041.0611.070900
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 սեպտեմբերի 2000 թվականի N 611
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2000 թվականի նոյեմբերի 27-30-ը Երևանում սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 16-րդ լիագումար նիստն անցկացնելու կապակցությամբ`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նիստի անցկացման և հյուրերի Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը` 87000000 (ութսունյոթ միլիոն) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության: