Սեղմել Esc փակելու համար:
100 % ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

100 % ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹ ...

 

 

500.0713.110900

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունիսի 2000 թվականի թիվ 713

 

100 % ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՈՐՈՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ) ԼՐԻՎ ՄԱՇՎԱԾ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 1997 թվականի մարտի 7-ի թիվ 85 հրամանով հաստատված «Լուծարման ենթակա հիմնական միջոցների դուրս գրման մասին» կարգով:

1. Հաստատել «100 % պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների (որոնց պետական բաժնեմասի տնօրինման իրավունքը պատկանում է Երևանի քաղաքապետարանին) լրիվ մաշված, օգտագործման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցների դուրս գրման և օտարման կարգը» (հավելված):

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությանը (Ա. Զաքարյան) և իրավաբանական բաժնին (Գ. Մինասյան)` սույն կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման համար:

3. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 17.06.96թ. «Երևանի քաղաքապետարանին ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների լրիվ մշակված, օգտագործման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցների օտարման կարգը հաստատելու մասին» հ. 77 որոշումը:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության (Ա. Զաքարյան) վրա:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վ. Վարդանյանի վրա:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

Երևանի քաղաքապետի

2000թ. հունիսի 21-ի

թիվ 713 որոշմամբ

 

ԿԱՐԳ

100 % ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՈՐՈՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ) ԼՐԻՎ ՄԱՇՎԱԾ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սույնով սահմանվում է 100 % պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների (որոնց պետական բաժնեմասի տնօրինման իրավունքը պատկանում է Երևանի քաղաքապետարանին) լրիվ մաշված, օգտագործման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցների դուրս գրման և օտարման կարգը, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարական օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997թթ. ծրագրի մասին» և «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000թթ. ծրագրերի մասին» ՀՀ օրենքներով 1996-1997 և 1998-2000 թվականների ծրագրերում ընդգրկված կազմակերպությունների:

2. 100 % պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների (որոնց պետական բաժնեմասի տնօրինման իրավունքը պատկանում է Երևանի քաղաքապետարանին) տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացվում է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության կողմից, իսկ դուրս գրումն ու օտարումը` նույն վարչության եզրակացության հիման վրա իրականացվում է Երևանի քաղաքապետի կարգադրությամբ:

3. Լրիվ մաշված, օգտագործման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցների վաճառքը չպետք է բացասական ազդեցություն թողնի գործող տրանսպորտային միջոցների նորմալ շահագործման համար շրջանառու ագրեգատների ֆոնդի և պահեստամասերի պաշարների ստեղծման վրա:

4. Լրիվ մաշված (ամորտիզացիոն վազքը կատարած կամ ծառայության սահմանված ժամկետն անցած) տրանսպորտային միջոցների հետագա օգտագործման ոչ պիտանիությունը որոշվում է կազմակերպություններում ղեկավարների հրամանով ստեղծված հանձնաժողովների կողմից, որոնց կազմի մեջ ընդգրկվում են.

- գլխավոր ինժեները (հանձնաժողովի նախագահ)

- շահագործման գծով տնօրենի տեղակալը (բաժնի պետ)

- պլանա-տնտեսագիտական բաժնի պետը

- գլխավոր հաշվապահը

- ավտոհավաքակայանի վարիչը

- արհեստանոցի վարիչը

5. Հանձնաժողովը`

5.1. Կատարում է ոչ պիտանիության վիճակի հասած տրանսպորտային միջոցի անմիջական զննում և ելնելով նրա փաստացի տեխնիկական վիճակից, որոշում առանձին հանգույցների, ագրեգատների և ամբողջական օբյեկտի պիտանիության աստիճանը, վերականգնման և հետագա շահագործման նպատակահարմարությունը, նշում է տվյալ ավտոմեքենայի վազքը:

5.2. Որոշում է տրանսպորտային միջոցի շահագործումից հանելու կոնկրետ պատճառները (մաշվածությունը, շահագործման սահմանված կարգի խախտման, վթարի և այլ պատճառներով վնասվածություն):

5.3. Ուսումնասիրում և բացահայտում է այն անձանց, որոնց մեղքով տրանսպորտային միջոցը դարձել է հետագա շահագործման համար ոչ պիտանի և առաջարկություն ներկայացնում մեղավորներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

5.4 Որոշում է տրանսպորտային միջոցների առանձին մասերի, հանգույցների և ագրեգատների հետագա օգտագործման հնարավորությունը և օտարման ներկայացվող տրանսպորտային միջոցների ցանկը անհրաժեշտ տվյալներով:

5.5. Վերահսկում է դուրս գրված տրանսպորտային միջոցների պիտանի մասերի, հանգույցների, ագրեգատների առանձնացման, մուտքագրման և խոտանման աշխատանքները:

5.6. Կազմում է այն տրանսպորտային միջոցների ցանկը, որոնք նպատակահարմար են ներկայացնել օտարման աճուրդային կարգով:

5.7. Լրիվ մաշված, հետագա օգտագործման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցների դուրս գրման համար կազմում և կից գրությամբ Երևանի քաղաքապետարան է ներկայացվում տրանսպորտային միջոցների խոտանման ակտերը, խոտանման ընդհանրացած ակտը և տեխնիկական անձնագրերը:

5.8. Վթարի կամ այլ պատահարի հետևանքով տրանսպորտային միջոցի դուրս գրման անհրաժեշտության դեպքում խոտանման ակտին կցվում են նաև վթարի կամ այլ պատահարի մասին կազմված արձանագրության օրինակը, վնասի փոխհատուցման կամ վերականգնման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը:

6. Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը`

6.1. Տրանսպորտային միջոցների խոտանման վերաբերյալ ստացված նյութերը նախապես քննարկում է, տեղում ուսումնասիրում դրանց փաստացի տեխնիկական վիճակը և կազմում զննման ակտ, որում տալիս է եզրակացություն օտարման կամ վերականգնման նպատակահարմարության մասին:

6.2. Տրանսպորտային միջոցների խոտանման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի և կատարված ուսումնասիրության արդյունքների հիման վրա անհրաժեշտության դեպքում նախապատրաստում և ներկայացնում է Երևանի քաղաքապետի կարգադրության նախագիծ:

6.3. Երևանի քաղաքապետի կարգադրության հետ միասին կազմակերպությանն են վերադարձվում տրանսպորտային միջոցների խոտանման ակտերը և տեխնիկական անձնագրերը` քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունում պահելով կարգադրության օրինակը, կազմակերպության գրությունը, ընդհանրացված ակտը և զննման ակտը:

7. Կազմակերպությունները Երևանի քաղաքապետի կարգադրության հիման վրա տրանսպորտային միջոցները հանում են շահագործումից և ՀՀ ՆԳ նախարարության պետավտոտեսչության հաշվառումից, որից հետո միայն իրականացնում դրանց դուրս գրումը, օտարումը, պիտանի մասերի, հանգույցների ագրեգատների մուտքագրումը և այլն:

8. Դուրս գրված տրանսպորտային միջոցները 100 % պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների (որոնց պետական բաժնեմասի տնօրինման իրավունքը պատկանում է Երևանի քաղաքապետարանին) կազմակերպության հաշվեկշռից հանվում են ներքոհիշյալ փաստաթղթերի առկայության դեպքում`

- Երևանի քաղաքապետի կարգադրության

- կազմակերպության տնօրենի հրամանի

- խոտանման ակտի

- տրանսպորտային միջոցի հաշվառումից հանելու մասին պետավտոտեսչության տեղեկանքի

- դուրս գրված տրանսպորտային միջոցների պիտանի մասերի, ավտոդողերի, էլեկտրակուտակիչների մուտքագրման օրդերի (ֆակտուրայի)

- ոչ պիտանի մասերի որպես մետաղի ջարդոն (երկրորդային հումք) հանձնման մասին տեղեկանքի:

9. Նախկինում առևանգված և դեռևս չհայտնաբերված տրանսպորտային միջոցների դուրս գրման ժամանակ (որի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ) լրացուցիչ պահանջվում է քրեական գործը կարճելու վերաբերյալ համապատասխան որոշում:

10. Սահմանել, որ 100 % պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների (որոնց պետական բաժնեմասի տնօրինման իրավունքը պատկանում է Երևանի քաղաքապետարանին) լրիվ մաշված, օգտագործման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցների օտարման գինը սահմանվում է հանձնաժողովի կողմից, ելնելով փաստացի տեխնիկական վիճակից, բայց ոչ պակաս դրանց վերագնահատված արժեքի 20 տոկոսից:

11. Լրիվ մաշված, հետագա օգտագործման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցների օտարումը կազմակերպության կամ քաղաքապետարանի համակարգի աշխատակիցներին կատարվում է կազմակերպության տնօրենի հրամանով, կազմակերպության խորհրդի (վարչության) որոշման հիման վրա:

12. Մեկից ավելի աշխատակիցների կողմից տվյալ տրանսպորտային միջոցը գնելու դիմումի առկայության դեպքում, գնելու առաջնությունը սահմանելու նպատակով մշակվում և կազմակերպության կոլեկտիվի ընդհանուր ժողովում հաստատվում է «Կոլեկտիվի անդամների կամ Երևանի քաղաքապետարանի համակարգի աշխատակիցների կողմից լրիվ մաշված, հետագա օգտագործման համար ոչ պիտանի միջոցների գնելու առաջնությունը սահմանելու կանոնակարգ»:

13. Եթե կազմակերպության կոլեկտիվի և քաղաքապետարանի համակարգի կազմակերպությունների աշխատակիցները ոչ մեկը ցանկություն չի հայտնել լրիվ մաշված, հետագա օգտագործման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցի ձեռք բերման մասին, ձեռնարկության ադմինիստրացիան այն կարող է սահմանված կարգով ներկայացնել` այլ անձանց աճուրդով օտարելու համար:

14. Շարժակազմի ծառայության ժամկետը որոշվում է հաշվարկային եղանակով, հիմք ընդունելով ծառայության ընթացքում ամորտիզացիայի ֆոնդի կուտակումով շարժակազմի նախնական արժեքի 90 %-ի չափով (10 %-ը պետք է կազմի ավտոմեքենայի մնացորդային արժեքը):

15. Ավտոմեքենաները կազմակերպության հաշվեկշռից դուրս գրելու հիմք է հանդիսանում տեխնիկական վիճակի ցուցանիշը և ավտոմեքենաների վերանորոգման կամ վերականգնման տնտեսական նպատակահարմարությունը, այլ ոչ թե նրանց ծառայության ժամկետի լրանալը:

16. Հետագա օգտագործման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցի օտարումից ստացված հասույթը կազմակերպությունները ձևակերպվում են ֆինանսական գործունեության արդյունքներով և ստացված շահույթը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը վճարելուց հետո ուղղում են հիմնական ու շրջանառու միջոցների ձեռք բերմանը, իսկ կազմակերպություններում այլ միջոցների բացակայության դեպքում` նաև կոլեկտիվի անդամների հարկադիր պարապուրդների վճարմանը:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

                        11.   09.       2000թ.

                   ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50000085

 

 

pin
Երևանի քաղաքապետ
21.06.2000
N 713
Որոշում