Սեղմել Esc փակելու համար:
«ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀՀ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 2021 թվականի N 664-Ա

 

«ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ, ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի օգոստոսի 7-ի N 1058-Ա որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները, ինչպես նաև 2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայանալիք «Մտքերի միավորում, ապագայի ստեղծում» խորագրով «Դուբայ Էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու նպատակով`

1. Հաստատել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ը «Մտքերի միավորում, ապագայի ստեղծում» խորագրով «Դուբայ Էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության`

1) միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի.

3) ծախսերի ֆինանսական գնահատականը` համաձայն N 3 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետի պաշտոնակատար    Տ. Ավինյան

 

2021 թ. հունիսի 18

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2021 թվականի հունիսի 18-ի

N 664-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈՒԲԱՅ ՔԱՂԱՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ը «ՄՏՔԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ, ԱՊԱԳԱՅԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ «ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Նախաբան

Մեր երկրի մասնակցության հայեցակարգը կառուցվել է «Էթնոթեք» գաղափարի շուրջ: Անվանումը կլինի «Դուբայ 2020 Հայաստան, Էթնոթեք», իսկ կարգախոսը` «Նորարար մտքեր»:

Անվանումն արդեն հուշում է, որ այսպիսով աշխարհին ենք ներկայանում մեր էթնիկ առանձնահատկություններով և տեխնոլոգիական հավակնություններով:

Հայեցակարգը հիմնված է այն համընդհանուր բաղադրիչների վրա, որոնց վրա են կառուցվում յուրաքանչյուր ազգի դեմքն ու ինքնատիպությունը` պատմություն, լեզու, կրոն, մշակույթ, գիտություն, կրթություն, սփյուռք:

Միավորելով դրանք 4 խմբում` նույն տրամաբանությամբ կահավորվելու և զոնավորվելու է նաև բուն տաղավարը: Այսպիսով, այցելուներն անցնելու են հետևյալ 4 հատվածներով և համապատասխան տեխնիկական ու տեխնոլոգիական լուծումներով հագեցած տաղավարում կառուցվածքային, մեխանիկական, թվային ու ինտերակտիվ էլեմենտների միջոցով ծանոթանալու հայկական ինքնության առանձնահատկություններին, հայկական ծագման համաշխարհային նշանակություն ունեցող գործիչներին ու երևույթներին: Հիմնական շեշտը դրվում է գիտական մտքի, տեխնոլոգիական և արդյունաբերական պոտենցիալի վրա:

Հայոց պատմությունն ու մշակույթը լի են ծածկագրերով, հետևաբար, մենք հրավիրում ենք ճանապարհորդելու Հայաստանի շուրջ ժամանակի մեքենայով, ինչպես նաև ազգի ձևավորման ծածկագրերով: Չէ՞ որ բարձր տեխնոլոգիաների դարում անհնար է գոյատևել առանց կոդերի:

 

Մասնակցության կարևորությունը և ծրագրի նպատակը

Նմանատիպ միջոցառումները կազմակերպվում են հինգ-տաս տարին մեկ անգամ և ունեն կարևոր նշանակություն միջազգային ինտեգրացիոն գործընթացների տեսանկյունից: Այս տիպի միջոցառումներին մասնակցությունը հնարավորություն է ստեղծում ներկայացնելու երկիրը համաշխարհային հանրությանը:

Հայաստանը մասնակցել է նախորդ նմանատիպ միջոցառումներին: Հայաստանի մասնակցությունը «Դուբայ 2020» ցուցահանդեսին կարևորվում է համաշխարհային հանրությանն ի ցույց դնելու առկա հնարավորությունները, ներդրումային ներուժը ու գրավչությունը, դրանով իսկ նպաստելու Հայաստանի էլ ավելի ճանաչելիության բարձրացմանը:

Դուբայ 2020-ը բացառիկ հնարավորություն է հանդես գալու նույն հարթակում աշխարհի 192 պետությունների հետ, ստեղծելու նոր բիզնես կապեր, մշակութային, տնտեսական զարգացման հեռանկարներ, տեխնոլոգիական առաջադեմ հանրության հետ շփման ու համագործակցության նպաստավոր առիթ:

Իսկ սույն ծրագրի նպատակն է նախանշել այն միջոցառումների և գործողությունների համակարգը, որը կապահովի Հայաստանի պատշաճ մասնակցությունը միջոցառմանը:

 

Լոգոտիպի փիլիսոփայությունը

Հայաստանը տարվա մեծագույն բիզնես-մշակութային իրադարձությանը ներկայանում է «Էթնոթեք» կոնցեպտով, որի հիմնական գաղափարը երկրի տեխնոլոգիական ապագայի կառուցումն է` անցյալի լավագույն ավանդույթների վրա հիմնվելով: Համաձայն հայեցակարգի` ստեղծվելու են նաև համապատասխան լոգոտիպ և ֆիրմային ոճի ուղեցույց:

