Սեղմել Esc փակելու համար:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ...

26.02.2026 -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

11 մայիսի 2021 թվականի N 25-Ն

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 83-րդ և 84-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 27.03.2025 թիվ 23-Ն որոշում)

2. Ընտրություններին մասնակցելու դիմում ներկայացնելու համար կուսակցության (կուսակցությունների դաշինքի) էլեկտրոնային եղանակով ընտրական ցուցակի ձևավորման նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) տրամադրում է օգտահաշիվ: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (այդ թվում` դաշինքում ընդգրկված կուսակցությունների) ընտրական ցուցակների էլեկտրոնային տարբերակը ձևավորվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի «Ընտրական ցուցակների առցանց մուտքագրման համակարգ»-ի միջոցով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, որից հետո ներբեռնվում է Մայքրոսոֆթ Էքզել (Microsoft Excel) ձևաչափով և թղթային եղանակով ևս ներկայացվում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Սույն որոշման առաջին կետով սահմանված հավելվածի թիվ 3 և 5 ձևերով սահմանված որոշումները` կուսակցության ընտրական ցուցակում առնվազն առաջին երեք տասնյակ թեկնածուներին, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում մինչև երեք տասնյակ թեկնածուներին հաստատելու և առաջադրելու մասին, պարտադիր են միայն Ազգային ժողովի հերթական ընտրությունների ժամանակ:

Կուսակցության ընտրական ցուցակի յուրաքանչյուր թերթ կնքվում է կուսակցության կնիքով և ստորագրվում իրավասու անձի կողմից:

Կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակների յուրաքանչյուր թերթ կնքվում է դաշինքում ընդգրկված յուրաքանչյուր կուսակցության կնիքով և ստորագրվում իրավասու անձանց կողմից:

(2-րդ կետը փոփ. 30.06.2022 թիվ 47-Ն, 27.03.2025 թիվ 23-Ն, 24.02.2026 թիվ 16-ՆՅ որոշումներ)

3. Սույն որոշմամբ սահմանված գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը ներբեռնվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

(նախաբանը փոփ. 27.03.2025 թիվ 23-Ն որոշում)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                   Տ. ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2021 թ.

մայիսի 11-ի N 25-Ն որոշման

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐ

Ձև 1

(Կուսակցության դիմումի օրինակելի ձև)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

ԴԻՄՈՒՄ

1. ________________________________________ կուսակցությունը դիմում է

(նշվում է կուսակցության անվանումը)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 20__ թվականի ______ «___»-ի ընտրություններին մասնակցելու համար:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` կից ներկայացվում են գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը.

1) կուսակցության կանոնադրությունը,

2) կուսակցության համագումարի և մշտապես գործող ղեկավար մարմնի որոշումները` ընտրական ցուցակները հաստատելու և առաջադրելու վերաբերյալ,

3) կուսակցության ընտրական ցուցակը (____ թերթ),

4) ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների գրավոր հայտարարությունները` պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին,

5) նվազագույն աշխատավարձի 7.500-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը,

6) տեղեկանք` ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուների` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին,

7) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթերի պատճենները կամ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրված տեղեկանքը (տեղեկանքները),

8) ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների` բոլոր անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

2. ________________________ կուսակցության լիազոր ներկայացուցիչներն են`

(նշվում է կուսակցության անվանումը)

1) Ազգանուն ___________________________________________________________

Անուն __________________________ Հայրանուն ____________________________

Ծնված _________________ _____________________ _______________________

               /օր                  /ամիս                 տարեթիվ

Անձը հաստատող փաստաթուղթ ________ /____________________________________

համար

Աշխատանքի վայր և պաշտոն (զբաղմունք) __________________________________

Էլ. փոստի հասցե _______________________________________________________

Հեռախոս _______________________________________________________________

2) Ազգանուն ___________________________________________________________

Անուն __________________________ Հայրանուն ____________________________

Ծնված _________________ _____________________ _______________________

               /օր                  /ամիս                 տարեթիվ

Անձը հաստատող փաստաթուղթ ________ /____________________________________

համար

Աշխատանքի վայր և պաշտոն (զբաղմունք) __________________________________

Էլ. փոստի հասցե _______________________________________________________

Հեռախոս _______________________________________________________________

3) Ազգանուն ___________________________________________________________

Անուն __________________________ Հայրանուն ____________________________

Ծնված _________________ _____________________ _______________________

               /օր                  /ամիս                 տարեթիվ

Անձը հաստատող փաստաթուղթ ________ / ___________________________________

համար

Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը) _______________________________

Էլ. փոստի հասցե _______________________________________________________

Հեռախոս _______________________________________________________________

Առդիր` ___ թերթ:

______________________________________________________

                     Կուսակցության ղեկավարի անուն, ազգանուն, ստորագրություն

Կ.Տ.

[ դիմումը ներկայացնելու օր, ամիս, տարեթիվ]

Ձև 2

(Կուսակցությունների դաշինքի դիմումի օրինակելի ձև)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

ԴԻՄՈՒՄ

1. ____________________________________ կուսակցությունների դաշինքը դիմում է

(նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 20__թվականի ______ «____»-ի ընտրություններին մասնակցելու համար:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` կից ներկայացվում են գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը.

1) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների կանոնադրությունները,

2) կուսակցությունների դաշինքի անդամ կուսակցությունների համագումարների և մշտապես գործող ղեկավար մարմինների որոշումները` կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը հաստատելու և առաջադրելու վերաբերյալ,

3) կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը (____թերթ),

4) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած ընտրական ցուցակը,

5) ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների գրավոր հայտարարությունները` պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին,

6) նվազագույն աշխատավարձի 15.000-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը,

7) տեղեկանք` ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուների` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին,

8) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթերի պատճենները կամ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրված տեղեկանքը (տեղեկանքները),

9) ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների` բոլոր անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

2. _______________________կուսակցության լիազոր ներկայացուցիչներն են`

(նշվում է կուսակցության անվանումը)

1) Ազգանուն ___________________________________________________________

Անուն __________________________ Հայրանուն ____________________________

Ծնված _________________ _____________________ _______________________

               /օր                  /ամիս                 տարեթիվ

Անձը հաստատող փաստաթուղթ ________ /____________________________________

համար

Աշխատանքի վայր և պաշտոն (զբաղմունք) __________________________________

Էլ. փոստի հասցե _______________________________________________________

Հեռախոս _______________________________________________________________

2) _______________________կուսակցության լիազոր ներկայացուցիչներն են`

(նշվում է կուսակցության անվանումը)

1) Ազգանուն ___________________________________________________________

Անուն __________________________ Հայրանուն ____________________________

Ծնված _________________ _____________________ _______________________

               /օր                  /ամիս                 տարեթիվ

Անձը հաստատող փաստաթուղթ ________ /____________________________________

համար

Աշխատանքի վայր և պաշտոն (զբաղմունք) __________________________________

Էլ. փոստի հասցե _______________________________________________________

Հեռախոս _______________________________________________________________

3) _______________________կուսակցության լիազոր ներկայացուցիչներն են`

(նշվում է կուսակցության անվանումը)

1) Ազգանուն ___________________________________________________________

Անուն __________________________ Հայրանուն ____________________________

Ծնված _________________ _____________________ _______________________

               /օր                  /ամիս                 տարեթիվ

Անձը հաստատող փաստաթուղթ ________ /____________________________________

համար

Աշխատանքի վայր և պաշտոն (զբաղմունք) __________________________________

Էլ. փոստի հասցե _______________________________________________________

Հեռախոս _______________________________________________________________

Առդիր` ___ թերթ:

Կ.Տ.

______________________________________________________

                     Կուսակցության ղեկավարի անուն, ազգանուն, ստորագրություն

Կ.Տ.

