Սեղմել Esc փակելու համար:
ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՅԱ. ՇՏԱՅՆՀՈՖԻ ՀՀ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0609.070900

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 սեպտեմբերի 2000 թվականի N 609

 

ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՅԱ. ՇՏԱՅՆՀՈՖԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Լեհաստանի Հանրապետության փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յա. Շտայնհոֆի և նրան ուղեկցող անձանց (65) մարդ 2000 թվականի սեպտեմբերի 6-7-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ նախապատրաստել այցելության ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին`

ա) պատվիրակության սպասարկման համար հատկացնել «Վոլգա» մակնիշի 3 ու 1 բեռնատար ավտոմեքենաներ և 6 միկրոավտոբուս.

բ) պաշտոնական պատվիրակության անդամներին (8 մարդ) տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը և ապահովել նրանց սնունդը.

գ) հայ-լեհական գործարարների բիզնես-սեմինարի անցկացման համար տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տան դահլիճները:

3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ կազմակերպել և անցկացնել հայ-լեհական բիզնես-սեմինար:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչությանը տրամադրել անհրաժեշտ թվով տրանսպորտային միջոցներ.

բ) ապահովել հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի ընդունումը, ճանապարհումը, լցավորումը, պատվիրակության և ինքնաթիռի անձնակազմի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար), պատվիրակությանն սպասարկող ավտոմեքենաների մուտքն օդանավակայանի տարածք (սրահի կողմից):

5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` պատվիրակությանն սպասարկող ավտոմեքենաներին ուղեկցելու համար հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` պաշտոնական պատվիրակության Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, հուշանվերների (8 մարդու համար), ինչպես նաև փոխադրամիջոցների ու բիզնես-սեմինարի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը` 2574100 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.09.2000
N 609
Որոշում