ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 մայիսի 2021 թվականի N 749-Լ
ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2021-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
ԳԼՈՒԽ 3. |
ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ |
34. Հայաստանում բոլոր քաղաքականությունների և ծրագրերի մշակման գործընթացներում ԿՓՀ ինտեգրման հիմքում դրվում են ութ հիմնարար սկզբունքներ: Ակնկալվում է, որ այդ սկզբունքները կլինեն քաղաքականության պլանավորման անբաժան բաղադրիչ` ապահովելով հարմարվողականության ինտեգրումը ոլորտային և տարածքային կառավարման գործընթացներում, ինչը կհանգեցնի ԿՓ ազդեցության նկատմամբ երկրի ընդհանուր խոցելիության նվազեցմանը:
1) Կլիմայի նկատմամբ խոցելիությունը և սոցիալական հավասարությունը փոխկապակցված են: Բնակչության որոշ խմբեր կամ համայնքներ ենթարկվելու են անհամաչափ ազդեցության` հաշվի առնելով կլիմայական ռիսկերի նկատմամբ նրանց առավել մեծ զգայունությունը, կամ առաջացած հետևանքների նկատմամբ հարմարվողականության անբավարար կարողությունները: Ըստ այդմ, հաշվի առնելով ռեսուրսների սահմանափակ բնույթը, առավել քան կարևոր է գործողությունների առաջնահերթություն սահմանել համայնքների առավել խոցելի և տուժած անդամների համար: Անհրաժեշտ է գործողությունների առաջնահերթություն սահմանել կլիմայական տեսակետից խոցելի բնակչության խմբերի համար, ինչպես նաև որոշումների կայացման և իրականացման բոլոր մակարդակներում հաշվի առնել սոցիալական հավասարության սկզբունքը:
2) Հարմարվողականության գենդերային մոտեցումների խթանում: Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են կրում ԿՓ ազդեցությունը և ունեն տարբեր կարիքներ, հնարավորություններ և կարողություններ: Առանձին դեպքերում կանայք հարմարվողականության լրացուցիչ խոչընդոտների են հանդիպում` կապված սոցիալական նորմերի և գործելակերպերի հետ, որոնք սահմանափակում են կանանց համար տեղեկատվության, ռեսուրսների և հնարավորությունների հասանելիությունը: Այդ խնդիրները պետք է դիտարկվեն հարմարվողականության պլանավորման ընթացքում, որպեսզի չնպաստեն գենդերային անհավասարության խորացմանը: Ընդունելով և արձագանքելով գենդերային տարբերություններին` հարմարվողականությունը կարող է օգնել հաղթահարել ավանդական գենդերային խոչընդոտները, մասնավորապես` որոշումների կայացման գործում կանանց մասնակցության առումով: Հավասար և արդյունավետ մասնակցության դեպքում ավելի մեծ է հավանականությունը, որ հարմարվողականությունը կզարգանա` արձագանքելով գենդերային խնդիրներին, և որ այդ գործընթացներից բխող հնարավորություններն ու օգուտները կլինեն ավելի հավասար բաշխված, դրանով իսկ կնվազեն գենդերային խոցելիությունները և ռիսկերը:
3) Բազմաբնույթ վտանգներին արձագանքելու մոտեցում: Բազմաբնույթ վտանգների արձագանքման մոտեցումը թույլ է տալիս սահմանել և նպաստել այնպիսի լուծումների իրագործմանը, որոնք միաժամանակ անդրադառնում են ավելի քան մեկ վտանգի: Այս մոտեցմամբ հնարավոր է ավելի արդյունավետ օգտագործել ռեսուրսները տարաբնույթ կլիմայական վտանգներին արձագանքելու համար: Բազմաբնույթ վտանգներին արձագանքման մոտեցումը նաև ենթադրում է վտանգների և դրանց լուծումների ավելի ամբողջական փոխկապակցվածություն:
4) Ռիսկերի նվազեցման և զարգացման հավասարակշռում: Հարմարվողականության պլանավորումը հաճախ կենտրոնանում է այն առաջնահերթ գործողությունների իրականացման վրա, որոնք ապահովում են ռիսկերի առավելագույն նվազեցում: Այնուամենայնիվ, կլիմայով պայմանավորված ռիսկերը կարող են փոփոխվել: Հաջողված հարմարվողականությունը նշանակում է, որ բացասական ազդեցությունները տեղի կունենան ավելի ցածր ինտենսիվությամբ: Մինչդեռ սոցիալական, բնապահպանական և տնտեսական նկատառումների հստակ ներառման դեպքում կարող են հնարավոր դառնալ կլիմայով պայմանավորված ռիսկերին արձագանքման այլընտրանքային լուծումներ:
5) Հարմարվողականության էկոհամակարգային մոտեցումը: ՀԷՄ-ը ներկայացնում է էկոհամակարգերի և բնության վրա հիմնված լուծումներ, որոնք նպատակ ունեն նվազեցնել մարդկանց խոցելիությունը և բարձրացնել նրանց դիմակայունությունը ԿՓ հետևանքների նկատմամբ` կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների ակտիվ օգտագործման միջոցով: Համաձայն այս մոտեցման` մարդու դիմակայելու կարողությունը կախված է էկոհամակարգերի ամբողջականությունից` հաշվի առնելով ԿՓ, կենսաբազմազանության, էկոհամակարգային ծառայությունների, ռեսուրսների կայուն կառավարման և մարդու բարեկեցության միջև կարևորագույն կապերը: 2015-ի ԱՍԳՆ-ով ՀԷՄ-ը դիտարկվում է որպես Հայաստանում ԿՓՀ հիմք:
6) Ներգրավվածություն և ներառականություն: ԿՓՀ-ն պահանջում է մշակել նոր մոտեցումներ և հարցի բազմակողմանի դիտարկման եղանակներ: Լայնածավալ, խորը և համագործակցային ներգրավվածությունը հիմնարար է ԿՓ-ներին պատշաճ արձագանքման տեսանկյունից: Կլիմայական ոլորտի որոշումների ազդակիրները ոչ միայն պետք է ուղղակիորեն ներգրավված լինեն այդ որոշումների մշակման մեջ, այլև պետք է անմիջականորեն, համագործակցային հիմունքով մասնակցեն լուծումների բացահայտմանը: Ներառականությունն ապահովում է նախագծման, իրականացման և օգուտների հավասարաչափ բաշխման գործընթացի արդարացիությունը և հասանելիությունը:
7) Թափանցիկություն և գիտելիքների փոխանցում: Հարմարվողականության լավագույն փորձի փոխանակումը, հարմարվողականության վերաբերյալ տեղեկատվության և տվյալների հավաքագրման բարելավումը, ինչպես նաև այդ տեղեկատվության և տվյալների տրամադրումը հարմարվողականության գործընթացների էական բաղկացուցիչներ են: Գիտական տեղեկատվությունը պետք է ներկայացվի այնպես, որ լինի հասկանալի, ներկայացվի հետևողականորեն և համապատասխանի տվյալ թիրախային լսարանի պահանջներին:
8) ԿՓ-ների հետ կապված ֆինանսական որոշումների կայացում և կառավարում: ԿՓ-ն Հայաստանի վրա ֆինանսական ազդեցություն ունի և շարունակելու է ունենալ: Կլիմայական իրադարձությունները հետզհետե դառնում են ավելի ծայրահեղ և ավելի հաճախակի. հետևաբար բնակչությանը, կենսապայմաններին և ենթակառուցվածքներին պատճառված վնասը վերականգնելու և փոխհատուցելու համար պահանջվելու են հետզհետե ավելի մեծ ծախսեր, կրճատվելու է ակտիվների շահագործման տևողությունը, դա բացասաբար է ազդելու ԿՓ հետևանքներին դիմագրավելու մարդկանց կարողությունների վրա: ԿՓՀ համար պահանջվել և պահանջվելու են զգալի ներդրումներ, ինչն արդեն իսկ մարտահրավեր է: Սակայն ժամանակի ընթացքում գործողությունների բացակայության գինը միայն աճելու է:
Հեռատեսորեն կատարված յուրաքանչյուր ներդրում գործնականում կարող է թույլ տալ 4-6 անգամ խնայել վերականգման համար պահանջվող միջոցները(11): Կարևորագույն նշանակություն կունենա ԿՓ-ների նկատմամբ դիմակայունության մեծացման նկատառումների ներառումը քաղաքականությունների, ծրագրերի և ներդրումային որոշումների կայացման մեջ, որպեսզի այդ ներդրումներն ապահովեն ԿՓ-ներին դիմակայման առումով երկրի կարիքները, թույլ տան ապագայում խուսափել վնասներից և նվազեցնել ապագա սերունդների բեռը:
