Սեղմել Esc փակելու համար:
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մայիսի 2021 թվականի N 882-Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀԵՏ ԲՆԱԿՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ` ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ՎՃԱՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի հետ բնակվող երեխաների` հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսման ծախսերը հոգալու նպատակով դիվանագետին վճարվող փոխհատուցման կարգը և չափը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. մայիսի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի մայիսի 27-ի

N 882-Ն որոշման

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀԵՏ ԲՆԱԿՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ` ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ՎՃԱՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի հետ բնակվող երեխաների` հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսման ծախսերը փոխհատուցելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով հանրակրթական ուսումնական հաստատություն են համարվում տվյալ երկրի կրթական համակարգին համապատասխան պարտադիր կրթությամբ հանրային հաստատությունները:

3. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսանելու վարձավճարը փոխհատուցվում է`

1) ամբողջովին` միասնական եվրոյով վճարվող գոտու երկրներում մինչև 6000 եվրոյի, իսկ միասնական եվրոյի գոտուց դուրս երկրներում մինչև 6000 ամերիկյան դոլարի չափով, իսկ 6000 եվրոն/ամերիկյան դոլարը գերազանցելու դեպքում` բայց ոչ ավելի, քան 12000 եվրոն/ամերիկյան դոլարը, գերազանցող գումարի 50 տոկոսի չափով.

2) յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար` սույն կետի 1-ին ենթակետում նշված համապատասխանաբար 6000 եվրոն/ամերիկյան դոլարը գերազանցելու դեպքում` բայց ոչ ավելի, քան 12000 եվրոն/ամերիկյան դոլարը, գերազանցող գումարի 75 տոկոսի չափով:

4. Փոխհատուցում վճարվում է միայն դիվանագետի հետ տվյալ երկրում մշտապես բնակվող և տվյալ երկրի հանրակրթական հաստատությունում սովորող երեխաների ուսման ծախսերը հոգալու նպատակով: Մշտապես բնակվելու փաստը հաստատվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի կողմից` գրավոր: Ուսումնական հաստատությունում սովորելը հաստատվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում և վերջում ուսումնական հաստատության կողմից տրված գրավոր տեղեկանքի հիման վրա: Փոխհատուցման գումարը վճարվում է տվյալ հանրակրթական հաստատության կողմից տրված վճարման ենթակա անդորրագրերի հիման վրա:

5. Օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի հետ բնակվող երեխաների` հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսման ծախսերը փոխհատուցվում են միայն դիվանագետի` տվյալ երկրում ծառայելու ընթացքում:

6. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսման ծախսերի համար փոխհատուցումը վճարվում է մինչև երեխայի 18 տարին լրանալը:

7. Ելնելով տվյալ երկրի առանձնահատկություններից, երբ հիմնավորվում է անվճար հանրակրթական հաստատությունում երեխայի ուսուցումը կազմակերպելու անհնարինությունը, ապա միայն այդ դեպքում է փոխհատուցվում մասնավոր ուսումնական հաստատություններում սովորելու համար վճարը: Նման հիմնավորումներ կարող են լինել ուսումնակրթական ստանդարտների տարբերությունը, անվտանգության նկատառումները, տվյալ երկրի լեզվական, կրոնական, ազգային ավանդույթներով պայմանավորված առանձնահատկությունները և այլն:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 մայիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.05.2021
N 882-Ն
Որոշում