ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
26 ապրիլի 2021 թվականի N 1454-Լ
«ԼԻԴԵՐ ՔԼՈՐ» ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(4-րդ մաս)
5. ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
44. Միջոցով չի թույլատրվում աշխատել քլորի նկատմամբ բարձր զգայունությամբ, ալերգիկ հիվանդություններով և թոքերի ու վերին շնչուղիների քրոնիկ հիվանդություններով անձանց:
45. Միջոցի և նրա լուծույթների հետ աշխատելիս խուսափել դրանց` մաշկի վրա և աչքերի մեջ լցվելուց:
46. Միջոցով և նրա լուծույթներով բոլոր աշխատանքներն իրականացվում են ռետինե ձեռնոցով ձեռքերի պաշտպանությամբ:
47. Ակտիվ քլորի 0,03%-ից մինչև 0,06% խտությամբ լուծույթով մշակման բոլոր տեսակները (բացառությամբ ոռոգման) իրականացվում են առանց շնչառական օրգանների պաշտպանության միջոցների:
48. 0,1% և ավել ակտիվ քլորի պարունակությամբ լուծույթներով շփման եղանակով աշխատանքներն իրականացվում են պաշտպանության միջոցներով` շնչառական օրգանները` «Վ» մակնիշի պատրոնով ՌՈՒ-60Մ կամ ՌՊԳ-67 ունիվերսալ շնչադիմակներով, աչքերը` հերմետիկ ակնոցով:
49. Շփման եղանակով մակերեսների ախտահանումը 0,015% ակտիվ քլոր պարունակող լուծույթներով իրականացվում է պացիենտների ներկայությամբ: Ակտիվի քլորի 0,015%-ից բարձր խտություններով սենքերում մակերեսների ախտահանումն իրականացվում է պացիենտների բացակայության պայմաններում: Ախտահանումից հետո սենքերն օդափոխում են, մինչև քլորի հոտը վերանա (առնվազն 15 րոպե): Մշակված մակերեսներից միջոցի լվացում չի պահանջվում, եթե ակտիվ քլորի խտությունը 1,0%-ից պակաս է:
50. Սպասքի, սպիտակեղենի, խաղալիքների, մաքրող պարագաների և կոռոզիայի նկատմամբ կայուն բժշկական նշանակության արտադրատեսակների մշակումը ընկղմման և թրջման եղանակներով իրականացվում է օդափոխվող սենքում, իսկ բոլոր տարաները` փակվում խցաններով:
51. Ախտահանումից հետո բժշկական նշանակության արտադրատեսակների լվացումն իրականացվում է հոսող ջրով. ապակյա և մետաղյա արտադրատեսակները` 3 րոպե, ռետինե և պլաստմասսե արտադրատեսակները` 5 րոպե:
52. Սիբիրյան խոցի օջախում իրականացվող աշխատանքները, ներառյալ լուծույթների (2,0-3,0%) պատրաստումը ըստ ակտիվ քլորի, իրականացվում է 1-ին տեսակի հակաժանտախտային համազգեստով, որը ներառում է ընդհանուր ռազմական հակագազ:
53. Միջոցը պահվում է դեղերից առանձին, երեխաների համար անհասանելի տեղում, արտադրողի սերտ փակ փաթեթավորմամբ:
54. Միջոցով աշխատելիս պահպանում են անձնական հիգիենայի կանոնները: Աշխատավայրում չի թույլատրվում խմել, ծխել և սնունդ ընդունել: Աշխատանքն ավարտելիս դեմքն ու ձեռքերը լվանում են օճառով և ջրով:
6. ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
55. Նախազգուշական միջոցները չպահպանելու ժամանակ հնարավոր է վերին շնչուղիների և աչքի լորձաթաղանթների ու մաշկի գրգռում, գլխացավ: Միջոցով սուր թունավորման առաջին նշանների ի հայտ գալու ժամանակ տուժածին դուրս են բերում մաքուր օդի կամ լավ օդափոխվող սենք, ապահովում են նրա հանգիստը, տալիս տաք ըմպելիք, կաթ (կամ «Բորժոմի»), սոդայի 2%-ոց ջրային լուծույթով ինհալյացիա անում (1 բաժակ ջրին 1 թեյի գդալ կերակրի սոդա): Անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:
56. Միջոցը մաշկի վրա լցվելիս, այն լվանում են առատ ջրով և քսում փափկացնող կրեմ:
57. Միջոցն աչքերի մեջ պատահական լցվելու ժամանակ դրանք առատորեն լվանում են ջրով և կաթեցնում նատրիումի սուլֆացիլի 20-30% լուծույթ: Անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:
58. Ստամոքսի մեջ ընկնելիս, տուժածին տալիս են խմելու ակտիվացված ածուխի 10-20 մանրացված հաբերով մի քանի բաժակ ջուր: Անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:
7. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
59. Թույլ չտալ միջոցի և լվացման ջրերի լցվելը մակերևութային և ստորգետնյա ջրերի մեջ: Միջոցի աշխատանքային լուծույթները թափվում են միայն կոյուղու համակարգ` թույլ չտալով դրանց լցվելը հողի և մակերևութային ջրերի մեջ:
60. Միջոցի պատահական թափվելու դեպքում այն հավաքում են տարայի մեջ և ուղարկում օգտահանման: Մնացորդները լվանում են մեծ քանակությամբ ջրով` խուսափելով թթվով չեզոքացումից, որի ժամանակ հնարավոր է գազային քլորի անջատում: Աշխատանքային լուծույթների թափվելու ժամանակ հեղուկը հավաքում են լաթով (ավազով, թեփով): Միջոցի աշխատանքային լուծույթները լցնում են միայն կոյուղու մեջ` թույլ չտալով դրանց լցվելը հողի և մակերևութային ջրերի մեջ:
61. Թափված միջոցի հավաքման աշխատանքներն իրականացնում են հատուկ հագուստով (խալաթ, ռետինե գոգնոց, ռետինե ճտքակոշիկ) և անհատական պաշտպանության միջոցներով` ձեռքերի (ռետինե ձեռնոց), աչքերի (պաշտպանական ակնոց), շնչառական օրգանների համար («Վ» մակնիշի պատրոնով ՌՈՒ-60Մ կամ ՌՊԳ-67 ունիվերսալ շնչադիմակ):
8. ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԵՎ ՊԱՀՈՒՄ
62. Միջոցը պահվում է արտադրողի բնօրինակ փակ փաթեթավորմամբ, լավ օդափոխվող տեղում, արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանված և տաքացուցիչ սարքերից հեռու, ջերմության աղբյուրներից, օքսիդացնող-վերականգնող նյութերից հեռու, - 30 oC-ից + 45 oC ջերմաստիճանում, սննդամթերքից, դեղերից առանձին, երեխաների համար անհասանելի տեղերում:
63. Միջոցը տեղափոխվում է տրանսպորտի բոլոր տեսակներով` արտադրողի բնօրինակ փաթեթավորմամբ, միջոցի ու փաթեթավորման ամբողջականությունը երաշխավորող տրանսպորտի յուրաքանչյուր տեսակի համար գործող բեռների տեղափոխման կանոններին համապատասխան:
9. ՄԻՋՈՑԻ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԱՆԱԼԻՏԻԿ ՄԵԹՈԴՆԵՐ
64. Միջոցը, հսկվում է ըստ որակի հետևյալ ցուցանիշների` տեսք, գույն, հոտ, 1 դեղահատի միջին քաշ, հաբերի տարրալուծման ժամանակ, ջրային լուծույթի ջրածնի իոնների ակտիվության ցուցանիշ (pH) 1,0% (ըստ ակտիվ քլորի), ակտիվ քլորի (ԱՔ) զանգվածային բաժին, սույն հրահանգի աղյուսակ 23-ին համապատասխան:
Աղյուսակ 23
Միջոցի հսկվող ցուցանիշներ և նորմեր
.__________________________________________________________________.
