030.0669.180900
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետով` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 9-րդ տարեդարձի առթիվ ազգային մշակույթի բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրել.
Հովհաննես Համբարձումի ԲԱԴԱԼՅԱՆԻՆ - Հայաստանի ազգային ռադիոյի Ա.
Մերանգուլյանի անվան ժողովրդական
գործիքների վաստակավոր անսամբլի
մենակատար
Գեղամ Միհրանի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ - Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և
բալետի պետական ակադեմիական
թատրոնի գեղարվեստական ղեկավար
Արմեն Միսակի ԽՈՍՏԻԿՅԱՆԻՆ - Գ. Սունդուկյանի անվան պետական
ակադեմիական թատրոնի դերասան
Օֆելյա Կարապետի ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ - Հայաստանի ազգային ռադիոյի Ա.
Մերանգուլյանի անվան ժողովրդական
գործիքների վաստակավոր անսամբլի
մենակատար
Երվանդ Խաչատուրի ՂԱԶԱՆՉՅԱՆԻՆ - Հ. Պարոնյանի անվան երաժշտական
կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն
Արամ Վաչեի ՂԱՐԱԲԵԿՅԱՆԻՆ - Հայաստանի պետական կամերային
նվագախմբի գեղարվեստական ղեկավար
Նորայր Գուրգենի ՄԵՀՐԱԲՅԱՆԻՆ - «Բարեկամություն» պարի պետական
համույթի գեղարվեստական ղեկավար
Բորիս Միքայելի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ - լրագրող (հետմահու)
Խաչիկ Հակոբի ՆԱԶԱՐԵԹՅԱՆԻՆ - Գ. Սունդուկյանի անվան պետական
ակադեմիական թատրոնի դերասան:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
18 սեպտեմբերի 2000 թ.
ՆՀ-669