Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԴՐԱՆԻԿ ՓԻԼՈՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԴՐԱՆԻԿ ՓԻԼՈՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մայիսի 2021 թվականի N 455-Ա

 

ԱՆԴՐԱՆԻԿ ՓԻԼՈՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Արմեն Գասպարյանին 2021 թվականի մայիսի 14-16-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` ԱՊՀ ուժերի «Համալիր անվտանգություն-2021» անվտանգության սարքավորումների 13-րդ միջազգային սրահի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

2. Անդրանիկ Փիլոյանի և Արմեն Գասպարյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Անդրանիկ Փիլոյանի և Արմեն Գասպարյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված սննդի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. մայիսի 3

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.05.2021
N 455-Ա
Որոշում