ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
17 մայիսի 2021 թվականի N 529-Ա
 
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
  i 
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների չորրորդ փուլին, ինչպես նաև Արդյունաբերության գծով խորհրդատվական կոմիտեի 5-րդ և Առևտրի գծով խորհրդատվական կոմիտեի մաքսասակագնային, ոչ սակագնային և պաշտպանիչ միջոցների ենթակոմիտեի 82-րդ նիստերին մասնակցելու նպատակով 2021 թվականի մայիսի 25-27-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Վարոս Սիմոնյանի, Արմեն Եգանյանի, Նաիրա Կարապետյանի և Էմմա Մովսիսյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 
Հայաստանի Հանրապետության
    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան
 
2021 թ. մայիսի 17
Երևան
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2021 թվականի մայիսի 17-ի
N 529-Ա որոշման
 
ԿԱԶՄ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
 
    Վ. Սիմոնյան    - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
 
    Ա. Եգանյան     - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության
                     զարգացման վարչության պետ
 
Ն. Կարապետյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական
միության և արտաքին առևտրի վարչության պետ
 
Է. Մովսիսյան  - ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական
միության և արտաքին առևտրի վարչության պետի տեղակալ