041.0628.130900
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
13 սեպտեմբերի 2000 թվականի N 628
 
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
1. «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության համայնքների տնօրինության ջրհան կայանների ու խորքային հորերի` ոռոգման համար ջրի մատակարարման և էլեկտրաէներգիայի օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
 
     Վ. Մովսիսյան               - ՀՀ վարչապետի խորհրդական
                                  (աշխատանքային խմբի ղեկավար)
     Ե. Ավետիսյան               - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
     Մ. Միքայելյան              - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի 
                                  տեղակալ
     Ա. Հարությունյան           - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
     Ա. Մովսիսյան               - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
     Ա. Ռուբենյան               - ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության 
                                  գլխավոր մասնագետ
     Ռ. Անտոնյան                - ՀՀ կառավարության աշխատակազմի 
                                  քաղաքաշինության և բնական ռեսուրսների 
                                  վարչության գլխավոր մասնագետ
     Փ. Գամազյան                - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային 
                                  կառավարման և տեղական ինքնակառավարման 
                                  վարչության առաջատար մասնագետ
 
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի մարզպետարանների
գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունների պետեր
 
Աշխատանքային խմբին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները:
2. Համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման, ոռոգման ջրի վարձավճարների գանձման մեխանիզմների կատարելագործման, ոռոգման համակարգում կառուցվածքային բարեփոխումների միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
 
     Գ. Մարտիրոսյան             - ՀՀ վարչապետի խորհրդական 
                                  (աշխատանքային խմբի ղեկավար)
     Վ. Մովսիսյան               - ՀՀ վարչապետի խորհրդական
     Ե. Ավետիսյան               - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
     Մ. Միքայելյան              - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի 
                                  տեղակալ
     Ա. Հարությունյան           - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
     Ս. Օհանյան                 - ՀՀ կառավարության աշխատակազմի 
                                  քաղաքաշինության և բնական ռեսուրսների 
                                  վարչության պետ
     Կ. Քոչարյան                - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային 
                                  կառավարման և տեղական ինքնակառավարման 
                                  վարչության պետի տեղակալ
     Ա. Սարգսյան                - ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության 
                                  պետի տեղակալ
 
Աշխատանքային խմբին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին ներկայացնել առաջարկություններ:
3. Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին` ամփոփել աշխատանքային խմբերի ներկայացրած առաջարկությունները և արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետին: