ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
ԲԴԽ-38-Ո-66
2021թ.
 
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՁԵՎԱՎՈՐՎՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
2021 թվականի հունիսի 10-ին, դռնփակ նիստում, քննարկելով հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամի թեկնածու նշանակելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով` Բարձրագույն դատական խորհուրդը
 
ՈՐՈՇՈՒՄ Է
 
1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամի թեկնածու նշանակել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
     ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
 
2021թ. հունիսի 10
Երևան
 
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 10 հունիսի 2021 թվական: