-Նյու-Յորք-Ժնև ճանապարհածախսը` համապատասխան կազմակերպությունների հաշվին: Ա. Արզումանյանի և Ա. Ղարիբյանի Ժնև-Նյու-Յորք-Ժնև ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշիվն:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Նյու Յորք և Ժնև մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել համապատասխան նախարարությունների և կազմակերպությունների` սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության պատվիրակության համար 2000 թվականի սեպտեմբերի 4-ին կազմակերպել Երևան-Ժնև, սեպտեմբերի 10-ին` Ժնև-Երևան հատուկ չվերթերը:

6. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

30 օգոստոսի 2000թ.

ՆԿ-647

 

 

pin
ՀՀ Նախագահ
30.08.2000
N ՆԿ-647
Կարգադրություն