Սեղմել Esc փակելու համար:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20205.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

1 հունիսի 2021 թվականի N 205

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Քաղաքացին 17.11.2020 թ.-ին օտարել է 2005 թվականի արտադրության, 160 ձիաուժ հզորությամբ HONDA CR-V 2.4լ մակնիշի տրանսպորտային միջոց «Էստոնիայի դիվանագիտական ներկայացուցչություն» օտարերկրյա իրավաբանական անձի ներկայացուցչությանը, որը չի հանդիսանում հարկային գործակալ: Տվյալ դեպքում, երբ տրանսպորտային միջոցը օտարվել է հարկային գործակալ չհանդիսացող անձի և օտարումը տեղի է ունեցել ձեռք բերելուց հետո 365 օրը լրանալուց հետո, արդյո՞ք նշված գործարքը ենթակա է հարկման, և եթե այո, ապա ի՞նչ դրույքաչափով:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետին համապատասխան` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի) օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: Նույն կետի կիրառության իմաստով` նույն կետի «ա» ենթակետի համաձայն` ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում ավտոմեքենայի օտարումը, եթե ավտոմեքենան օտարվում է ձեռք բերելուց հետո` 365 օրվա ընթացքում,

- 150-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` եթե նույն հոդվածի 2-15-րդ մասերով այլ բան սահմանված չէ, ապա հարկման բազայի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է նույն մասով սահմանված դրույքաչափերով:

Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն` օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դեպքում ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարումից (այդ թվում` նաև այն դեպքում, երբ գույքն օտարվում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից տարբերվող և հարկային գործակալ չհանդիսացող անձի) ստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 1 տոկոս դրույքաչափով, բայց ոչ պակաս, քան ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից: Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից:

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ ֆիզիկական անձի կողմից ձեռքբերված ավտոմեքենան ձեռք բերելուց 365 օր հետո անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից տարբերվող և հարկային գործակալ չհանդիսացող անձի օտարվելու դեպքում առաջանում է եկամտային հարկի պարտավորություն` օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան դրույքաչափով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
01.06.2021
N 205
Իրազեկման թերթիկ