____________________
11) Գոդշալք, Դ.Ռ., Ռոուզ Ա., Միտլեր Է., Պորտեր Կ. և Ուեսթ Կ.Տ. 2009թ. Կանխատեսման արժեքի գնահատում. Բնական վտանգների մեղմման օգուտների և ծախսերի համախառն վերլուծություն: «Բնապահպանական պլանավորում և կառավարում» ամսագիր, 52 (6): 739-756; և ԱՄՆ Ինժեներաշինարարական գիտությունների ազգային ինստիտուտ: 2017թ. Բնական վտանգների մեղմումը խնայողություն է ապահովում. 2017թ. միջանկյալ զեկույց:
ԳԼՈՒԽ 4. |
ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ |
35. Ընդհանուր առմամբ, ՀԱԾ գործընթացի նպատակն է աջակցել ԿՓՀ գործողությունների համակարգմանը ազգային մակարդակում և խթանել ռազմավարական ներդրումները ԿՓ-ների նկատմամբ դիմակայուն զարգացման գործում: Արդյունավետ հարմարվողականությունը պահանջում է համակարգված և հետևողական քաղաքականություն, որը հիմնված է բազմաթիվ աղբյուրներից ստացվող փորձագիտական օժանդակություն վրա: Հետևաբար, համապարփակ, երկրի մակարդակով համակարգման կառույցի ստեղծումը ՀԱԾ հիմնական պահանջներից է: Համակարգման նման մեխանիզմը կարող է օգնել` ապահովել սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:
36. Ներկայումս կլիմայի հետ կապված գործընթացների համակարգման համար պատասխանատու ազգային կառույցը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգող խորհուրդն է: Այն ձևավորվել է ՀՀ վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի 955-Ա որոշմամբ: Խորհրդի նախագահը ՀՀ շրջակա միջավայրի նախարարն է: Խորհուրդը նաև հանդիսանում է հարթակ, որի միջոցով ՀՀ կառավարությունը, մասնավոր հատվածի ընկերությունները և միջազգային զարգացման գործընկերները (վերջին երկուսը` որպես չքվեարկող անդամներ) համատեղ ուժերով հնարավորություն ունեն իրականացնել գործողությունների լայն շրջանակ` կլիմայի նկատմամբ դիմակայունության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող գործողություններին օժանդակելու և դրանք համակարգելու համար: ՀԱԾ գործընթացի նկատմամբ վերահսկողությունը ներկայումս ընդգրկված չէ Խորհրդի իրավասության շրջանակում:
37. Կառավարությունը ներկայումս վերանայում է Խորհրդի գործառույթները, կառուցվածքը և իրավասությունը` դիտարկելով նաև Խորհրդի` որպես ՀԱԾ գործընթացի համակարգման մեխանիզմ ծառայելու հնարավորությունը: Քննարկման ենթակա հարցերի շարքում է ՀԱԾ-ի և դրա հետ կապված գործընթացների վերահսկողությունը` նպատակ ունենալով ապահովել հարմարվողականության կառավարման և քաղաքականության գործընթացներում անկախ փորձագիտական խորհրդատվության ինտեգրումը, վերահսկողությունը և համակարգված մոտեցումը` կայուն զարգացման և ԿՓ հանդեպ դիմակայունության ուղղությամբ և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնումը ոլորտային ու թեմատիկ հարթակներում կանոնավոր երկխոսություն ապահովելու միջոցով:
ԳԼՈՒԽ 5. |
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ |
38. Հայաստանի Հանրապետության 2021-2025 թվականների ՀԱԾ-ը բաղկացած է իրագործման ենթակա միջոցառումների երկու փաթեթից:
39. Առաջինը միջոլորտային միջոցառումների ամբողջություն է` հարմարվողականության գործողությունների հատկորոշման, առաջնահերթությունների որոշման, պլանավորման, ֆինանսների ներգրավման ուղղությամբ երկրի հաստատությունների կարողությունների ամրապնդմանը, ի լրումն բոլոր մակարդակներում հարմարվողականության հետ կապված հանրային իրազեկման և գիտելիքների զարգացման: Վերջիններիս հատկորոշման համար որոշվել են հարմարվողականության այնպիսի միջոցառումներ, որոնք.
1) ընդհանուր են մեկից ավելի ոլորտների համար (այսինքն` ունեն միջոլորտային բնույթ),
2) կապահովեն բազմակի օգուտներ,
3) և կլինեն ոլորտների ու մարզերի համար առավել արդյունավետ` առանցքային շահագրգիռ կողմերի կողմից համակարգված իրականացման շնորհիվ:
40. Հարմարվողականության այս տարբերակները կծառայեն որպես հիմք ազգային, մարզային և միջոլորտային գործողությունների համակարգման համար:
41. Երկրորդը հարմարվողականության միջոցառումների շարք է` նախատեսված վեց առաջնահերթ ոլորտների (ջրային տնտեսություն, գյուղատնտեսություն, էներգետիկա, բնակավայրեր, առողջապահություն և զբոսաշրջություն) և երկու փորձնական մարզերի համար: Արդյունքում մշակված ՈՀԾ-ները և ՄՀԾ-ները կհանդիսանան օրինակելի ծրագրեր ոլորտային և մարզային հարմարվողականության համար, կուրվագծվեն հարմարվողականության 5-ամյա մանրամասն ռազմավարական մոտեցումներ յուրաքանչյուր ոլորտի և մարզի գծով, որը կներառի ծրագրի ամփոփ հիմնավորումներ հարմարվողականության ուղղությամբ առաջնահերթ ներդրումների վերաբերյալ: Նշված ՈՀԾ-ներից և ՄՀԾներից մի քանիսը պետք է հաստատվեն ՀՀ կառավարության կողմից, իսկ մյուսները` ներառվեն համապատասխան ուղեցույցներում, որոնք կտրամադրվեն որոշումներ կայացնողներին և շահառուներին:
42. Նախատեսվում է, որ ՀԱԾ-ում ներկայացված հարմարվողականության միջոցառումները կիրականացվեն կամ առնվազն կմեկնարկեն 2021-2025 թվականների ընթացքում` ըստ հրատապության աստիճանի: Այնուամենայնիվ, դրանց իրականացումը պայմանավորված է ֆինանսավորման, համապատասխան վերանայված և/կամ նոր ընդունված քաղաքականությունների առկայությամբ և այլ հանգամանքներով:
43. Սույն որոշման 9-րդ գլխում ընդգրկված միջոցառումների մեծ մասի կատարումն ապահովելու համար ենթադրվում է, որ կընդլայնվի զարգացման և ԿՓ-ին ուղղված նախագծերի ներկայիս միջազգային աջակցությունը, և հնարավոր կլինի ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում ԿՓՀ առումով առաջնահերթ ոլորտներում: Այնուամենայնիվ, ՀԱԾ-ի կատարման համար կպահանջվի ՀՀ կառավարության ակտիվ ներգրավվածություն, և միգուցե` լրացուցիչ հանրային ռեսուրսների հատկացում: Ենթադրվում է նաև, որ ժամանակի ընթացքում հարմարվողականությունը կդիտարկվի որպես Հայաստանի զարգացման բոլոր նոր ծրագրերի անբաժանելի բաղադրիչ:
44. Հաշվի առնելով վերը նշված նկատառումները` նախատեսվում է, որ հնարավորության սահմաններում առաջիկա տարիներին ՀԱԾ-ի տարրերը պետք է ինտեգրվեն Հայաստանի երկկողմ և բազմակողմ առկա և պլանավորված համագործակցության ծրագրերում: Վերոհիշյալ ոլորտային և մարզային միջոցառումների իրականացումը մեկնարկային կետ է ոլորտային և մարզային մակարդակներում հարմարվողականության ավելի խորքային զարգացման համար, քանի որ ակնկալվում է, որ 2021-ից մինչև 2025 թվականներն ընկած ժամանակահատվածում հնարավոր կլինի հայթայթել անհրաժեշտ ֆինանսավորում` ոչ միայն հատկորոշված միջոցառումների մեկնարկի, այլ նաև ՈՀԾ-ների և ՄՀԾ-ների մշակման և իրականացման համար այն ոլորտներում և մարզերում, որոնք ընդգրկված չեն ՀԱԾ գործընթացի առաջին փուլում:
ԳԼՈՒԽ 6. |
ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ |
45. Հաշվի առնելով, որ ՀԱԾ-ը պարբերական հիմունքով` 5-ամյա կենսացիկլով, իրականացվող ծրագիր է, դրա իրականացման առաջընթացի մշտադիտարկման կենսունակ մեխանիզմի ստեղծումը հանդիսանում է գործընթացի առանցքային տարր: Ավելին, հաշվի առնելով ԿՓ հետևանքների հետ կապված անորոշությունները և այն արագությունը, որով ընդլայնվում է այդ թեմայի վերաբերյալ գիտելիքների ծավալը, ՀԱԾ-ի պարբերաբար թարմացումն ինքնին գործընթացի էական պահանջ է` փոփոխվող պայմանները, խնդիրների մասին առավել ընդլայնված պատկերացումները և ձեռք բերված նոր տեղեկություններն արտացոլելու համար:
46. ՀԱԾ-ի առաջին փուլի հիմնական արդյունքը պետք է լինի ԿՓՀ գործընթացի արդյունավետ մշտադիտարկման և գնահատման միասնական գործընթացի և մեխանիզմի ձևավորումը: ՀՄԳ համակարգը կկառուցվի ԿՓ մեղմման ուղղությամբ երկրի մշտադիտարկման, հաշվետվությունների և հավաստիացման համակարգի հիման վրա, հնարավոր կրկնօրինակումից խուսափելու համար:
47. Հարմարվողականության մի շարք ցուցիչների մշակումն առաջնահերթություն է, որպեսզի հնարավոր լինի վերահսկել երկրում ԿՓ երկարաժամկետ հետևանքներին նախապատրաստման ընթացքը: Հարմարվողականության ցուցիչների օգտագործումը նաև զգալիորեն կնպաստի հարմարվողականության առաջընթացը գնահատելուն: Ցուցիչները, մասնավորապես, կարող են օգտագործվել.
1) գործողությունների առաջնահերթ ոլորտների հատկորոշման համար,
2) քաղաքականության փոփոխությունների անհրաժեշտությունը բացահայտելու համար,
3) խոցելիության մեծացմանը հանգեցնող գործողությունները կանխելու համար,
4) որոշումների կայացման գործող կառուցակարգերում հարմարվողականությունն ինտեգրելու համար, և
5) այնպիսի գործողությունների խթանման համար, որոնք կնպաստեն ԿՓ-ների հանդեպ դիմակայուն, ցածր ածխածնային և էկոլոգիապես կայուն հասարակությանն ու տնտեսությանն անցմանը:
48. Ակնկալվում է, որ ՀՄԳ համակարգը կներառի հետևյալ ցուցիչները, ինչպես արդյունքի, այնպես էլ գործընթացի մակարդակով`
1) մակրո-մակարդակի մշտադիտարկում, որը հնարավոր կդարձնի բոլոր ոլորտներում գործընթացները բնութագրող ցուցիչներին հետևելը,
2) տարանջատված ոլորտային կամ աշխարհագրական ցուցիչներ, որոնք հնարավոր կդարձնեն իրականացնել տեղայնացված մշտադիտարկում, և
3) միկրո-մակարդակի արդյունքները բնութագրող ցուցիչներ, որոնք թույլ կտան մշտադիտարկել հարմարվողականության առանձին միջոցառումների առաջընթացը:
49. Այս ցուցիչների վերաբերյալ տեղեկության տրամադրման պատասխանատուները համապատասխան գործողություններն իրականացնող կառավարման մարմիններն են:
50. ՀՄԳ համակարգը սերտորեն կապված կլինի հաշվետվողականության գործընթացների հետ, որոնք կձևավորվեն համակարգող մեխանիզմի կողմից:
ԳԼՈՒԽ 7. |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՅԹԱՅԹՈՒՄ |
51. Ֆինանսական տեսանկյունից ՀԱԾ գործընթացը բաղկացած է երկու հիմնական փուլից. զարգացման փուլ, որն իր մեջ ներառում է ՀԱԾ գործընթացի նախաձեռնման, համակարգման և վարման ուղղությամբ ձեռնարկվող գործողությունները, և իրականացման փուլ, որը ներառում է ՀԱԾ փաստաթղթերով սահմանված հարմարվողականության ուղղությամբ ներդրումների ժամանակացույցի մշակումը և իրագործումը:
52. Հաշվի առնելով ՀԱԾ գործընթացի պարբերական բնույթը` ակնկալվում է, որ դրա զարգացման և իրականացման փուլերի տարրերը կարող են ի հայտ գալ միաժամանակ, և հետևաբար կարող է առաջանալ միաժամանակյա ֆինանսավորման անհրաժեշտություն: Այնուամենայնիվ, այս փուլերում պահանջվող ֆինանսավորման ծավալները զգալիորեն տարբերվում են: Իրականացման փուլի համար պահանջվող ֆինանսավորման կարիքներն էականորեն ավելի մեծ են, քան զարգացման փուլի համար:
53. Հատուկ ԿՓՀՖՇԻՊ-ի մշակումը ՀԱԾ-ի գործընթացի կարևոր արդյունքներից մեկն է առաջին կենսափուլի ընթացքում: Ակնկալվում է, որ ԿՓՀՖՇԻՊ-ը կօգնի ձևավորել համակարգված ազգային մոտեցում, որը կնպաստի հարմարվողականության ֆինանսավորման ծավալների ընդլայնմանը, ռեսուրսների ներգրավման առավել արդյունավետ և գործուն մեխանիզմների ձևավորմանը և այդ մեխանիզմի ներդաշնակեցմանը հնարավոր ֆինանսավորման աղբյուրների հետ:
54. ԿՓՀՖՇԻՊ մշակման գործընթացը կանդրադառնա այնպիսի առանցքային խնդիրների, ինչպիսիք են`
1) հարմարվողականության միջոցառումների իրականացման համար ֆինանսական պահանջարկի և առաջարկի գնահատում (ազգային, միջազգային, հանրային և մասնավոր աղբյուրներից),
2) ֆինանսավորման տարբերակների դիտարկում,
3) անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ հայթայթելու և կլիմայական ուղղվածությամբ միջազգային ֆինանսական ռեսուրսների հասանելիություն ապահովելու համար ազգային կարողությունների հզորացում,
4) ծրագրերի նախագծերի քննարկման և դրանց հաստատման ու վերահսկման ուղղությամբ ազգային կարողությունների հզորացում, և
5) ՀԱԾ ծրագրերի առաջնահերթությունների սահմանում:
55. Թեև հարմարվողականությունը կարևոր է ԿՓ ռիսկերի և ազդեցությունների նվազեցման համար, այնուամենայնիվ, հարմարվողականության միջոցով պաշտպանվածության տիրույթը սահմանափակ է այն առումով, որ հարմարվողականությունը չի կարող կանխել ԿՓ-ով պայմանավորված բոլոր ազդեցությունների առաջացումը: Սահմանափակ ֆինանսական ռեսուրսները, անարդյունավետ ինստիտուցիոնալ կառուցվածքները, էկոլոգիական զգայուն համատեքստը, հարմարվողականության ընկալման մշակութային առանձնահատկությունները և փոփոխությունների հանդեպ հանրային պատրաստակամության խնդիրները այնպիսի գործոններ են, որոնք կարող են հանգեցնել հարմարվողականության արդյունավետության առկա ռիսկերի սահմանաչափերի գերազանցման: Նշված գործոնների ազդեցությունը, ամենայն հավանականությամբ, ավելի զգալի բնույթ կարող է կրել գլոբալ և ազգային մակարդակով անարդյունավետ մեղմման գործընթացների արդյունքում, ինչը կարող է հանգեցնել ԿՓ հետևանքների տարածմանը տարածաշրջանային և տեղական մակարդակում` առաջ բերելով հարմարվողականության լրացուցիչ մարտահրավերներ: Հարմարվողականության արդյունավետությանը սպառնացող ռիսկերի պայմանական կատեգորիաները և հավանական ռիսկերի տեսակները ներկայացված են Աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1. Հարմարվողականությանը սպառնացող ռիսկերի պայմանական
կատեգորիաները և հավանական ռիսկերի տեսակները
._________________________________________________________________________.
|Կատեգորիա |Նկարագիր |Ռիսկը |Ռիսկերի մեղմման |
| | |հարմարվողականության|միջոցառումներ |
| | |տեսանկյունից | |
|______________|____________________|___________________|_________________|
|Ինստիտուցիոնալ|Օրենսդրության, |. Հատկորոշված |. Ապահովել բարձր |
| |քաղաքականության, |միջոցառումների |մակարդակի |
| |պետական |անարդյունավետ |համակարգման |
| |կառավարման ոչ |համակարգում և |մեխանիզմ, |
| |պատշաճ |իրականացում, |. Բարելավել |
| |մեխանիզմները |. Միջոցառումների |կլիմայի |
| |կարող են |իրականացման համար |վերաբերյալ |
| |խոչընդոտել |պետական կառավարման |տեղեկատվության և |
| |հարմարվողականությանն|մարմինների |հարմարվողականու- |
| |ուղղված ջանքերի |գործառույթների |թյան |
| |արդյունավետությանը |իրավական |գործունեության |
| | |սահմանափակումներ, |համակարգման և |
| | |. Պլանավորման, |մոնիտորինգի |
| | |իրականացման, |մատչելիությունը |
| | |մոնիտորինգի և |տեխնիկական |
| | |գնահատման համար |մակարդակով, |
| | |սահմանափակ |. Անցկացնել |
| | |մարդկային |դասընթացներ |
| | |ռեսուրսներ, |հարմարվողականու- |
| | |. Պլանավորման և |թյան թեմաների |
| | |իրականացման համար |վերաբերյալ, |
| | |սահմանափակ |. Ձևակերպել |
| | |գիտելիքներ և |մասնավոր հատվածի |
| | |կարողություններ, |հետ |
| | |. Գործընթացներում |փոխհարաբերու- |
| | |մասնավոր հատվածի |թյունների |
| | |սահմանափակ և |և ներգրավման |
| | |անկանոն |մեխանիզմները և |
| | |ներգրավվածություն, |սահմանել |
| | |. Անարդյունավետ |առաջնահերթու- |
| | |միջոցառումների |թյունները: |
| | |շարունակական | |
| | |գործադրում: | |
|______________|____________________|___________________|_________________|
|Տնտեսական |Ֆինանսական |. Հարմարվողականու- |. Կլիմայի հետ |
| |ռեսուրսների |թյան միջոցառումների|կապված առաջնահերթ|
| |սահմանափակ |իրականացման համար |գործողությունների|
| |հասանելիությունը |անբավարար |համար մշակել |
| |խոչընդոտում է |ֆինանսական |ֆինանսավորման |
| |հարմարվողականության |ռեսուրսներ, |ռազմավարական |
| |համար անհրաժեշտ |. Հարմարվողականու- |մոտեցումներ, |
| |ռազմավարական |թյան միջոցառումների|. Իրականացնել |
| |միջոցառումների |ծավալի ընդլայնման |կլիմայի բյուջեի |
| |իրականացմանը |համար անհրաժեշտ |նշագրում, ինչը |
| | |ռեսուրսների |թույլ կտա |
| | |անբավարարություն, |ապահովել կլիմայի |
| | |. Ֆինանսական |հետ կապված |
| | |ռեսուրսների |գործողություննե- |
| | |սահմանափակություն` |րին ուղղված |
| | |անբավարար խթաններ |ռեսուրսների |
| | |և սահմանափակ |բաշխման |
| | |հնարավորություններ |գործընթացներին |
| | |ունեցող ՓՄՁ-ների |ավելի լավ |
| | |համար, |հետևելու |
| | |. ԿՓ հետևանքների |հնարավորություն, |
| | |մեծացման |. Կլիմայի հետ |
| | |պայմաններում թանկ |կապված |
| | |և ոչ միշտ հասանելի|ապահովագրության |
| | |ապահովագրություն, |սխեմաները |
| | |. Հաճախակի կրկնվող |քննարկման |
| | |ՀՎԵ-ի հետևանքների |փուլում են: |
| | |վերացման համար | |
| | |պահուստային ֆոնդերի| |
| | |անբավարարությունը: | |
|______________|____________________|___________________|_________________|
|Կենսաֆիզիկական|Էկոհամակարգի և |. Էկոհամակարգերի |. Ոլորտային և |
| |օրգանիզմի |անկարողությունը` |մարզային |
| |հարմարվողականության |հարմարվելու ԿՓ աճող|հարմարվողականու- |
| |բնական սահմանները. |տեմպերին, |թյան ծրագրերի |
| |աշխարհագրական և |. Ջերմաստիճանային |հիման վրա |
| |երկրաբանական |սահմանափակումներ |իրականացնել |
| |սահմանափակումները |գյուղատնտեսական |հարմարվողականու- |
| | |առանցքային |թյան և մեղմման |
| | |մշակաբույսերի և |միջոցառումներ` |
| | |ծառատեսակների աճի, |կենսաֆիզիկական |
| | |էնդեմիկ կենդանիների|համակարգերի վրա |
| | |և բույսերի |ազդեցությունները |
| | |տեսակների |սահմանափակելու |
| | |գոյատևման համար, |համար: |
| | |. ՀՎԵ-ի | |
| | |հաճախականության և | |
| | |ինտենսիվության | |
| | |պայմաններում | |
| | |էկոհամակարգերի և | |
| | |օրգանիզմների | |
| | |վերականգնվելու | |
| | |անկարողություն, | |
| | |. Անտառային | |
| | |հրդեհների, | |
| | |անապատացման | |
| | |(աղակալման, | |
| | |հողատարման), | |
| | |սողանքային | |
| | |երևույթների | |
| | |վտանգների | |
| | |ավելացում: | |
|______________|____________________|___________________|_________________|
|Սոցիալ- |Արժեքները, |. Հասարակության |. Ավելի շատ |
|մշակութային |գիտելիքները, ռիսկերի|իրազեկման և |ռեսուրսներ |
| |ընկալումը և |գիտակցության |հատկացնել և |
| |մշակութային նորմերն |մակարդակի |ավելի մեծ |
| |ազդում են |բարձրացման |ուշադրություն |
| |հարմարվողականության |անբավարար ջանքերը |դարձնել |
| |միջոցառումների |հանգեցնում են |հանրության |
| |ընտրության և |համայնքի, |իրազեկմանը և |
| |իրականացման վրա |կազմակերպություն- |կլիմայի |
| | |ների, տնային |վերաբերյալ |
| | |տնտեսությունների և |գիտելիքների ու |
| | |անհատական |տեղեկատվության |
| | |մակարդակներում |ինտեգրմանը ֆորմալ|
| | |հարմարվողականության|և ոչ ֆորմալ |
| | |միջոցառումների |կրթական |
| | |սահմանափակ |համակարգերում: |
| | |իրականացմանը, | |
| | |. Առանձին | |
| | |հարմարվողականության| |
| | |միջոցառումների կամ | |
| | |հարմարվողականության| |
| | |օգուտներով | |
| | |համակցված մեղմման | |
| | |միջոցառումների | |
| | |սոցիալ-մշակութային | |
| | |ընկալման համար | |
| | |պահանջվում է երկար | |
| | |ժամանակ, | |
| | |. Տարբեր | |
| | |տիրույթներում | |
| | |հարմարվողականության| |
| | |արժեքների հակասող | |
| | |բնույթը: | |
|______________|____________________|___________________|_________________|
|Տեխնոլոգիական |Արդյունավետ |. Հարմարվողականու- |. Ավելացնել |
| |հարմարվողականության |թյան առավել |հարմարվողականու- |
| |համար անհրաժեշտ |արդյունավետ |թյանը և մեղմմանն|
| |տեխնոլոգիաները |տեխնոլոգիաների |առնչվող |
| |մատչելի չեն կամ |բացահայտման և |տեխնոլոգիաների |
| |չափազանց թանկ են: |ներդրման համար |ներդրումը` |
| | |համապատասխան |զուգակցված |
| | |տեղեկատվության և |ֆինանսների |
| | |կարողությունների |բարելավված |
| | |անբավարարություն, |հասանելիությամբ, |
| | |. ԿՓ ազդեցությունից|որպեսզի հնարավոր |
| | |և ՀՎԵ-ից |լինի ապահովել |
| | |պաշտպանություն |տեխնոլոգիաների |
| | |ապահովելու առումով |բարեհաջող |
| | |արդյունավետ կամ |գործադրումը, |
| | |մատչելի |. Դոնոր |
| | |տեխնոլոգիաների |կազմակերպություն-|
| | |անբավարարություն, |ների հետ համատեղ |
| | |. Էկոհամակարգերի |կազմակերպել |
| | |համատարած |համաֆինանասավոր- |
| | |դեգրադացումը |մամբ |
| | |կանխելու համար |դրամաշնորհներ` |
| | |անհրաժեշտ |թիրախային |
| | |տեխնոլոգիաների |ուղղություններով |
| | |բացակայություն: |հարմարվողականու- |
| | | |թյան առավել |
| | | |արդյունավետ |
| | | |տեխնոլոգիաների |
| | | |բացահայտման և |
| | | |ներդրման համար |
| | | |համապատասխան |
| | | |տեղեկությունները |
| | | |հավաքագրելու և |
| | | |կարողությունների |
| | | |անբավարարությունը|
| | | |նվազեցնելու |
| | | |նպատակով: |
._________________________________________________________________________.
-------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում