Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մայիսի 2021 թվականի N 478-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Տաքսամոտորային փոխադրումների ծառայությունների մատուցման պարզությունն ու հարմարավետությունը հաշվի առնող համակարգի բարեփոխումների վերաբերյալ համապարփակ առաջարկություններ մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ:

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

3. Աշխատանքային խմբի ղեկավարին` մշակված համապարփակ առաջարկությունները երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. մայիսի 6

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2021 թվականի մայիսի 6-ի

N 478-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

    Ա. Սիմոնյան      - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                       նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Ա. Ավանեսյան     - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Ա. Մանուկյան     - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Ա. Գրիգորյան     - ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և  հրդեհային

                       անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

 

    Հ. Կյուրեղյան    - ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության

                       իրավաբանական բաժնի հատկապես կարևոր

                       հանձնարարություններով ավագ տեսուչ, ոստիկանության

                       փոխգնդապետ

 

    Ա. Կարապետյան    - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                       նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի

                       քաղաքականության, լիցենզավորման և

                       թույլտվությունների վարչության ավտոմոբիլային

                       տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ

 

    Ա. Պետրոսյան     - Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ընդհանուր

                       քաղաքականության և շուկաների վերլուծության

                       վարչության շուկաների վերլուծության բաժնի պետ

                       

    Ա. Սանթրոսյան    - Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի

                       իրավաբանական վարչության օրենսդրության

                       վերլուծության և իրավական ակտերի ապահովման բաժնի

                       պետ

 

    Ա. Իսպիրյան      - «ԻԳՈՐԾ» ծրագրի մասնակից (համաձայնությամբ)

 

(հավելվածը փոփ. 21.03.2022 թիվ 285-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.05.2021
N 478-Ա
Որոշում