040.0532.020900
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» սեպտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 սեպտեմբերի 2000 թվականի N 532
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Վ. ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԱԳԻՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լիազորել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության և «ԻՓԻՋԻ ԼԵԲԶ ԷՅԵՄ ԷԼ. ԷԼ. ՍԻ.» (EPYGI LABS AM L. L. C) ԱՄՆ-ի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում 2000 թվականի սեպտեմբերի 5-ին կնքվելիք բարձր տեխնոլոգիաների զարգացման համար օտարերկրյա ներդրումների մասին պայմանագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 2-ից: