Սեղմել Esc փակելու համար:
Հ. ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ԵՎ Վ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՀՈՒՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Հ. ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ԵՎ Վ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0617.110900

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 սեպտեմբերի 2000 թվականի N 617

 

Հ. ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ԵՎ Վ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Հովհաննես Հունանյանին և Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Վարդան Եղիազարյանին 2000 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 7-ը գործուղել Հունաստանի Հանրապետություն` Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հ. Հունանյանի և Վ. Եղիազարյանի Հունաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` լուծել Հ. Հունանյանի և Վ. Եղիազարյանի Հունաստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.09.2000
N 617
Որոշում