ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
31 մայիսի 2021 թվականի N 581-Ա
ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻ, ԵՂԻԱԶԱՐ ԱՎԱԳՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի` Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ երկկողմ հանդիպում ունենալու նպատակով 2021 թվականի հունիսի 2-5-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. մայիսի 31
Երևան