Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 ապրիլի 2021 թվականի N 692-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` հետագայում այլ գերատեսչությանն ամրացնելու կամ օտարելու նպատակով` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածների ցանկերում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը` դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետի պաշտոնակատար    Տ. Ավինյան

 

2021 թ. ապրիլի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2021 թվականի ապրիլի 29-ի

N 692-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Մակնիշը           |Նախկին   |Թողարկ-|Նույնացման համարը|Սկզբնա-|Հաշվե-|

|ը/կ|                  |պետական  |ման    |                 |կան    |կշռա- |

|   |                  |համարա-  |տարե-  |                 |արժեքը |յին   |

|   |                  |նիշը     |թիվը   |                 |(դրամ) |արժեքը|

|   |                  |         |       |                 |       |(դրամ)|

|_________________________________________________________________________|

|Հայաստանի Հանրապետության աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարություն  |

|_________________________________________________________________________|

|1. |ՎԱԶ-21074-120-21  |003 OO 08|2005 թ.|XTA21074052201436|2622000|0     |

|   |(ՎԱԶ-21074-120-21)|         |       |                 |       |      |

|___|__________________|_________|_______|_________________|_______|______|

|2. |ՎԱԶ-21074-120-21  |004 OO 08|2005 թ.|XTA21074052201160|2622000|0     |

|   |(ՎԱԶ-21074-120-21)|         |       |                 |       |      |

|___|__________________|_________|_______|_________________|_______|______|

|3. |ՎԱԶ-21074-120-21  |013 OO 08|2005 թ.|XTA21074052216254|2622000|0     |

|   |(ՎԱԶ-21074-120-21)|         |       |                 |       |      |

|___|__________________|_________|_______|_________________|_______|______|

|4. |ՎԱԶ-21213         |519 OU 64|2001 թ.|XTA21213021605253|3005100|0     |

|   |(ՎԱԶ-21213)       |         |       |                 |       |      |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2021 թվականի ապրիլի 29-ի

N 692-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Մակնիշը          |Նախկին   |Թողարկ-|Նույնացման համարը|Սկզբնա-|Հաշվե- |

|ը/կ|                 |պետական  |ման    |                 |կան    |կշռային|

|   |                 |համարա-  |տարե-  |                 |արժեքը |արժեքը |

|   |                 |նիշը     |թիվը   |                 |(դրամ) |(դրամ) |

|_________________________________________________________________________|

|Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների     |

|նախարարության պետական գույքի կոմիտե                                      |

|_________________________________________________________________________|

|1. |RENAULT LOGAN 1.4|147 BB 01|2015 թ.|X7LLSRB2HFH750765|5280000|2745600|

|   |(ՌԵՆՈ ԼՈԳԱՆ 1.4) |         |       |                 |       |       |

|___|_________________|_________|_______|_________________|_______|_______|

|2. |RENAULT LOGAN 1.4|190 BB 01|2015 թ.|X7LLSRB2HFH750742|5280000|2112000|

|   |(ՌԵՆՈ ԼՈԳԱՆ 1.4) |         |       |                 |       |       |

|___|_________________|_________|_______|_________________|_______|_______|

|3. |RENAULT LOGAN 1.4|194 BB 01|2015 թ.|X7LLSRB2HFH749166|5280000|2745600|

|   |(ՌԵՆՈ ԼՈԳԱՆ 1.4) |         |       |                 |       |       |

|___|_________________|_________|_______|_________________|_______|_______|

|4. |RENAULT LOGAN 1.4|195 BB 01|2015 թ.|X7LLSRB2HFH749246|5280000|2745600|

|   |(ՌԵՆՈ ԼՈԳԱՆ 1.4) |         |       |                 |       |       |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.04.2021
N 692-Ա
Որոշում