«Դուբայ 2020 Էքսպոյի» մեր տարբերանշանն առաջին հայացքից կհիշեցնի QR կոդ` որպես ինֆորմացիայի հասանելիության ամենաարագ միջոց: Լոգոտիպի առանցքը հնագույն գորգագործության մեջ ընդունված Կենաց ծառի խորհրդանշանի պիքսելային պատկերն է` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույների ներառմամբ: Այստեղ գորգանախշը խորհրդանշում է անցյալն ու ավանդականը, իսկ պիքսելը, որպես ցանկացած թվային պատկերի հիմնական միավոր, արտացոլում է երկրի տեխնոլոգիական զարգացման տեսլականը:

 

Ցուցահանդեսի տաղավարի նկարագրությունը

Տաղավարի ընդհանուր մակերեսը 213 քառ. մ է: Վերջինս բաղկացած կլինի երկու հարկից: Առաջինում տեղակայված կլինեն ցուցահանդեսը և ինտերակտիվ սրահը, իսկ երկրորդ հարկում` 90 քառ. մ տարածքով հանդիպումների սրահը:

Ցուցահանդեսային տաղավարը բաժանվելու է չորս հիմնական հատվածի:

 

Առաջին հատված-Պատմություն, մշակույթ

Այս հատվածում ներկայացվելու են հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և գիտությունը, որոնք միավորվում են նորագույն տեխնոլոգիաների հետ: Այստեղ դեկորացիայի և տեսանյութերի միջոցով փոխանցվում է Հայաստանը ներկայացնող պատմական ու մշակութային ինֆորմացիա, որը ներառում է տարբեր ժամանակաշրջանների ունիկալ ձեռքբերումները, որոնք հայտնի և ճանաչելի են դարձնում Հայաստանն իբրև երկիր և հային` որպես ազգ:

 

Երկրորդ հատված-Մտավոր ներուժ

Այս հատվածում կներկայացվեն հայկական գենի, հայկական մտքի ու մտածողության դրսևորումները, եզակի երևույթներ ու հայտնագործություններ, գիտական մտքի պոտենցիալ ու համամարդկային նշանակության ձեռքբերումներ: Սկսած հնագույն ծածկագրերից` Արևախաչից, ու գաղտնագրերով հայոց այբուբենի ստեղծումից մինչև մարդկության կյանքը փոխած ինդուստրիալ հայտնագործություններ` գունավոր հեռուստատեսություն, ջրի ծորակ, մեքենայի ավտոմատ փոխանցումատուփ, դոլարի գույն, մեկանգամյա օգտագործման խմելու ձողիկ, պաղպաղակի վաֆլե բաժակ, վարսահարդարիչ, բետոնախառնիչ, շնչառական ինգալյատոր, զինվորական թթվածնային դիմակ, ՄՌՏ սարք, և այս շարքը դեռ երկար կարող է շարունակվել:

 

Երրորդ հատված-Կրթություն

Հայերի համար իրենց երեխաներն աշխարհի կենտրոնն են: Հետևաբար, առաջնահերթ ներդրումները պիտի արվեն հենց երեխաների զարգացման մեջ, քանի որ ապագան նրանց ձեռքում է: Այս հատվածում ներկայացվելու են գիտության ձեռքբերումները`

ԹՈՒՄՈ կենտրոնը, ՔՈԱՖ-ը, Դիլիջանի միջազգային դպրոցը, Արմաթ լաբորատորիաները, Պիքսարթը` որպես վերն ասվածի ապացույց:

 

Չորրորդ հատված-Տուրիզմ և հյուրընկալություն

Այս հատվածում կներկայացվեն Հայաստանի արևային օրերի քանակի, ջրային ռեսուրսների առատության, եղանակային 4 դրսևորումների առկայության և հանգստի կազմակերպման հնարավորությունները, ինչպես նաև հայկական հողի վրա աճեցված պտուղներն ու ազգային խոհանոցի առանձնահատկությունները:

Տաղավարը հագեցած է լինելու նաև պիքսելային պատով, ձգվող բաններներով, մեծ և փոքր էկրաններով ու կենաց ծառով:

Կենաց ծառը տաղավարում և, առհասարակ, մեր մասնակցության փիլիսոփայության մեջ անկյունաքարային նշանակություն ունի Կենաց ծառի առկայությունը: Այս գաղափարի մեջ ներդրվել են կենսափորձային իմաստությունները և բնության օրինաչափությունների պատկերացումները:

Սա հայկական ինքնության ալեգորիկ տեղայնացումն է ամբողջ աշխարհին հայտնի մշակութաբանական խորհրդանիշ հանդիսացող կենաց ծառի սիմվոլիզմով: Այն ընդգրկում է մեր ծագումը` խոր արմատներից մինչև հեռուն հասնող տերևները: Հայ ազգի կյանքի խորհրդանիշ-վկան է ու շարժիչ ուժը: Ճյուղերից մեկը համապատասխան լուսային լուծմամբ ներկայացվելու է իբրև չորացած, ինչը խորհրդանշում է մեր պատմության ողբերգական ամենացավոտ էջը` Հայոց ցեղասպանությունը:

Կենտրոնում տեխնոլոգիական լուծմամբ վառվելու է հավերժության հայկական ամենահին նշանը` արևախաչը:

Համապատասխան առիթների համար տաղավարի վերջնամասում նախատեսված է դեգուստացիոն հատված, որտեղ հրամցվելու է հայկական ազգային ուտեստներով հյուրասիրություն փոքր չափաբաժինների ձևաչափով (fingerfood):

 

Երկրորդ հարկ

Տաղավարի երկրորդ հարկում նախատեսված են հանդիպումներ, գործնական շփումներ, B2B ձևաչափով բանակցություններ, Հայաստանի` արդեն վերբալ ներկայացում ազդեցիկ մարդկանց, պոտենցիալ գործընկերների ու ներդրողների:

 

Տեսահոլովակների պատրաստումը

Պատշաճ ներկայացման համար կարևոր նշանակություն ունի նաև համապատասխան տեսահոլովակների պատրաստումը, որոնք կօգտագործվեն ինչպես ցուցահանդեսի ընթացքում, այնպես էլ դրանից հետո:

Նախատեսվում է հետևյալ հոլովակների պատրաստում`

1. Բիզնես համագործակության տեսահոլովակը

Հոլովակի նպատակն է պոտենցիալ հովանավորին ներկայացնել Դուբայում կազմակերպվող համաշխարհային ցուցահանդեսը, ընդգծել Հայաստանի մասնակցության կարևորությունը և շահագրգռել մասնակցել ցուցահանդեսին` այդպիսով նաև ձեռք բերելով ֆինանսական ներդրումներ:

Հոլովակը նախատեսված է B2B հանդիպումներին և ցուցահանդեսի կազմակերպման էտապում շնորհանդեսների շրջանակներում ցուցադրման համար`

. հոլովակի ֆորմատը` ինֆոգրաֆիկ,

. հոլովակի լեզուն` հայերեն,

. տևողությունը` 00:04:34:

2. Լոգոտիպի փիլիսոփայության մասին բացատրական տեսահոլովակը

Հայաստանի ներկայացման և ընդհանուր կոնցեպցիայի կարևորագույն հիմնաքարի` լոգոտիպի, բացատրական հոլովակն է: Նախատեսված է որպես գովազդ Հայաստանում և Էմիրություններում ցուցադրման համար`

. հոլովակի ֆորմատը` 3D անիմացիա,

. լեզուն` հայերեն/ անգլերեն,

. տևողությունը` 00:00:57:

3. «Էթնոթեք» տաղավարի բացատրական, վիզուալ լուծումների մասին տեսահոլովակը

Տաղավարի վիզուալ ներկայացում` «Էթնոթեք» տաղավարի բացատրական, վիզուալ լուծումների մասին տեսահոլովակի պատրաստում կազմկոմիտեի հետ քննարկման և ցենզուրայի հաստատման համար: Հոլովակը պատմում է ցուցահանդեսի ընդհանուր կոնցեպտի և փիլիսոփայության մասին, տաղավարի տեխնիկական հագեցվածության և զոնավորման մասին, յուրաքանչյուր մասի մանրամասն նկարագրմամբ` միաժամանակ ցուցադրելով դեկորատիվ և վիզուալ լուծումները, նախատեսվող ինստալյացիաները`

. հոլովակի տեսակը` անիմացիա, նախապես տրամադրված ինտերիեր դիզայնի և դեկորացիաների հիման վրա,

. ներկայացման լեզուն` անգլերեն,

. տևողությունը` 00:01:43:

4. «Ինչու՞ է Հայաստանը մասնակցում Էքսպո 2020-ին» տեսահոլովակ-անոնսը

Բացատրական տեսահոլովակ Էմիրություններում կազմակերպվող համաշխարհային ցուցահանդեսի մասշտաբի, նպատակի, հեռանկարների և, մասնավորապես, Հայաստանի մասնակցության առավելությունների մասին: Հոլովակի նպատակն է Հայաստանում մեդիայի միջոցով մարդկանց տալ ինֆորմացիա ցուցահանդեսի և մեր մասնակցության կարևորության մասին: Հոլովակը նաև նախատեսված է մամլո ասուլիսներին և շնորհանդեսներին ցուցադրելու համար:

Հոլովակի ցուցադրումը նախատեսված է PR արշավի սկզբում պրոպագանդելու համար`

. հոլովակի ֆորմատը` անիմացիա,

. լեզուն` հայերեն,

. տևողությունը` 00:01:35:

5. Հայաստանի տեսարժան վայրերի հոլովակը

Տաղավարում Հայաստանը տուրիստական հետաքրքրության ասպեկտից ներկայացնող հոլովակ է, որը ներկայացնելու է սեզոնային կադրեր, տեսարժան վայրեր, զբոսաշրջային նշանակության տեղանքներ, մարզային նկարահանումներ, ջրային կադրեր և այլն: Տվյալ հոլովակը հետագայում ընդհանուր տեսակոնտենտի մաս է կազմելու`

. ներկայացված է առանց գեղարվեստական մշակման, հանդիսանում է բազային հումք,

. տեսակը` տեսանյութ,

. տևողությունը` 00:00:43:

6. Հայաստանի օրվա միջոցառման շնորհանդեսային ֆիլմը

Ալ Վասլ պլազայի գմբեթ-էկրանի վրա պրոյեկտվող այցեքարտային հոլովակ: Հայաստանին անծանոթ մարդուն մեր երկրի դարավոր պատմության ու էթնիկ առանձնահատկության մասին պատկերացում կազմել օգնող կոնցեպտուալ ֆիլմ`

. հոլովակի ֆորմատը` անիմացիա,

. տեսակը` տեսանյութ,

. տևողությունը` 00:07:20:

 

Բրենդբուքը

Ֆիրմային ոճի մշակված ուղեցույց, որը կանոնների հավաքածու է և սահմանում է, թե ինչպես պետք է օգտագործվի ու ցուցադրվի տարբերանշանը, ինչպես նաև նախատեսում է բոլոր այն դրսևորումները, որոնք անթույլատրելի են: Հստակ սահմանվում է լոգոյի ադապտացիան ըստ չափերի, համատեղ կիրառությունն այլ լոգոների հետ, ֆիրմային տառատեսակը, գունապնակը, վիզուալ պատկերը և այլն:

Նկարագրվում են նաև լոգոյի էլեմենտներից ստեղծված նախշի կիրառությունը որպես գովազդային նյութերի դիզայնի մաս, ներդրումը սոցիալական մեդիայում:

Ուշադրություն է դարձված կորպորատիվ ստանդարտներին, սահմանված են էլեկտրոնային ստորագրության ձևը, այցեքարտի, ձևաթղթի, ծրարների, թղթապանակի, պրես-վոլի, ռոլ-ափ բաններների դիզայնը, ներկայացված են բրենդավորված պարագաների օրինակներ:

 

Նախատեսվող միջոցառումները

Դուբայ 2020 Էքսպոյի ընթացքում կիրականացվեն տարբեր թեմատիկ միջոցառումներ, որոնք ներկայացված են որոշման N 2 հավելվածում:

Էքսպոյի օրերին կկազմակերպվի հատուկ միջոցառում` ազգային օր: Հայաստանի օրվա հստակ ամսաթիվը կհայտարարվի պաշտոնական պատվիրակության ժամանմանը զուգընթաց: Այն կունենա հետևյալ արարողակարգը`

. ԱՄԷ և ՀՀ տաղավարների տուր,

. աուդիովիզուալ շնորհանդես Ալ Վասլ պլազայում,

. դրոշի բարձրացում և օրհներգի հնչեցում,

. մշակութային ելույթներ,

. համերգային շոու ծրագիր,

. ազգային օրվա ամբողջ ընթացքը նկարահանվելու է:

Ալ Վասլ պլազայի գմբեթը հսկայական էկրան է, որի վրա ազգային յուրաքանչյուր օրվա միջոցառման շրջանակում հեռարձակվելու է տվյալ երկրի այցեքարտային հոլովակը:

 

PR պլանը

Այն միտված է երկու թիրախային լսարանի վրա` ներքին և արտաքին: Արշավի ընտրված գործիքակազմի օգնությամբ աշխարհին ներկայացնում ենք մեզ ու մեր երկիրը, մեր պոտենցիալը, համագործակցության եզրերը, զարգացած ու զարգացող ճյուղերը, իսկ մեր հայրենակիցներին տեղեկացնում ենք Էքսպոյի համաշխարհային նշանակության և Հայաստանի մասնակցության կարևորության մասին:

 

Հովանավորչական փաթեթները

Նախատեսվում է մշակել համագործակցության փաթեթային առաջարկներ հետաքրքրված անձանց և կազմակերպությունների համար: Նախատեսվում է կազմակերպել հանդիպումներ պոտենցիալ ներդրողների հետ հնարավոր համագործակցության ամենաարդյունավետ ուղիները քննարկելու և համաձայնության գալու շուրջ:

 

Ծրագրի ֆինանսավորումը

Ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, կազմակերպիչ երկրի տրամադրած օժանդակության միջոցների հաշվին, և կարող են ներգրավվել նաև մասնավոր հատվածի միջոցները:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորման ընդհանուր գումարը գնահատվում է 834.7 մլն դրամ, որն ըստ օպերատորների ներկայացված է որոշման N 3 հավելվածում:

(1-ին հավելվածը փոփ. 14.01.2022 թիվ 27-Ա որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2021 թվականի հունիսի 18-ի

N 664-Ա որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈՒԲԱՅ ՔԱՂԱՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ը «ՄՏՔԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ, ԱՊԱԳԱՅԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ «ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Գործողությունը                                     |Սկիզբը  |Ավարտը  |

|_____________________________________________________________________|

|Առաջին փուլի միջոցառումներ                                           |

|_____________________________________________________________________|

|Լոգիստիկայի պատասխանատուի նշանակում և  պաշտոնական  |10/01/19|14/04/20|

|նամակով տեղեկացում EXPO 2020-ին                    |        |        |

|___________________________________________________|________|________|

|Մասնավոր հատվածի լոգիստիկ ծառայություններ մատուցող |10/01/19|14/04/20|

|ընկերությունների հետ բանակցություններ              |        |        |

|___________________________________________________|________|________|

|Լոգիստիկ գործընկերոջ ձեռքբերում` «Լոգիստիքս        |10/01/19|14/04/20|

|Փարթներս Գրուպ»                                    |        |        |

|___________________________________________________|________|________|

|Հաղորդակցության և  ԶԼՄ-ների հետ կապի պատասխանատուի |10/01/19|14/04/20|

|նշանակում և  տեղեկացում EXPO 2020-ին               |        |        |

|___________________________________________________|________|________|

|Սոցիալական կայքերում Հայաստանի տաղավարի էջերի      |10/01/19|14/04/20|

|առաջխաղացման տեխնիկական առաջադրանքի կազմում        |        |        |

|___________________________________________________|________|________|

|Առաջխաղացումն իրականացնող ընկերության ընտրության   |10/01/19|14/04/20|

|մրցույթի կազմակերպում                              |        |        |

|___________________________________________________|________|________|

|Հաղթող ընկերության հետ պայմանագրի կնքում և         |10/01/19|14/04/20|

|աշխատանքային պլանի մշակում                         |        |        |

|___________________________________________________|________|________|

|«Ազգային օր» միջոցառման անցկացման օրվա հաստատում   |10/01/19|14/04/20|

|___________________________________________________|________|________|

|Հայաստանի տաղավարի կոնցեպտի, դիզայնի և  տեխնիկական |10/01/19|14/04/20|

|հարցերի քննարկում գործընկեր կառույցների հետ        |        |        |

|___________________________________________________|________|________|

|Բովանդակության ստեղծման պատասխանատուի նշանակում և  |10/01/19|14/04/20|

|տեղեկացում EXPO 2020-ին                            |        |        |

|___________________________________________________|________|________|

|Ոչ առևտրային  իրերի և  առևտրային  իրերի ցուցակների |10/01/19|14/04/20|

|տրամադրում EXPO 2020-ի կազմակերպիչներին            |        |        |

|___________________________________________________|________|________|

|«Dubai City Guide»-ում Հայաստանի ներկայացվածության |10/01/19|14/04/20|

|հայտի ներկայացում                                  |        |        |

|___________________________________________________|________|________|

|Բանակցությունների իրականացում EXPO 2020-ի հետ      |10/01/19|14/04/20|

|Հայաստանի տաղավարը «Դպրոցական այցելությունների     |        |        |

|ծրագրում» ներառելու նպատակով                       |        |        |

|___________________________________________________|________|________|

|Հանդիպման կազմակերպում ԹՈՒՄՈ-ի հետ` «Դպրոցական     |10/01/19|14/04/20|

|այցելությունների ծրագրում» հայաստանյան կրթական     |        |        |

|ոլորտի փորձն ու ձեռքբերումները ներկայացնելու       |        |        |

|նպատակով                                           |        |        |

|___________________________________________________|________|________|

|«Ազգային օր» միջոցառման համար դրոշի ձևանմուշի      |10/01/19|14/04/20|

|լրացում EXPO 2020-ի պահանջներին համապատասխան       |        |        |

|___________________________________________________|________|________|

|Հովանավորչական և  գործընկերային երկլեզու փաթեթների |10/01/19|14/04/20|

|պատրաստում                                         |        |        |

|___________________________________________________|________|________|

|Հայաստանի բրենդինգի մշակման աշխատանքների ընթացքի   |10/01/19|14/04/20|

|հետևում                                            |        |        |

|___________________________________________________|________|________|

|Հայաստանի տաղավարում ոլորտային միջոցառումների և    |10/01/19|14/04/20|

|պատվիրակությունների այցերի ժամանակ հյուրասիրության |        |        |

|կազմակերպման վերաբերյալ բանակցություններ           |        |        |

|___________________________________________________|________|________|

|«Խոհարարական փորձ»-ում հանդես եկող հյուր խոհարարի  |10/01/19|14/04/20|

|համար կոնցեպտի քննարկում և  մշակում                |        |        |

|___________________________________________________|________|________|

|«Հյուր խոհարար»-ի միջոցառման համար անհրաժեշտ       |10/01/19|14/04/20|

|ապրանքների մատակարարման հնարավոր միջոցների         |        |        |

|քննարկում                                          |        |        |

|___________________________________________________|________|________|

|Համագործակցություն հայ խոհարարական ավանդույթների   |10/01/19|14/04/20|

|զարգացման և  պահպանման հասարակական կազմակերպության |        |        |

|հետ` «EXPO 2020 Culinary Experience Pods»-ին       |        |        |

|Հայաստանի ավանդական խոհանոցը բնորոշող 2 ուտեստների |        |        |

|բաղադրատոմսի տրամադրման համար: Վերջինիս հիման վրա  |        |        |

|կազմվել է մասնակցության ձևանմուշ  և  ուղարկվել է   |        |        |

|EXPO 2020-ի կազմակերպչական թիմին:                  |        |        |

|___________________________________________________|________|________|

|ՀՀ տնտեսության տարբեր սեկտորների մասին պետական և   |10/01/19|14/04/20|

|միջազգային կազմակերպությունների մոտ հասանելի       |        |        |

|ինֆորմացիայի դասակարգում և  համակարգում            |        |        |

|___________________________________________________|________|________|

|Բանակցություններ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հետ`           |10/01/19|14/04/20|

|Հայաստանի տնտեսության սեկտորալ ներդրումային և      |        |        |

|արտահանման գրավչության ուսումնասիրության           |        |        |

|իրականացումը հովանավորչական փաթեթի սահմաններում    |        |        |

|իրականացնելու նպատակով                             |        |        |

|___________________________________________________|________|________|

|Գործընկերության փաթեթների վերհանման նպատակով       |10/01/19|14/04/20|

|հանդիպումներ և  քննարկումներ ՀՀ փոխվարչապետ        |        |        |

|Տ. Ավինյանի գրասենյակի, ՀՀ էկոնոմիկայի             |        |        |

|նախարարության և  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության,|        |        |

|Երևանի  քաղաքապետարանի, Պետական գույքի կառավարման  |        |        |

|և  Զբոսաշրջության կոմիտեների և  այլ պետական        |        |        |

|մարմինների ներկայացուցիչների հետ                   |        |        |

|___________________________________________________|________|________|

|Ոլորտային հետազոտությունների իրականացման մրցույթի  |10/01/19|14/04/20|

|տեխնիկական բնութագրի կազմում                       |        |        |

|___________________________________________________|________|________|

|«Made in Armenia» ցուցահանդեսին Հայաստանի կողմից   |10/01/19|14/04/20|

|մասնակիցների հայտի ձևանմուշի  մշակում և  անցկացման |        |        |

|օրերի ամրագրում                                    |        |        |

|___________________________________________________|________|________|

|«Made in Armenia» ցուցահանդեսին Հայաստանի          |10/01/19|14/04/20|

|մասնակցության պայմանների քննարկում և  մշակում`     |        |        |

|տարածք, բյուջետավորում, կազմակերպությունների ոլորտ |        |        |

|և  ներգրավվածության աստիճան                        |        |        |

|___________________________________________________|________|________|

|Ակրեդիտացիայի և  վիզայի պատասխանատուների նշանակում |10/01/19|14/04/20|

|և  պաշտոնական տեղեկացում EXPO 2020-ին              |        |        |

|___________________________________________________|________|________|

|Դուբայի կացության իրավունք ստանալու համար թիմի     |10/01/19|14/04/20|

|անդամների ցուցակի կազմում                          |        |        |

|___________________________________________________|________|________|

|3 անդամի կացության իրավունքի և  ապահովագրության    |10/01/19|14/04/20|

|ստացում                                            |        |        |

|___________________________________________________|________|________|

|Հայաստանի EXPO 2020-ի գրասենյակի տարածքի           |10/01/19|14/04/20|

|վարձակալություն, գույքի ձեռքբերում                 |        |        |

|___________________________________________________|________|________|

|EXPO 2020-ի պահանջների համաձայն պարտադիր           |10/01/19|14/04/20|

|մասնագետների ցուցակի կազմում, հարցազրույցների      |        |        |

|անցկացում և  համապատասխան որակավորմամբ մասնագետների|        |        |

|աշխատանքի ընդունում                                |        |        |

|___________________________________________________|________|________|

|Սոցիալական հարթակների առաջխաղացման ծառայությունների|10/01/19|14/04/20|

|ձեռքբերման նպատակով գնումների պլանի կազմում,       |        |        |

|մրցույթի հայտարարում և  հաղթողի ընտրություն        |        |        |

|___________________________________________________|________|________|

|Հայաստանի տաղավարի համար իրավաբանական անձի գրանցում|10/01/19|14/04/20|

|Դուբայում և  բանկային հաշվի բացում                 |        |        |

|___________________________________________________|________|________|

|Հովանավորչության բանավոր պայմանավորվածության       |10/01/19|14/04/20|

|ձեռքբերում Երևանի  կոնյակի գործարանի և  Ջերմուկ    |        |        |

|գրուփի հետ (պայմանագրի ստորագրման գործընթացը       |        |        |

|կասեցվել է COVID-19-ի պատճառով)                    |        |        |

|___________________________________________________|________|________|

|Գործընկերության հաստատման համար 2 ավիաընկերության  |10/01/19|14/04/20|

|(«ՖԼԱՅԴՈՒԲԱՅ» և  «ԷՅՐ ԱՐԱԲԻԱ») հետ բանակցային      |        |        |

|աշխատանքներ` դրական ընթացքով                       |        |        |

|_____________________________________________________________________|

|Լոգիստիկան                                                           |

|_____________________________________________________________________|

|Հովանավորների/գործընկերների/մատակարարների ցանկի,   |15/02/21|19/02/21|

|ինչպես նաև  հովանավորչական/գործընկերային փաթեթների |        |        |

|թարմացում                                          |        |        |

|___________________________________________________|________|________|

|Հանդիպումներ և  բանակցություններ (վերսկսում)       |15/02/21|12/03/21|

|հովանավորների/գործընկերների/մատակարարների հետ      |        |        |

|___________________________________________________|________|________|

|Հովանավորների/գործընկերների/մատակարարների ցանկի    |12/03/21|19/03/21|

|վերջնականացում                                     |        |        |

|___________________________________________________|________|________|

|Հովանավորչական/գործընկերային/մատակարարման          |12/03/21|19/03/21|

|պայմանագրերի մշակում                               |        |        |

|___________________________________________________|________|________|

|Պայմանագրերի կնքում                                |19/03/21|26/03/21|

|հովանավորների/գործընկերների/մատակարարների հետ      |        |        |

|___________________________________________________|________|________|

|Տաղավարում ներկայացվող/վաճառվող ապրանքների ցանկի   |        |        |

|մշակում (կոմերցիոն առաջարկ)                        |26/03/21|07/04/21|

|___________________________________________________|________|________|

|Կոմերցիոն առաջարկի ներկայացում Դուբայի թիմին       |07/04/21|12/04/21|

|___________________________________________________|________|________|

|Գործառնական նյութերի/իրերի (operational items)     |15/02/21|15/03/21|

|ցանկի ստեղծում                                     |        |        |

|___________________________________________________|________|________|

|Բեռնափոխադրման պլանի կազմում                       |12/04/21|16/04/21|

|___________________________________________________|_________________|

|Բեռնախցիկների ժամանման ամսաթվի վերջնականացում      |Q1               |

|(ապրիլի վերջ-քննարկելի)                            |                 |

|___________________________________________________|_________________|

|Բեռնափոխադրման փաստաթղթերի պատրաստում              |12/04/21|30/04/21|

|___________________________________________________|_________________|

|Տեղափոխվող ապրանքների փաթեթավորում և  փոխադրում    |                 |

|բեռնախցիկ                                          |Q1-ի ավարտ       |

|___________________________________________________|_________________|

|Էքսպոյի ավարտից հետո ապրանքների, նյութերի          |01/04/22 15/05/22|

|հավաքագրում և  բեռնափոխադրման ապահովում դեպի       |                 |

|Հայաստան                                           |                 |

|_____________________________________________________________________|

|Հաղորդակցությունը և  ԶԼՄ-ների հետ կապը                               |

|_____________________________________________________________________|

|Հաղորդակցության և  ԶԼՄ-ների հետ կապի պատասխանատուի |15/02/21|19/02/21|

|նշանակում, պաշտոնական նամակի ուղարկում Դուբայ      |        |        |

|___________________________________________________|________|________|

|Սոցիալական կայքերում Հայաստանի տաղավարի էջերի      |15/02/21|19/02/21|

|առաջխաղացման տենդերի տեխնիկական առաջադրանքի        |        |        |

|թարմացում                                          |        |        |

|___________________________________________________|________|________|

|Առաջխաղացումն իրականացնող ընկերության ընտրություն  |19/02/21|12/03/21|

|___________________________________________________|________|________|

|Առաջխաղացումն իրականացնող ընկերության հետ          |13/03/21|15/03/21|

|պայմանագրի կնքում                                  |        |        |

|___________________________________________________|________|________|

|Առաջխաղացման աշխատանքային պլանի մշակում            |15/03/21|15/04/21|

|___________________________________________________|________|________|

|Առաջխաղացման աշխատանքների մոնիթորինգ (աշխատանքային |15/02/21|15/04/22|

|պլանի և  EXPO 2020 Dubai-ի ուղեցույցների           |        |        |

|համապատասխանության վերահսկողություն)               |        |        |

|___________________________________________________|________|________|

|Կոմունիկացիոն արշավների մոնիթորինգ, արդյունքների   |02/02/21|15/04/22|

|ամփոփում և  վերլուծություն                         |        |        |

|___________________________________________________|_________________|

|Հաղորդակցության և  ԶԼՄ-ների հետ կապի պատասխանատուի |Q2-ի սկիզբ       |

|գրանցում Tawassul պորտալում                        |                 |

|___________________________________________________|_________________|

|Մամլո ծառայություն, ասուլիսների և  հարցազրույցների |ընթացիկ          |

|մոնիթորինգ                                         |                 |

