Սեղմել Esc փակելու համար:
«ՊՐՈԳՐԻՆ ԴԵԶ-8» ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊՐՈԳՐԻՆ ԴԵԶ-8» ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (3-ՐԴ ՄԱՍ)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

10 մայիսի 2021 թվականի N 1695-Լ

 

«ՊՐՈԳՐԻՆ ԴԵԶ-8» ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

Աղյուսակ 16

 

Կենսաբանական թափոնների և սննդային թափոնների ախտահանման ռեժիմներ

միջոցի լուծույթներով

 

._____________________________________________________________________.

|Ախտահանման օբյեկտներ             |Լուծույթի  |Ախտա-   |Ախտահանման    |

|                                 |խտություն  |հանման  |եղանակ        |

|                                 |ըստ պատրաս-|ժամանակ,|              |

|                                 |տուկի, %   |րոպե    |              |

|_________________________________|___________|________|______________|

|Արյուն, լվացման ջրեր, այդ թվում  |0.1        |45      |Կենսաբանական  |

|էնդոսկոպիկ                       |0.25       |30      |նյութի խառնում|

|                                 |0.5        |15      |միջոցի        |

|_________________________________|___________|________|աշխատանքային  |

|Մեզ, կղանք, կղանքա-միզային       |0.5        |30      |լուծույթի     |

|խառնուրդ                         |1.0        |15      |հետ 1:2       |

|_________________________________|___________|________|հարաբերությամբ|

|Խորխ, էնդոտրախեալ ասպիրատ,       |0.5        |30      |              |

|ողնուղեղային հեղուկ, դրենաժային  |1.0        |15      |              |

|նյութ, փսխման զանգված            |           |        |              |

|_________________________________|___________|________|              |

|Արյուն, կենսաբանական             |0.5        |45      |              |

|արտադրություն անաէրոբ վարակների  |1.0        |30      |              |

|ժամանակ                          |1.5        |15      |              |

|_________________________________|___________|________|______________|

|Ախտաբանանատոմիական թափոններ,     |0.5        |30      |Ընկղմում      |

|օրգանական վիրահատական թափոններ   |1.0        |15      |              |

|(օրգաններ, հյուսվածքներ և  այլն) |           |        |              |

|_________________________________|___________|________|______________|

|Սննդային թափոններ                |0.025      |45      |Խառնում       |

|                                 |0.05       |30      |աշխատանքային  |

|                                 |0.1        |15      |լուծույթի հետ |

|                                 |           |        |1:1           |

|                                 |           |        |հարաբերությամբ|

|_________________________________|___________|________|______________|

|Հիվանդի արտադրությունների տարաներ|0.05       |30      |Ընկղմում      |

|                                 |0.1        |15      |              |

|                                 |0.25       |10      |              |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 17

 

Օդափոխության և օդորակման համակարգերի ախտահանման և սենքերի օդի

տհաճ հոտերի չեզոքացման ռեժիմներ միջոցի աշխատանքային լուծույթներով

 

._____________________________________________________________________.

|Ախտահանման օբյեկտներ             |Լուծույթի  |Ախտա-   |Ախտահանման    |

|                                 |խտություն  |հանման  |եղանակ        |

|                                 |ըստ պատրաս-|ժամանակ,|              |

|                                 |տուկի, %   |րոպե    |              |

|_________________________________|___________|________|______________|

|Կենտրոնական և  կենցաղային        |0.01       |15      |Շփում կամ     |

|օդորակիչների և  ընդհանուր        |0.025      |5       |ոռոգում       |

|փոխանակային օդափոխության         |           |        |              |

|սեկցիաներ, օդաընդունիչ և         |           |        |              |

|օդաբաշխիչ                        |           |        |              |

|_________________________________|___________|________|______________|

|Օդային ֆիլտրներ                  |0.01       |30      |Ընկղմում      |

|                                 |0.03       |15      |              |

|_________________________________|___________|________|______________|

|Ռադիատորների վանդակաճաղեր,       |0.01       |15      |Ընկղմում      |

|գլխադիրներ, կոնդենսատի           |0.025      |5       |              |

|կուտակիչներ                      |           |        |              |

|_________________________________|___________|________|______________|

|Օդատարներ                        |0.01       |15      |Ոռոգում       |

|                                 |0.025      |5       |              |

|_________________________________|___________|________|______________|

|Սենքերի օդի |մանրէային վարակների |0.01       |15      |Ցողացրում     |

|մշակում     |(բացառությամբ       |0.025      |5       |              |

|            |տուբերկուլոզի)      |           |        |              |

|            |ժամանակ             |           |        |              |

|            |____________________|___________|________|              |

|            |տուբերկուլոզի       |0.01       |20      |              |

|            |ժամանակ             |0.025      |10      |              |

|            |____________________|___________|________|              |

|            |սնկային վարակների   |0.01       |15      |              |

|            |ժամանակ             |0.025      |10      |              |

|            |____________________|___________|________|              |

|            |վիրուսային վարակների|0.01       |15      |              |

|            |ժամանակ             |0.025      |10      |              |

._____________________________________________________________________.

 

6. ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

52. Միջոցի հետ չի թույլատրվում աշխատել մինչև 18 տարեկան, ալերգիկ հիվանդություններ ունեցող և քիմիական նյութերի նկատմամբ զգայուն անձանց:

53. Բոլոր աշխատանքների ժամանակ խուսափել միջոցն աչքերի մեջ և մաշկի վրա ընկնելուց:

54. Միջոցի հետ բոլոր աշխատանքներն իրականացվում են ռետինե ձեռնոցով ձեռքերի պաշտպանությամբ:

55. Միջոցի աշխատանքային լուծույթների հետ շփման եղանակով աշխատանքները իրականացվում են պացիենտների ներկայությամբ:

56. Ոռոգման եղանակով մակերեսների մշակման ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ` շնչառական օրգանների համար` Ա մակնիշի պատրոնով ՌՈՒ-60Մ կամ ՌՊԳ-67 ունիվերսալ շնչադիմակներ, աչքերի համար` հերմետիկ ակնոց, ձեռքերի համար` ռետինե ձեռնոց: Ոռոգման եղանակով մշակումն իրականացնում են պացիենտների բացակայությամբ:

57. Օբյեկտները ընկղմման եղանակով (թրջման) մշակելու ժամանակ միջոցի լուծույթներով տարաները փակվում են:

58. Միջոցը պահում են դեղերից առանձին, երեխաների համար անհասանելի տեղում:

 

7. ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

59. Նախազգուշական միջոցառումները չպահպանելու դեպքում ոռոգման եղանակով աշխատելու ժամանակ կարող են առաջանալ վերին շնչուղիների և աչքերի գրգռվածություն:

60. Շնչառական օրգանների գրգռվածության նշանների ի հայտ գալու ժամանակ դադարեցնել աշխատանքը միջոցի հետ, տուժածին անմիջապես դուրս բերել մաքուր օդի կամ այլ սենք: Բերանն ու քթըմպանը ողողել ջրով: Անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:

61. Միջոցը (խտանյութը) մաշկի վրա պատահականորեն ընկնելու դեպքում անմիջապես լվանալ միջոցը առատ ջրով, ապա մաշկին քսել փափկացնող քսուկ:

62. Միջոցը (խտանյութը) աչքերի մեջ լցվելու դեպքում անմիջապես աչքերը լվանալ ջրի շիթով 10 րոպեի ընթացքում և դիմել ակնաբույժի:

63. Միջոցը ստամոքսի մեջ ընկնելու դեպքում խմել մի քանի բաժակ ջուր մանրացված ակտիվացված ածուխի 10-20 հատ հաբերով և դիմել բժշկի: Ստամոքսը չլվանալ:

 

8. ՄԻՋՈՑԻ ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԱՆԱԼԻՏԻԿ ՄԵԹՈԴՆԵՐ

 

64. Միջոցը հսկվում է ըստ որակի հետևյալ ցուցանիշների` արտաքին տեսք, գույն, հոտ, միջոցի խտությունը 20 oC դեպքում, ջրածնային իոնների (pH) խտության ցուցանիշը և չորրորդային-ամոնյակային միացությունների զանգվածային բաժինը (գումարային): Հսկվող ցուցանիշներն ու նորմերը ըստ յուրաքանչյուրի ներկայացված են սույն հրահանգի աղյուսակ 18-ում:

 

Աղյուսակ 18

 

Միջոցի որակի ցուցանիշներ

 

.____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանում                   |            Նորմա             |

|_____________________________________|______________________________|

|Արտաքին տեսք, գույն                  |Թափանցիկ բաց դեղնավուն հեղուկ |

|_____________________________________|______________________________|

|Հոտ                                  |թույլ յուրահատուկ             |

|_____________________________________|______________________________|

|Միջոցի խտություն 20 oC               |0.91+= 0.05                   |

|ժամանակ, գ/սմ3,                      |                              |

|_____________________________________|______________________________|

|Միջոցի pH                            |8.0+= 0.5                     |

|_____________________________________|______________________________|

|ՉԱՄ զանգվածային բաժին, գումարային %  |80.0-82.0                     |

.____________________________________________________________________.

 

65. Արտաքին տեսքի և հոտի որոշում: Արտաքին տեքստը որոշում են ակնադիտորեն: Դրա համար 30-32 մմ ներքին տրամագծով անգույն ապակե սրվակի մեջ միջոցը լցնում են ծավալի կիսով չափ և զննում թափանցող լույսի տակ: Հոտը գնահատում են զգայորոշումով:

66. Միջոցի խտությունը 20 oC դեպքում: Միջոցի խտությունը 20 oC դեպքում որոշում են արեոմետրի կամ պիկնոմետրի օգնությամբ ըստ «Քիմիական հեղուկ մթերքներ: Խտության որոշման մեթոդներ» ԳՈՍՏ 18995.1-73-ի:

67. Ջրածնային իոնների ակտիվության ցուցանիշի որոշում (pH): Միջոցի pH չափում են ըստ «Կենցաղային քիմիայի ապրանքներ: Ջրածնային իոնների ակտիվության ցուցանիշի որոշման մեթոդ» ԳՈՍՏ P 50550-93-ի:

68. ՉԱՄ զանգվածային բաժնի որոշումը.

1) Սարքավորում, ռեակտիվներ, լուծույթներ

ա. Ընդհանուր նշանակության լաբորատոր կշեռք ըստ ԳՕՍՏ 24104 2 դասի ճշտության, կշռման ամենամեծ սահմանը` 200 գ,

բ. Բյուրետ 1-1-25-0.1 ըստ ԳՕՍՏ 29251,

գ. Չափիչ կոլբաներ 2-100-2 ըստ ԳՕՍՏ 1770,

դ. Կոլբա Կն-1-250-29/32 ըստ ԳՕՍՏ 25336 հղկիչ խցանով,

ե. Կաթոցիկ 4-1-1, 2-2-5 ըստ ԳՕՍՏ 29227,

զ. Գլաններ 1-25-2, 1-50-2, 1-100-2 ըստ ԳՕՍՏ 1770,

է. Նատրիումի դոդեցիլսուլֆատ ըստ ՏՊ 6-09-07-1816-93,

ը. 1-ջրային ցետիլպիրիդինի քլորիդ` «ՄԵՐԿ» ընկերության (Գերմանիա) ոչ պակաս քան 99% հիմնական նյութի կամ նմանատիպ որակավորման ռեակտիվի պարունակությամբ,

թ. Էոզին Ն ըստ ՏՊ 6-09-183-75,

ժ. Մեթիլենային երկնագույն ըստ ՏՊ 6-09-29-76,

ի. Քացախաթթու ըստ ԳՕՍՏ 61,

լ. Էթիլսպիրտ ռեկտիֆիկացված տեխնիկական ըստ ԳՕՍՏ 18300,

խ. Իզոպրոպիլենային սպիրտ ըստ ՏՊ 2632-015-11291058-95,

ծ. Քլորոֆորմ ըստ ԳՕՍՏ 20015,

կ. Ծծմբաթթու ըստ ԳՕՍՏ 4204,

հ. Թորած ջուր ըստ ԳՕՍՏ 6709:

2) Հետազոտության նախապատրաստում.

ա. Նատրիումի դոդեցիլսուլֆատի 0.004 ն. ջրային լուծույթի պատրաստում. 100 սմ3 տարողությամբ չափիչ կոլբայում 0.115 գ նատրիումի դոդեցիլսուլֆատը լուծում են թորած ջրում` ջուրն ավելացնելով հասցնում մինչև նիշը:

բ. Ցետիլպիրիդինիումի քլորիդի 0.004 ն. ջրային լուծույթի պատրաստում. 100 սմ3 տարողությամբ չափիչ կոլբայում 0.143 գ 1-ջրային քլորիդի ցետիլպիրիդինը լուծում են թորած ջրում` ավելացնելով ջուր մինչև նշանին հասցնելը:

գ. Խառը ինդիկատորի պատրաստում. Լուծույթ 1` չափիչ գլանում 0.11 գ H էոզինը լուծում են 2 սմ3 ջրում, ավելացնում են 0.5 սմ3 քացախաթթու, ծավալը էթիլ կամ իզոպրոպիլենային սպիրտով հասցնում են մինչև 40 սմ3 և խառնում են: Լուծույթ 2` 0.008 գ երկնագույն մեթիլենը լուծում են 17 սմ3 ջրում և ոչ մեծ բաժիններով ավելացնում են 3.0 սմ3 կոնցետրացված ծծմբաթթու, խառնում և հովացնում են: Խառը ինդիկատորի լուծույթը պատրաստում են խառնելով 1 և 2 լուծույթները 4:1 ծավալային հարաբերակցությամբ` եռօրյա ժամկետի ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակներով: Ստացված լուծույթը պահում են մուգ ապակուց սրվակում ոչ ավելի, քան` 3 օր:

դ. Նատրիումի դոդեցիլսուլֆատի լուծույթի շտկման գործակցի որոշում. շտկման գործակիցը որոշում են 0.004 ն. նատրիումի դոդեցիլսուլֆատի լուծույթը քլորիդի ցետիլպիրիդինի լուծույթով երկփուլային տիտրելով: Դոդեցիլսուլֆատի 10 սմ3 լուծույթին ավելացնում են 15 սմ3 քլորոֆորմ, 2 սմ3 խառը ինդիկատորի լուծույթ և 30 սմ3 ջուր: Խցանը փակում և թափահարում են: Կոլբայի պարունակությունը տիտրում են քլորիդի ցետիլպիրիդինի լուծույթով, ինտենսիվ թափահարելով փակ կոլբայում, մինչև ստորին քլորոֆորմային շերտի կապույտ գունավորումը մանուշակագույն-վարդագույնի փոխակերպվելը:

ե. Հետազոտության իրականացում. Մինչև 0.0002 գ ճշտությամբ վերցրած հետազոտության ենթարկվող միջոցի 0.15 մինչև 0.25 գ կշռուկը, քանակապես տեղափոխում են 100 սմ3 ծավալով չափիչ կոլբայի մեջ և ծավալը թորած ջրով հասցնում են մինչև նշանը: Կիպ խցանով կոնաձև կոլբայի մեջ ավելացնում են նատրիումի դոդեցիլսուլֆատի 5 սմ3 լուծույթ, ավելացնում են 15 սմ3 քլորոֆորմ, 2 սմ3 խառը ինդիկատոր և 30 սմ3 թորած ջուր: Ստացված երկփուլային համակարգը տիտրում են միջոցի պատրաստված լուծույթով թափահարելով փակ կոլբայում` մինչև ստորին քլորոֆորմային շերտի կապույտ գունավորումը մանուշակագույն-վարդագույնի փոխակերպվելը:

3) Արդյունքների մշակում. ՉԱՄ (X) զանգվածային բաժինը տոկոսներով հաշվարկում են հետևյալ բանաձևով`

 

X=(0.00154 x V x K x 100) x 100% / (m x V1)

 

որտեղ 0.00154 - ՉԱՄ զանգվածն է, որը համապատասխանում է ճշգրիտ C խտության նատրիումի դոդեցիլսուլֆատի 1 սմ3 լուծույթին (C12H25SO4Na)=0.004 մոլ/դմ3 (0.004 ն.), գ

V - C խտության նատրիումի դոդեցիլսուլֆատի տիտրվող լուծույթի (C12H25SO4Na)=0.004 մոլ/դմ3 (0.004 ն.) ծավալն է, որը հավասար է 5 սմ3,

K - C խտության նատրիումի դոդեցիլսուլֆատի լուծույթի (C12H25SO4Na)=0.004 մոլ/դմ3 (0.004 ն.) շտկման գործակիցն է,

100 - միջոցի պատրաստի լուծույթի ծավալն է,

m - հետազոտության ենթարկվող նմուշի զանգվածը, գ,

V1 - տիտրման վրա ծախսված միջոցի լուծույթի ծավալն է, սմ3:

Որպես հետազոտության արդյունք ընդունում են երեք որոշվածների թվաբանական միջինը, որոնց միջև բացարձակ չհամընկնումը չի գերազանցում թույլատրելին, որը հավասար է 1.0%: Թույլատրվում է անալիզի արդյունքի +3% հարաբերական գումարային սխալանքը 0.95 հավաստի հավանականության դեպքում:

 

9. ՏԵՂԱՓՈԽՈՒՄ, ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

 

69. Միջոցը տեղափոխում են տրանսպորտի ցանկացած տեսակով փակ տրանսպորտային միջոցներով` տրանսպորտի տվյալ տեսակի համար գործող բեռների տեղափոխման կանոններին համապատասխան:

70. Միջոցը պահում են պահեստում արտադրող-ընկերության փաթեթավորման մեջ: Պահպանման ջերմաստիճանը -40 oC մինչև +35 oC: Չի թույլատրվում պահել միջոցը դեղամիջոցների հետ միասին:

71. Լուծույթի պատահական թափվելու դեպքում օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ շնչառական օրգանների համար` ՌՊԳ-67 կամ ՌՈՒ-60Մ տիպի Ա մակնիշի պատրոնով ունիվերսալ շնչադիմակներ, աչքերի համար` հերմետիկ ակնոց, ձեռքերի համար` ռետինե ձեռնոց:

72. Թափված միջոցը մաքրելիս անհրաժեշտ է ադսորբել այն` հեղուկը պահող նյութով (ավազ, սիլիկագել), իսկ մնացորդները լվանալ ջրի առատ քանակությամբ: Կոյուղու համակարգ միջոցը լցնել միայն նոսրացված վիճակում: Թույլ չտալ, որ չնոսրացված միջոցը թափվի կոյուղի կամ մակերեսային կամ ստորերկրյա ջրերի մեջ:

73. Միջոցը չափածրարված է 0.1 լ, 1 լ տարողությամբ պոլիմերային շշերում, 3լ, 5լ, 10 լ, 20լ տարողությամբ կանիստրներում և 50լ, 100լ, 200 լ տարողությամբ տակառներում:

 

Հավելված 1ա

 

Բնակելի, վարչական և հասարակական շենքերի աղբահեռացնող համակարգերի

ախտահանում, լվացում և դեզոդորացում

 

1. Աղբատարի ախտահանումից առաջ բոլոր հարկերում փակում են աղբընդունիչ փականները, դրանց վրա տեղադրում մաքրման, լվացման, ախտահանման և աղբատարով ժամանակավորապես օգտագործման արգելման մասին նախազգուշացնող գրառմամբ վահանակ:

2. Դրանից հետո աղբատարի բնից, աղբընդունիչ խցիկից հեռացնում են աղբի մնացորդներն ու իրականացնում են աղբատարի բնի մաքրում բեռով խոզանակային հանգույցն իջեցնելով ու բարձրացնելով, ոչ պակաս քան 3 ցիկլ: Տվյալ գործառնությունն իրականացվում է առանց ջուրն ու ախտահանող միջոցի լուծույթը աղբատարի բուն լցնելու:

3. Ապա լվանում են աղբատարը, օղակային ցնցուղի օգնությամբ աղբատարի բնի ներքին մակերեսի վրա տաք ջուրն անընդհատ լցնելով` հանգույցն իջեցնելով ու բարձրացնելով: Անհրաժեշտ է աղբատարի բունը լվանալ ոչ պակաս քան լվացման 4 ցիկլով:

4. Աղբատարի բնի ախտահանումն անց է կացվում այն մաքրելուց և լվանալուց հետո` միջոցի աշխատանքային լուծույթը լցնելով բնի ներքին մակերեսին և միաժամանակ իջեցնելով (բարձրացնելով) խոզանակային հանգույցը: 0.1% լուծույթով ախտահանման դեպքում պահաժամը կազմում է 20 րոպե, 0.2% լուծույթով` 10 րոպե: Միջոցի ծախսի նորման կազմում է 150-300 մլ/մ2, աշխատանքային լուծույթի սկզբնական ջերմաստիճանը 30-50 oC: Կատարել ոչ պակաս քան 2 ցիկլ:

5. Միջոցի աշխատանքային լուծույթի պատրաստումը պետք է իրականացվում է հատուկ սարքով, որը մտնում է մաքրման, լվացման և ախտահանման մեխանիզմի կազմի մեջ:

6. Միջոցը աղբատարի բնի վրա ազդելու ժամանակի ավարտին այն չորացվում է բնական կամ հարկադիր օդափոխման օգնությամբ (գործողությունից հետո աղբատարի բունը պետք է չոր լինի):

7. Աղբատարի բնի մաքրումից, լվացումից, ախտահանումից հետո սկսում են աղբընդունիչ խցիկի, բեռնող փականների, աղբահեռացնող սայլակների, աղբահավաքների (կոնտեյներների) և դրանց հարթակների մաքրումը, լվացումն ու ախտահանումը: Աղբընդունիչ խցիկի, բեռնող փականների, աղբահավաքների (կոնտեյներների) և դրանց հարթակների ախտահանումը ներառում է`

1) ախտահանող միջոցի աշխատանքային լուծույթով աղբահավաքող խցիկի պատերի, հատակի և ձգոցի ոռոգումը,

2) բեռնող փականի, աղբահավաքների (կոնտեյներների) ներքին և արտաքին մակերեսների մշակումը (դրանք աղտոտվածություններից նախապես մաքրում են),

3) հարթակների մակերեսների ոռոգումը, որոնց վրա տեղադրված են աղբահավաքները (կոնտեյներները) և դրանց պատնեշները:

4) Աղբահեռացման համակարգի նշված տարրերի ախտահանումն իրականացվում է ոռոգման եղանակով միջոցի 0.1% լուծույթով, պահաժամը 20 րոպե կամ միջոցի 0.2% լուծույթով, պահաժամը` 10 րոպե: Միջոցի ծախսի նորման կազմում է 150-300 մլ/մ2:

8. Ամռանը մետաղական աղբահավաքների (կոնտեյներների) ախտահանումը իրականացվում է 10 օրը մեկ անգամ` աղբի անհերթափոխային հեռացման համակարգի դեպքում, և կոնտեյների յուրաքանչյուր դատարկումից հետո պինդ կենցաղային թափոնների հեռացման հերթափոխային համակարգով:

9. Հավաքվող գործիքակազմը (խոզանակները, ավելները, հատակի փայտերը և այլն) աշխատանքի ավարտին ընկղմում են միջոցի լուծույթի մեջ: Նյութերը (լաթեր) 15 րոպեով թրջում են միջոցի 0.05% լուծույթում, միջոցի 0.1% լուծույթում` 10 րոպեով: Ախտահանման պահաժամից հետո պարզաջրում են:

 

Հավելված 1բ

 

Ավտոնոմ և շարժական զուգարանների կուտակային բաքերի պարունակության

կոնսերվացիան և ախտահանումը: Ավտոնոմ և շարժական զուգարանների

մակերեսների ախտահանում, լվացում և դեզոդորացում

 

1. Միջոցով ավտոնոմ և շարժական զուգարանների կուտակային բաքերի պարունակության ախտահանում.

1) Ավտոնոմ և մոբիլ զուգարանների լիցքավորման ու մաքրման գործողությունները իրականացնում են զուգարանի տվյալ տեսակի համար տեխնիկական սպասարկման գործող ձեռնարկներին և կանոնակարգերին համապատասխան:

2) Միջոցի աշխատանքային լուծույթը պատրաստվում է առանձին տարայում, որից այն վերցնում են հատուկ ավտոտրանսպորտի ցիստերների լիցքավորման համար, կամ տեղում զուգարանի բաքում այն լիցքավորելիս` անմիջականորեն օգտագործելու համար:

3) Աշխատանքային լուծույթի պատրաստման համար միջոցի անհրաժեշտ քանակը լցնում են որոշակի քանակի ջրի մեջ և խառնում: Լուծույթների պատրաստման հարմարության համար կարող են կիրառվել տարբեր տեսակների դոզավորող համակարգեր:

4) Աշխատանքային լուծույթով բաքերի լիցքավորումը իրականացվում է ինչպես ձեռքով, այնպես էլ հատուկ ավտոմեքենաներով: Լիցքավորման տեխնոլոգիան ու միջոցը նախատեսված են տվյալ տեսակի համար տեխնիկական սպասարկման գործող ձեռնարկներով և կանոնակարգերով:

5) Թափոններով լցոնումը չպետք է գերազանցի հավաքող բաքի ընդհանուր ծավալի 75%-ը, 21 և 12լ ծավալով ամառանոցային բիոզուգարանների համար` ոչ ավելի քան 90%: Հավաքող բաքերի պարունակության ախտահանման համար կիրառվում է միջոցի 1% կամ 2% լուծույթ: Լցվող լուծույթի քանակը և թափոնների ծավալը պետք է լինի 1:10 հարաբերությամբ: Այդպիսի հարաբերությամբ լուծույթը բաքի մեջ լցնելուց հետո թափոնների ախտահանումը ապահովվում է համապատասխանաբար 30 կամ 15 րոպեից հետո (ախտահանման պահաժամ):

6) Բաքերից կղանքային զանգվածի հեռացումն իրականացվում է ասենիզացիոն մեքենայով ոչ շուտ, քան միջոցի համապատասխանաբար 1% կամ 2% աշխատանքային լուծույթ լցնելուց 30 կամ 15 րոպե հետո:

7) Սույն հրահանգի Աղյուսակ 19-ում ներկայացված են միջոցի և ջրի հաշվարկային քանակները, որոնք անհրաժեշտ են անմիջականորեն զուգարանի բաքում աշխատանքային լուծույթի պատրաստման համար` կախված բաքի ծավալից:

 

Աղյուսակ 19

 

Կուտակիչ բաքերի պարունակության ախտահանման համար կուտակիչ բաքում

միջոցի լուծույթների պատրաստում

 

._________________________________________________.

|Բաքի ծավալ, լ|Միջոցի և  ջրի քանակը, որն անհրաժեշտ|

|             |    է աշխատանքային լուծույթի       |

|             |         պատրաստման համար          |

|             |___________________________________|

|             |         1%      |         2%      |

|             |_________________|_________________|

|             |միջոց, մլ|ջուր, լ|միջոց, մլ|ջուր, լ|

|_____________|_________|_______|_________|_______|

|300          |220      |22     |440      |21,5   |

|_____________|_________|_______|_________|_______|

|250          |190      |18,5   |380      |18,5   |

|_____________|_________|_______|_________|_______|

|200          |150      |14,5   |300      |14,5   |

|_____________|_________|_______|_________|_______|

|150          |110      |11     |220      |11     |

|_____________|_________|_______|_________|_______|

|100          |80       |7,5    |160      |7,5    |

|_____________|_________|_______|_________|_______|

|50           |30       |3,5    |60       |3,5    |

|_____________|_________|_______|_________|_______|

|21           |15       |1,5    |30       |1,5    |

|_____________|_________|_______|_________|_______|

|12           |10       |0,8    |20       |0,8    |

._________________________________________________.

 

2. Արտաթորման մնացորդների ախտահանում և կուտակիչ բաքերի լվացում.

1) Կուտակիչ բաքերը դատարկելուց հետո իրականացնում են կղանքա-միզային խառնուրդի մնացորդների ախտահանում ու հեռացում և բաքերի արտաքին և ներքին պատերի լվացում:

2) Ախտահանումից առաջ կուտակիչ բաքերից դուրս են մղում պարունակությունը, բաքի մեջ լցնում են միջոց, ապա ավելացնում ջուր` մինչև բաքի ծավալը լրանա: Ստացված լուծույթը պահում են բաքում կղանքա-միզային խառնուրդի մնացորդային քանակի ախտահանման համար անհրաժեշտ ժամանակի ընթացքում, ապա լուծույթը թափվում է կոյուղի: Ավելի արդյունավետ մաքրման համար նպատակահարմար է աշխատած լուծույթը թափվելուց հետո բաքերը ջրով լվանալ: Սույն հրահանգի Աղյուսակ 20-ում ներկայացված են միջոցի հաշվարկային քանակները` կախված բաքի ծավալից և աղտոտվածության աստիճանից:

 

Աղյուսակ 20

 

Կուտակիչ բաքերում անմիջականորեն պատրաստված աշխատանքային

լուծույթներով կղանքա-միզային խառնուրդի մնացորդային քանակների

ախտահանման ռեժիմներ

 

._________________________________________________________.

|Բաքի ծավալ, լ|Աշխատանքային|Միջոցի քանակ, մլ|Ախտահանման   |

|             |լուծույթի   |                |ժամանակ, րոպե|

|             |խտություն, %|                |             |

|_________________________________________________________|

|       2% և  ավելի կղանքա-միզային խառնուրդի մնացորդներ   |

|                      պարունակող բաքեր                   |

|_________________________________________________________|

|     300     |    0,05    |       150      |     40      |

|_____________|____________|________________|_____________|

|     300     |    0,1     |       300      |     20      |

|_____________|____________|________________|_____________|

|     250     |    0,05    |       125      |     40      |

|_____________|____________|________________|_____________|

|     250     |    0,1     |       250      |     20      |

|_____________|____________|________________|_____________|

|     100     |    0,05    |       50       |     40      |

|_____________|____________|________________|_____________|

|     100     |    0,1     |       100      |     20      |

|_____________|____________|________________|_____________|

|     50      |    0,05    |       25       |     40      |

|_____________|____________|________________|_____________|

|     50      |    0,1     |       50       |     20      |

|_____________|____________|________________|_____________|

|     21      |    0,05    |       10       |     40      |

|_____________|____________|________________|_____________|

|     21      |    0,1     |       21       |     20      |

|_____________|____________|________________|_____________|

|     12      |    0,05    |       6        |     40      |

|_____________|____________|________________|_____________|

|     12      |    0,1     |       12       |     20      |

|_________________________________________________________|

|        2% պակաս կղանքա-միզային խառնուրդի մնացորդներ     |

|                      պարունակող բաքեր                   |

|_________________________________________________________|

|     300     |    0,025   |       75       |     40      |

|_____________|____________|________________|_____________|

|     300     |    0,5     |       150      |     20      |

|_____________|____________|________________|_____________|

|     250     |    0,025   |       60       |     40      |

|_____________|____________|________________|_____________|

|     250     |    0,5     |       120      |     20      |

|_____________|____________|________________|_____________|

|     100     |    0,025   |       25       |     40      |

|_____________|____________|________________|_____________|

|     100     |    0,5     |       50       |     20      |

|_____________|____________|________________|_____________|

|     50      |    0,025   |       12       |     40      |

|_____________|____________|________________|_____________|

|     50      |    0,5     |       25       |     20      |

|_____________|____________|________________|_____________|

|     21      |    0,025   |       5        |     40      |

|_____________|____________|________________|_____________|

|     21      |    0,5     |       10       |     20      |

|_____________|____________|________________|_____________|

|     12      |    0,025   |       3        |     40      |

|_____________|____________|________________|_____________|

|     12      |    0,5     |       6        |     20      |

._________________________________________________________.

 

3) Բաքերը լվանում են ոռոգման եղանակով ռետինե խողովակի օգնությամբ միջոցի 0.1% պատրաստի լուծույթով, որը տրվում է առանձին տարայից` 150-300 մլ աշխատանքային լուծույթը 1 մ2 հաշվարկով:

4) Բաքերի արտաքին մակերեսը, ավտոնոմ զուգարանների խցիկների մակերեսները մշակում են միջոցի 0.5% կամ 1% լուծույթով խոզանակով կամ լաթով: Ախտահանման պահաժամը կազմում է 10 և 5 րոպե համապատասխանաբար:

5) Կենցաղային (ամառանոցային) կենսազուգարանների լվացումը, ախտահանումն ու դեզոդորացումը իրականացնում են կուտակիչ բաքի յուրաքանչյուր դատարկումից հետո և երկարատև պահպանումից առաջ: Բաքերի մակերեսները մշակում են շփման կամ ոռոգման եղանակներով` միջոցի 0.5% կամ 1% լուծույթով և պահում են համապատասխանաբար 10 կամ 5 րոպե:

6) Ավտոնոմ զուգարանների խցիկների մակերեսները, դռների բռնակները, ջրթող մեխանիզմները և այլն, մշակում են միջոցի 0.05% լուծույթով, պահաժամը 10 րոպե կամ 0.1% լուծույթով, պահաժամը` 5 րոպե:

3. Թափոնների կոնսերվացիայի համար միջոցի կիրառում. Թափոնների կոնսերվացիայի համար զուգարանի մաքուր կուտակիչ բաքի մեջ այն շահագործելուց առաջ լցնում են միջոցի 5 մլ խտանյութ և 0.5 ջուր բաքի ծավալի յուրաքանչյուր 10 լ համար` սույն հրահանգի աղյուսակ 21-ին համապատասխան: Թափոններով բաքի ծավալի 75% լցվելուց հետո բաքը դատարկում են և ախտահանում տվյալ Հավելվածի 1 համապատասխան:

 

Աղյուսակ 21

 

Թափոնների կոնսերվացիայի համար լուծույթների պատրաստում

 

.__________________________________________________________.

|Բաքի ծավալ, լ   |12   |21  |50  |100 |150 |200 |250  |300 |

|________________|_____|____|____|____|____|____|_____|____|

|Միջոցի քանակ, մլ|5    |10  |25  |50  |75  |100 |125  |150 |

|________________|_____|____|____|____|____|____|_____|____|

|Ջրի քանակ, լ    |0,5  |1,0 |2,5 |5   |7,5 |10  |12,5 |15  |

.__________________________________________________________.

 

4. Կենսազուգարանի ջրթող բաքի լիցքավորումը, արտաթորանքների դեզոդորացումն ու զուգարանակոնքի մակերեսի ախտահանումը ջրթողումից հետո.

1) Միջոցի ջրթող բաքից տրվող աշխատանքային լուծույթներով զուգարանակոնքերի մակերեսների ախտահանումն ու արտաթորանքների դեզոդորացումը իրականացվում է ախտահանիչի 0.05% աշխատանքային լուծույթով:

2) Աշխատանքային լուծույթ պատրաստելու համար ջրթող բաքի մեջ լցնում են միջոցը բաքի ծավալին համապատասխանող քանակով, ապա ավելացնում են ջուր մինչև բաքը լցվի: Ջրթող աշխատանքային լուծույթների պատրաստման համար հաշվարկները ներկայացված են սույն հրահանգի աղյուսակ 22-ում:

 

Աղյուսակ 22

 

Միջոցի աշխատանքային լուծույթների պատրաստում կղանքա-միզային

խառնուրդի ջրով հեռացման համար

.______________________________________________.

|Բաքի ծավալ, լ |Աշխատանքային  |Միջոցի քանակ, մլ|

|              |լուծույթի     |                |

|              |խտություն, %  |                |

|______________|______________|________________|

|  50          |     0,05     |       25       |

|______________|______________|________________|

|  25          |     0,05     |       12,5     |

|______________|______________|________________|

|  15          |     0,05     |       7,5      |

|______________|______________|________________|

|  10          |     0,05     |       5        |

.______________________________________________.

 

Ուշադրությո՛ւն: Արդյունավետության նվազեցումից խուսափելու համար միջոցը չխառնել կենցաղային լվացող միջոցների և օճառի հետ:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
10.05.2021
N 1695-Լ
Հրաման