|N |Հսկվող ցուցանիշներ | Նորմեր |
| | |_________________________________|
| | |Հաբեր |Գրանուլներ |
|__|_____________________________|_________________|_______________|
|1 |Արտաքին տեսք, հոտ |Սպիտակ գույնի, |Ազատ սորացող և |
| | |թույլ քլորի հոտով|միմյանց հետ |
| | |կլոր հաբեր |չկապված, քլորի |
| | | |բնորոշ հոտով |
| | | |սպիտակ մանր |
| | | |գրանուլներ |
|__|_____________________________|_________________|_______________|
|2 |1 հաբի միջին զանգված, գ |1,0 +- 0,1 | - |
| | |3,4 +- 0,2 | |
|__|_____________________________|_________________|_______________|
|3 |Հաբերի տարրալուծման ժամանակ, |5 րոպեից ոչ ավելի| - |
| |րոպե | | |
|__|_____________________________|_________________________________|
|4 |Ջրային լուծույթի ջրածնի |6,5 +-1,5 |
| |իոնների ակտիվության ցուցանիշ | |
| |pH, 1,0% (ըստ ԱՔ) | |
|__|_____________________________|_________________________________|
|5 |ԱՔ-ի զանգվածային բաժին, % |50,0 +- 5,0 |
.__________________________________________________________________.
65. Արտաքին տեսքի, գույնի և հոտի որոշում: Արտաքին տեսքն ու գույնը որոշվում են ակնադիտորեն: Հոտը գնահատվում է օրգանոլեպտիկ եղանակով:
66. 1 հաբի միջին զանգվածի որոշում: Չափման միջոցներ` կշեռք լաբորատոր (տեխնիկական) 2-րդ դասի ճշտության, 200 գ կշռման առավելագույն սահմանով:
67. Չափման իրականացում` հաբի միջին զանգվածի որոշման համար կշռում են պատահական ընտրված 10 հաբ: Հաբերի միջին զանգվածը (M) հաշվում են հետևյալ բանաձևով`
m
M = _____
n
Որտեղ`
m-կշռված հաբերի գումարային զանգված, գ,
n-կշռված հաբերի քանակ:
Հաբերի զանգվածի նոմինալ մեծությունից թույլատրելի շեղումը +- 5% է:
68. Հաբերի տարրալուծման (քայքայման) ժամանակի որոշում: Չափման միջոցներ, տարաներ, ռեակտիվներ`
1) վայրկյանաչափ մեխանիկական, մեկ սլաքանի, ՍՕՊ պռ-2ա-3-000, կամ համարժեք,
2) կոլբա կոնաձև Կն 1-250-29/32 ԳՕՍՏ 25336-82:
69. Չափման իրականացում. հաբերի քայքայման ժամանակը որոշվում է +(20-25) օC ջերմաստիճանում: 250 սմ3 տարողությամբ կոնաձև կոլբայի մեջ դնում են 1 հաբ, վրան լցնում 100 սմ3 ծորակի ջուր, միացնում են վայրկյանաչափը և կոլբան թեթև թափահարելով նշում հաբի քայքայման ժամանակը: Հաբերը համարվում են քայքայված, եթե դրանք վերածվել են փոշու: Քայքայման ժամանակը հաշվարկվում է հաբը ջրի հետ խառնելու ժամանակից` մինչ փոշի դառնալը:
70. 0,3%-ոց (ըստ ակտիվ քլորի) ջրային լուծույթի ջրածնային իոնների ակտիվության ցուցանիշի (pH) որոշում` մեթոդի էությունը կայանում է միջոցի աշխատանքային լուծույթի մեջ ընկղմված չափիչ ապակյա և համեմատության էլեկտրոդի (օժանդակ) պոտենցիալների տարբերության պոտենցիոմետրիկ չափման մեջ: Ջրածնային իոնների ակտիվության ցուցանիշը որոշում են ըստ ԳՕՍՏ 32385-2013, ցանկացած տեսակի իոնաչափով, որն ապահովում է 2-ից մինչև 12 չափում` սարքի կիրառման հրահանգին համապատասխան: pH-ի որոշման համար վերցնում են 50 սմ3 0,3% ջրային լուծույթ: Որպես հետազոտության արդյունք ընդունվում է երկու զուգահեռ սահմանումների միջին թվաբանականը, որոնց միջև բացարձակ տարբերությունը չի գերազանցում թույլատրելի տարբերությունը, որը հավասար է 0,1 pH: Չափման արդյունքը կլորացվում է մինչև առաջին տասնորդական նիշը: Հետազոտության արդյունքի թույլատրելի գումարային սխալը +- 0,1 pH, P=0,95 վստահելի հավանականության դեպքում:
71. Ակտիվ քլորի զանգվածային բաժնի որոշում: Օգտագործվող ռեակտիվներ, սարքեր և սարքավորումներ.
1) Կշեռք լաբորատոր ընդհանուր նշանակության, ճշտության 2-րդ դասի, 200 գրամ առավել կշռման հնարավորությամբ,
2) Կշռաքարերի հավաքածու Գ-2-210, (ԳՕՍՏ 7328),
3) Բյուրետ 5-1-25 (ԳՕՍՏ 20292-74),
4) Կաթոցիկ 5-2-2, 7-2-10, 7-2-20 (ԳՕՍՏ 20292-74),
5) Չափիչ գլաններ 1-25 (ԳՕՍՏ 1770-74),
6) Չափիչ կոլբա 2-100-2 (ԳՕՍՏ 1770-74),
7) Կոնաձև կոլբա (Կն-1-250-29/32 (ԳՕՍՏ 25336-82)),
8) Չափիչ բաժակ (ՍՆ 45/13 (ԳՕՍՏ 25336-82)),
9) Կալիումի յոդիդ (ԳՕՍՏ 4232-74), 10% զանգվածային բաժնով պատրաստված ջրային լուծույթ (ԳՕՍՏ 4517-87),
10) Ծծմբական թթու (ԳՕՍՏ 4207-77), «ք.մ.» 10% զանգվածային մասով պատրաստված ջրային լուծույթ (ԳՕՍՏ 4517-87),
11) Նատրիումի թիոսուլֆատ (ԳՕՍՏ 27068-86), 0,1 մոլ/դմ3 խտության ջրային լուծույթ (ԳՕՍՏ 25794.2-83),
12) Լուծվող օսլա (ԳՕՍՏ 10163-76), 0,5% զանգվածային մասով պատրաստված ջրային լուծույթ (ԳՕՍՏ 4517-87),
13) Թորած ջուր (ԳՕՍՏ 6709-72): (Թույլատրվում է համարժեք սարքավորումների օգտագործում):
72. Չափման իրականացում` նախապես կշռված միջոցի 1 հաբը (կամ 2,8-3,0 գրանուլ) լուծում են ջրում, քանակական տեղափոխում են 100 սմ3 տարողությամբ չափիչ փորձանոթի մեջ, թորած ջրով հասցնում են մինչև նիշը և խառնում: Ստացված լուծույթից 5 սմ3 քանակությամբ տեղափոխում են կոնաձև փորձանոթի մեջ, ավելացնում 20 սմ3 թորած ջուր, 10 սմ3 կալիում յոդիտ, 10 սմ3 ծծմբական թթու: Փորձանոթը փակում են խցանով, խառնում և 8-10 րոպե տևողությամբ պահում մութ տեղում, որից հետո յոդը տիտրում են նատրիումի թիոսուլֆատով` մինչև բաց դեղին գույնի լուծույթ ստանալը, այնուհետև ավելացնում են 1 սմ3 օսլայի լուծույթ` մինչև ամբողջությամբ գունաթափվելը:
73. Չափման արդյունքի հաշվարկ` ակտիվ քլորի զանգվածային բաժինը (X) %-ով որոշում են հետևյալ բանաձևով`
0,003545 x V x 100
X = ______________________ x 100
m x V1
որտեղ, 0,003545-ակտիվ քլորի զանգվածն է, որը համապատասխանում է 1 սմ3 0,1ն նատրիում թիոսուլֆատի լուծույթին, գ,
V-0,1ն նատրիում թիոսուլֆատի 0,1ն լուծույթ` ծախսված տիտրման վրա, սմ3, m-հաբի զանգված, գ,
V1-հետազոտության համար վերցված ախտահանիչ միջոցի լուծույթի զանգված, սմ3,
100-նոսրացման պատիկություն:
74. Որպես հետազոտության արդյունք ընդունվում է երեք սահմանումների միջին թվաբանականը, որոնց միջև բացարձակ տարբերությունը չի գերազանցում թույլատրելի տարբերությունը, որը հավասար է 1,0%: Հետազոտության արդյունքի գումարային թույլատրելի սխալը +- 2,0%, եթե վստահելի հավանականությունը P=0,95: Հետազոտության արդյունքը կլորացվում է ստորակետից հետո մինչև առաջին տասնորդական նիշը: