Սեղմել Esc փակելու համար:
ԵՏՄ ՏԱՐԱԾՔԻՑ ՀՀ ՏԱՐԱԾՔ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՏՄ ՏԱՐԱԾՔԻՑ ՀՀ ՏԱՐԱԾՔ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ...

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20208.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

1 հունիսի 2021 թվականի N 208

 

ԵՏՄ ՏԱՐԱԾՔԻՑ ՀՀ ՏԱՐԱԾՔ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

ԵՏՄ տարածքից Հայաստան ներկրվող ապրանքը, որի քաշը 50 կգ է, իսկ արժեքը 60.000 ռուբլի, ինչպե՞ս և ի՞նչ սակագներով պետք է մաքսազերծվի:

 

Պատասխան

«Եվրասիական տնտեսական միության մասին» 29.05.2014թ. պայմանագրի 25-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն` անդամ պետությունների Մաքսային միության շրջանակներում իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով` առանց մաքսային հայտարարագրման ու պետական հսկողության (տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական) կիրառման` բացառությամբ նույն պայմանագրով նախատեսված դեպքերի: Նույն պայմանագրի 28-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` ներքին շուկայի գործունեության շրջանակներում ապրանքների փոխադարձ առևտրում անդամ պետությունները չեն կիրառում ներմուծման ու արտահանման մաքսատուրքեր (համարժեք այլ տուրքեր, հարկեր և հավաքագրումներ), ոչ սակագնային կարգավորման միջոցներ, հատուկ պաշտպանական, հակագնագցման ու փոխհատուցման միջոցներ` բացառությամբ Պայմանագրով նախատեսված դեպքերի, իսկ պայմանագրի 72-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապրանքների փոխադարձ առևտրում անուղղակի հարկերի գանձումն իրականացվում է նշանակման երկրի սկզբունքով, որով նախատեսվում է ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառում և (կամ) ակցիզների վճարումից ազատում, ինչպես նաև ներմուծման ժամանակ դրանց հարկումն անուղղակի հարկերով:

Եվրասիական տնտեսական միության ապրանքները ԵՏՄ անդամ պետությունից Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխման դեպքում ենթակա չեն ձևակերպման մաքսային ընթացակարգերով` բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքները ենթակա են ձևակերպման «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով:

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 59-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք չեն համարվում ԱԱՀ վճարողներ, սակայն եթե նրանք Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծում ապրանքներ (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից), որոնց ներմուծումը, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, կամ եթե մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք իրականացնում են ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող` ապրանքների ներմուծման գործառնություններ, ապա պարտավոր են օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում հաշվարկել և պետական բյուջե վճարել այդ գործառնություններից առաջացող ԱԱՀ-ի գումարները,

- 60-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը,

- 61-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծման դեպքում, եթե օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքը, իսկ օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծման դեպքում` ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքի և օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի հանրագումարը:

- 77-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում (այդ թվում` օրենսգրքի 59-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում) հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել նույն մասով սահմանված փաստաթղթերը (ներմուծման հարկային հայտարարագիր, ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին ներմուծողի լրացրած հայտարարություն),

- 78-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ՀՀ պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

Միաժամանակ, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` ՀՀ-ում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ապրանքների ներմուծումը դիտարկվում է որպես ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, եթե ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների չափաքանակները (այդ թվում` ըստ Միության անդամ հանդիսացող կամ չհանդիսացող երկրների) գերազանցում են ՀՀ կառավարության սահմանած` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները: ՀՀ կառավարության 13.02.2020թ. N 171-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված են Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ԵՏՄ անդամ պետությունից ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ՀՀ տարածք ներմուծման մասով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձն օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում կրում է ԱԱՀ հաշվարկելու և վճարելու, ինչպես նաև ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, եթե ներմուծված ապրանքների քանակը գերազանցում է ՀՀ կառավարության 13.02.2020թ. N 171-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակը: Ընդ որում, ֆիզիկական անձը ԱԱՀ վճարելու պարտավորություն կրում է ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցող ապրանքների ներմուծման մասով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
01.06.2021
N 208
Իրազեկման թերթիկ