Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՆՎԵՐՍԻՈՆ ՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՆՎԵՐՍԻՈՆ ՆԵՐՈՒԺԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԾՐԱ ...

 

 

041.0618.110900

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 սեպտեմբերի 2000 թվականի N 618

 

ԵՐԵՎԱՆՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՆՎԵՐՍԻՈՆ ՆԵՐՈՒԺԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԾՐԱԳՐԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2000 թվականի հոկտեմբերի 2-7-ը Երևանում միջազգային գիտատեխնիկական խորհրդի և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կողմից «Հայաստանի կոնվերսիոն ներուժը և միջազգային գիտատեխնիկական խորհրդի ծրագրերը» թեմայով սեմինար անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ապահովել սեմինարի անցկացումը:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացրած հայտի համաձայն սեմինարի արտասահմանյան մասնակիցներին սահմանված կարգով տրամադրել Հայաստանի Հանրապետություն մուտքի-ելքի անվճար արտոնագիր, ինչպես նաև հյուրերի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` ապահովել հյուրերի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար):

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել սեմինարի աշխատանքները:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.09.2000
N 618
Որոշում