Սեղմել Esc փակելու համար:
ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

11 մայիսի 2021 թվականի N 195

 

ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Անհատ ձեռնարկատիրոջ տարեկան շրջանառությունը կազմում է մոտ 40 մլն ՀՀ դրամ: Ըստ ընդունված փոփոխությունների անհատ ձեռնարկատերը ի՞նչ չափով պետք է վճարի դրոշմանիշային վճարը:

 

Պատասխան

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի (մինչև 31.12.2020թ. գործող խմբագրությամբ)`

i

- 12-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են 12 000 դրամ գումարի չափով,

i

- 15-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությանը համապատասխան` շրջանառության հարկի համակարգում գործող անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը կատարելու համար հիմք են ընդունում շահութահարկի հաշվարկում գործունեության այդ տեսակների մասով շահութահարկ հաշվարկված լինելու հանգամանքը:

«ՀՀ, պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 29.12.2020թ. ՀՕ-502-Ն օրենքով կատարված փոփոխություններով «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի

(01.01.2021 թ.-ից գործող խմբագրությամբ` - 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` նույն գլխի դրույթների կիրառման նպատակով շրջանառության հարկի համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար հաշվարկման բազա են համարվում դրոշմանիշային վճարի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկներում արտացոլված իրացման շրջանառությունը, - 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են նույն մասով սահմանված դրույքաչափերով, մասնավորապես` 12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում` 180000 դրամ, - 15-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող` նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք դրոշմանիշային վճարը կատարում են մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ` հիմք ընդունելով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար նույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրոշմանիշային վճարի հաշվարկման բազաները: Միաժամանակ, «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 29.12.2020 թ.-ի ՀՕ-502-Ն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենքի 3-րդ հոդվածի, 4-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի, 5-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի և 7-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները տարածվում են 2021 թվականի հունվարի 1-ից սկսած հաշվետու ժամանակաշրջանների համար վճարման ենթակա դրոշմանիշային վճարների վրա: Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճարը վճարում են տարեկան 12000 դրամի չափով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից սկսած հաշվետու ժամանակաշրջանների համար դրոշմանիշային վճարը վճարում են օրենքի

(01.01.2021 թ.-ից գործող խմբագրությամբ) 12-րդ հոդվածով սահմանված

համապատասխան դրույքաչափով` ըստ դրոշմանիշային վճարի հաշվարկման բազայի, մասնավորապես` 12000001 դրամ և ավելի հաշվարկման բազա (իրացման շրջանառություն) ունենալու դեպքում շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերը դրոշմանիշային վճարը վճարելու են տարեկան 180000 դրամի չափով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
11.05.2021
N 195
Իրազեկման թերթիկ