______________________________________________________

                     Կուսակցության ղեկավարի անուն, ազգանուն, ստորագրություն

[դիմումը ներկայացնելու օր, ամիս, տարեթիվ]

Ձև 3

(Կուսակցության համագումարի որոշման օրինակելի ձև)

[Նշվում է կուսակցության անվանումը] ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ

ՈՐՈՇՈՒՄ N __

[Նշվում է որոշումն ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը]

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ [Նշվում է ընտրության օրը, ամիսը, տարեթիվը]

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ [Նշվում է կուսակցության անվանումը]

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԱՌԱՋԻՆ ___ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածով` [նշվում է կուսակցության անվանումը] կուսակցության համագումարը

ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Հաստատել [նշվում է կուսակցության անվանումը] կուսակցության ընտրական ցուցակում առաջին ______ թեկնածուներին և առաջադրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի [նշվում է ընտրության օրը, ամիսը, տարեթիվը] ընտրություններին (ընտրական ցուցակը կցվում է):

[իրավասու անձի անուն, ազգանուն և ստորագրություն]

Կ.Տ

Ձև 4

(Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի որոշման օրինակելի ձև)

[Նշվում է կուսակցության անվանումը] ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

[նշվում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անվանումը]

ՈՐՈՇՈՒՄ N

[Նշվում է որոշումն ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը]

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ [նշվում է ընտրության օրը, ամիսը, տարեթիվը]

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ [նշվում է կուսակցության անվանումը]

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածով, հիմք ընդունելով [նշվում է կուսակցության անվանումը] կուսակցության համագումարի [նշվում է որոշման ընդունման օրը, ամիսը, տարեթիվը, անվանումը և համարը] որոշումը` [նշվում է կուսակցության անվանումը և կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անվանումը]

ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Հաստատել [նշվում է կուսակցության անվանումը] կուսակցության ընտրական ցուցակը և առաջադրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի [նշվում է ընտրության օր, ամիս, տարեթիվ] ընտրություններին (ընտրական ցուցակը կցվում է):

[իրավասու անձի անուն, ազգանուն և ստորագրություն]

Կ.Տ

Ձև 5

(Կուսակցությունների դաշինքի անդամ կուսակցության

համագումարի որոշման օրինակելի ձև)

[Նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը]

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ

[նշվում է կուսակցության անվանումը] ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ

ՈՐՈՇՈՒՄ N __

[Նշվում է որոշումն ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը]

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ [նշվում է ընտրության օրը, ամիսը, տարեթիվը]

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ [նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը]

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԱՌԱՋԻՆ ______ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածով` [նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը] կուսակցությունների դաշինքում ընդգրկված [նշվում է կուսակցության անվանումը] կուսակցության համագումարը

ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Հաստատել [նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը] կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում առաջին ________ թեկնածուներին և առաջադրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի [նշվում է ընտրության օրը, ամիսը, տարեթիվը] ընտրություններին (ընտրական ցուցակը կցվում է):

[իրավասու անձի անուն, ազգանուն և ստորագրություն]

Կ.Տ

Ձև 6

(Կուսակցությունների դաշինքի անդամ

կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի որոշման օրինակելի ձև)

[Նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը]

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ

[Նշվում է կուսակցության անվանումը] ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

[նշվում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անվանումը]

ՈՐՈՇՈՒՄ N __

[Նշվում է որոշումն ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը]

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ [նշվում է ընտրության օրը, ամիսը, տարեթիվը]

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ [նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը]

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածով, հիմք ընդունելով [նշվում է կուսակցության անվանումը] կուսակցության համագումարի [նշվում է որոշման ընդունման օրը, ամիսը, տարեթիվը, անվանումը և համարը] որոշումը` [նշվում է կուսակցության անվանումը և կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անվանումը]

ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Հաստատել [նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը] կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը և առաջադրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի [նշվում է ընտրության օրը, ամիսը, տարեթիվը] ընտրություններին (ընտրական ցուցակը կցվում է):

[իրավասու անձի անուն, ազգանուն և ստորագրություն]

Կ.Տ

Ձև 7

ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ

[Նշվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը,

դաշինքում ընդգրկված կուսակցության անվանումը]

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ

._____________________________________________________________________.

|Հ/|Ազգանուն,|Սեռ|Ծննդյան |Կուսակ- |Անձը     |Հանրային |Հաշ-  |Աշխա-  |

|Հ |անուն,   |   |օր,     |ցական   |հաստատող |ծառայութ-|վառման|տանքի  |

|  |հայրանուն|   |ամիս,   |պատկանե-|փաստա-   |յան համա-|վայր  |վայր,  |

|  |         |   |տարեթիվ |լություն|թղթի     |րանիշ    |      |պաշտոն |

|  |         |   |        |        |համար    |         |      |(զբաղ- |

|  |         |   |        |        |(անձնագրի|         |      |մունք) |

|  |         |   |        |        |դեպքում  |         |      |       |

|  |         |   |        |        |նաև`     |         |      |       |

|  |         |   |        |        |սերիա)   |         |      |       |

|_____________________________________________________________________|

|                                ՄԱՍ I                                |

|_____________________________________________________________________|

|__|_________|___|________|________|_________|_________|______|_______|

|__|_________|___|________|________|_________|_________|______|_______|

|_____________________________________________________________________|

|                                ՄԱՍ II                               |

|_____________________________________________________________________|

|            |    I. Ազգային փոքրամասնության անվանումը                |

|____________|________________________________________________________|

|1 |         |   |        |        |         |         |      |       |

|__|_________|___|________|________|_________|_________|______|_______|

|2 |         |   |        |        |         |         |      |       |

|__|_________|___|________|________|_________|_________|______|_______|

|3 |         |   |        |        |         |         |      |       |

|__|_________|___|________|________|_________|_________|______|_______|

|4 |         |   |        |        |         |         |      |       |

|____________|________________________________________________________|

|            |    II. Ազգային փոքրամասնության անվանումը               |

|            |   III. Ազգային փոքրամասնության անվանում                |

|            |   IV. Ազգային փոքրամասնության անվանումը                |

|____________|________________________________________________________|

|1 |         |   |        |        |         |         |      |       |

|__|_________|___|________|________|_________|_________|______|_______|

|2 |         |   |        |        |         |         |      |       |

|__|_________|___|________|________|_________|_________|______|_______|

|3 |         |   |        |        |         |         |      |       |

|__|_________|___|________|________|_________|_________|______|_______|

|4 |         |   |        |        |         |         |      |       |

._____________________________________________________________________.

1. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի «Մաս I»-ում 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը:

2. Ընտրական ցուցակի «Մաս I»-ում ընդգրկվում է ոչ պակաս, քան 80, և ոչ ավելի, քան 300 թեկնածու:

3. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի «Մաս I»-ում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցություններից որևէ մեկի) անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:

4. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի «Մաս II»-ի որևէ բաժնում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չընդգրկելու դեպքում` համապատասխան բաժինը չի լրացվում:

Ձև 8

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ես`___________________________________________________________________,

անուն, հայրանուն, ազգանուն

տալիս եմ իմ համաձայնությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի [նշվում է ընտրության օրը, ամիսը, տարեթիվը] ընտրություններին [նշվում է կուսակցության անվանումը] կուսակցության ընտրական ցուցակում որպես պատգամավորի թեկնածու գրանցվելու համար:

[թեկնածուի ստորագրություն]

[ստորագրման օր, ամիս, տարեթիվ]

(հավելվածը խմբ. 24.02.2026 թիվ 16-ՆՅ որոշում)

Պաշտոնական հրապարակման օրը` 12 մայիսի 2021 թվական:

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
11.05.2021
N 25-Ն
Որոշում