ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 մայիսի 2021 թվականի N 780-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, սույն որոշման հավելվածում ներառված մարմիններին ամրացված 2 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների պետական գրանցման (հաշվառման) ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. մայիսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի մայիսի 13-ի
N 780-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Մակնիշը|Նախկին |Թողարկման|Նույնացման համարը|Սկզբնական|Հաշվեկշռային|
|ը/կ| |պետական |տարեթիվը | |արժեքը |արժեքը |
| | |համարանիշը| | |(դրամ) |(դրամ) |
|_________________________________________________________________________|
|Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային |
|անվտանգության տեսչական մարմին |
|_________________________________________________________________________|
|1. |NISSAN |632 ՏՏ 60 |2010 թ. |1N4AA51E9AC848926|1 621 311|0 |
| |MAXSIMA| | | | | |
| |3.5 | | | | | |
| |(ՆԻՍՍԱՆ| | | | | |
| |ՄԱՔՍԻՄԱ| | | | | |
| |3.5) | | | | | |
|_________________________________________________________________________|
|Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների |
|նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե |
|_________________________________________________________________________|
|2. |NISSAN |007 HH 01 |2015 թ. |MNTBB7A94F6030142|4 839 400|2 936 112 |
| |SENTRA | | | | | |
| |1.6 | | | | | |
| |(ՆԻՍՍԱՆ| | | | | |
| |ՍԵՆՏՐԱ | | | | | |
| |1.6) | | | | | |
._________________________________________________________________________.