Սեղմել Esc փակելու համար:
2022 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2022 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ՈՍԿԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 2021 թվականի N 77-Ն

 

2022 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ՈՍԿԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը,

ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2021 թվականի նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ դնել 2022 թվականի թողարկման «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված ներդրումային դրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են սույն որոշման Հավելվածում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ              Մ. ԳԱԼՍՏՅԱՆ

 

2021 թ. մայիսի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2021 թվականի մայիսի 25-ի

թիվ 77-Ն որոշման

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

1. 2022 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 գրամ քաշով ոսկե ներդրումային դրամի նկարագրությունը.

1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ DRAM», և թողարկման տարեթիվը` «2022»: Աջ կողմում տեղադրված են «1g» և «Au 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH'S ARK» մակագրություններն են:

3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

4) Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:

5) Դրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը     100 դրամ

    Մետաղը և  հարգը      ոսկի, 999 o

    Քաշը                 1 գրամ

    Դրամաշուրթը          ատամնավոր

    Տրամագիծը            16.54 +/- 0.12 մմ

    Որակը                սովորական

    Տպաքանակը            մինչև  25000 հատ

 

6) 2022 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 գրամ քաշով ոսկե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները.

 

2. 2022 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի նկարագրությունը.

1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ DRAM», և թողարկման տարեթիվը` «2022»: Աջ կողմում տեղադրված են «1/4 Oz» և «Au 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH'S ARK» մակագրություններն են:

3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

4) Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:

5) Դրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը     10000 դրամ

    Մետաղը և  հարգը      ոսկի, 999 o

    Քաշը                 1/4 տրոյան ունցիա

    Դրամաշուրթը          ատամնավոր

    Տրամագիծը            25.20 +/- 0.15 մմ

    Որակը                սովորական

    Տպաքանակը            մինչև  25000 հատ

 

6) 2022 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները.

 

3. 2022 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի նկարագրությունը.

1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «25000 ԴՐԱՄ DRAM», և թողարկման տարեթիվը` «2022»: Աջ կողմում տեղադրված են «1/2 Oz» և «Au 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH'S ARK» մակագրություններն են:

3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

4) Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:

5) Դրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը     25000 դրամ

    Մետաղը և  հարգը      ոսկի, 999 o

    Քաշը                 1/2 տրոյան ունցիա

    Դրամաշուրթը          ատամնավոր

    Տրամագիծը            30.20 +/- 0.20 մմ

    Որակը                սովորական

    Տպաքանակը            մինչև  25000 հատ

 

6) 2022 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները.

 

4. 2022 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի նկարագրությունը.

1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «50000 ԴՐԱՄ DRAM», և թողարկման տարեթիվը` «2022»: Աջ կողմում տեղադրված են «1 Oz» և «Au 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH'S ARK» մակագրություններն են:

3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

4) Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:

5) Դրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը     50000 դրամ

    Մետաղը և  հարգը      ոսկի, 999 o

    Քաշը                 1 տրոյան ունցիա

    Դրամաշուրթը          ատամնավոր

    Տրամագիծը            38.60 +/- 0,30 մմ

    Որակը                սովորական

    Տպաքանակը            մինչև  25000 հատ

 

6) 2022 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 4 հունիսի 2021 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
25.05.2021
N 77-Ն
Որոշում