Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅՆԵՐԱՐՏԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅՆԵՐԱՐՏԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ...

 

 

041.0626.120900

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 սեպտեմբերի 2000 թվականի N 626

 

«ՀԱՅՆԵՐԱՐՏԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՀԱՅՆԱՎԹԱՄԹԵՐՔ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի համակարգի պետական փակ բաժնետիրական ընկերությունների, ինչպես նաև «Հայնավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունների կատարման նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը`

ա) բանակցել «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերության հետ և մեկշաբաթյա ժամկետում ապահովել «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերության ժամկետանց 2 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով ֆակտորինգի գործարքից գոյացած 618 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարի մնացորդի և 3 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով ֆակտորինգի գործարքից գոյացած պարտավորությունների մարումը և (կամ) վերակառուցումը մեկ տարի ժամկետով` ու 28 տոկոս տոկոսադրույքով պարտավորությունները մարելով և (կամ) վերակառուցելով Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի մյուս ընկերությունների վրա, այդ թվում` «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերությանը` 700 հազ. ԱՄՆ-ի դոլար, «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերությանը` 700 հազ. ԱՄՆ-ի դոլար, «Երևանի էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությանը` 300 հազ. ԱՄՆ-ի դոլար, «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությանը` 500 հազ. ԱՄՆ-ի դոլար, «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությանը` 500 հազ. ԱՄՆ-ի դոլար, «Հարավային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությանը` 500 հազ. ԱՄՆ-ի դոլար.

բ) մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել 2000 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի համակարգի բաժնետիրական ընկերություններին տրամադրված ժամկետանց վարկերի տոկոսադրույքներին համապատասխան հաշվարկված գումարների, սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված ֆակտորինգների ժամկետանց մնացորդների, ինչպես նաև մինչև 2000 թվականի դեկտեմբերի 31-ը մարվելիք տոկոսադրույքներին համապատասխան գումարների մարման ժամանակացույց:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «1999/2000 ուսումնական տարվա դեկտեմբեր-մարտ ամիսներին Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների ջեռուցումն ապահովելու նպատակով հեղուկ վառելիքի մատակարարման մասին» N ԿԳՆ ԴՎ0001 պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով մեկշաբաթյա ժամկետում «Հայնավթամթերք» բաց բաժնետիրական ընկերություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 190,8 մլն դրամի չափով ժամկետանց պարտավորությունների մարման ժամանակացույց:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.09.2000
N 626
Որոշում