|___________________________________________________|_________________|

|Կոմունիկացիոն ռազմավարության մշակում և  իրականացում|Q2-ի ավարտ       |

|___________________________________________________|_________________|

|EXPO 2020 ցուցահանդեսի տարածքում Հայաստանի ԶԼՄ-ների|ընթացիկ          |

|հավատարմագրման, հարցազրույցների պլանավորման,       |                 |

|ձայնագրման, մոնտաժի և  հեռարձակման ստուդիաների     |                 |

|ամրագրման, ինչպես նաև  ԶԼՄ-ի աշխատանքի ապահովման   |                 |

|համար անհրաժեշտ քայլերի նախապատրաստում և           |                 |

|իրականացում                                        |                 |

|___________________________________________________|_________________|

|EXPO 2020 մեդիա թիմի կողմից պատրաստված նյութերի    |15/02/21|15/04/22|

|տարածում Հայաստանի ԶԼՄ-ներին                       |        |        |

|___________________________________________________|________|________|

|Հայաստանի տաղավարում տարբեր երկրների ԶԼՄ-ների      |01/10/21|30/04/22|

|աշխատանքի համակարգում                              |        |        |

|___________________________________________________|________|________|

|Հայաստանի «Ազգային օր» միջոցառման լուսաբանում և    |01/01/22|01/02/22|

|մոնիթորինգ                                         |        |        |

|___________________________________________________|________|________|

|Հայաստանի տաղավարում անցկացվող թեմատիկ             |01/10/21|30/04/22|

|միջոցառումների լուսաբանում և  մոնիթորինգ           |        |        |

|___________________________________________________|________|________|

|«Արտադրված է Հայաստանում» միջոցառման լուսաբանում   |01/01/22|01/02/22|

|Դուբայում ու Հայաստանում և  մոնիթորինգ             |        |        |

|___________________________________________________|________|________|

|EXPO 2020 մեդիա կենտրոնի հետ փոխգործակցություն     |01/03/21|15/04/22|

|___________________________________________________|________|________|

|Միջոցառումների ամրագրման համակարգում գրանցում      |19/02/21|10/03/21|

|(միջոցառումների հանրայնացում)                      |        |        |

|___________________________________________________|_________________|

|PR և  մարքեթինգային միջոցառումների իրականացում և   |ընթացիկ          |

|մոնիթորինգ, հովանավորչական/գործընկերային           |                 |

|փաթեթներում ներառված PR և  մարքեթինգային           |                 |

|նյութերի արտադրություն                             |                 |

|___________________________________________________|_________________|

|Լրացուցիչ` հաղորդակցության և  ԶԼՄ-ների հետ կապի    |13/03/21|15/03/21|

|պատասխանատուի օգնականի/տեղակալի նշանակում          |        |        |

|_____________________________________________________________________|

|Արտահանումը և  ներդրումները                                          |

|_____________________________________________________________________|

|«Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսի կոնցեպտի    |01/03/21|31/05/21|

|մշակում, ներկայացում EXPO 2020 Dubai-ի թիմին       |        |        |

|___________________________________________________|________|________|

|Բանակցություններ Դուբայ Էքսպո կենտրոնի թիմի և      |01/03/21|31/05/21|

|հավանական մատակարարների հետ                        |        |        |

|___________________________________________________|________|________|

|Ծախսերի վերջնահաշվարկ. մասնակցության վճարի         |01/03/21|31/05/21|

|վերջնականացում                                     |        |        |

|___________________________________________________|________|________|

|Առաջխաղացման և  մասնակցության փաստաթղթերի ստեղծում |01/06/21|30/06/21|

|(հայտի ձևանմուշ,  առաջխաղացման նյութեր և  այլն)    |        |        |

|___________________________________________________|________|________|

|Միջոցառման առաջխաղացում սոցիալական ցանցերի, PR     |01/06/21|31/12/21|

|միջոցառումների, ՀՀ էկոնոմիկայի նախարարության       |        |        |

|միջոցով                                            |        |        |

|___________________________________________________|________|________|

|«Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսի             |02/08/21|30/10/21|

|ադմինիստրատիվ և  կազմակերպչական գործողությունների  |        |        |

|վերջնականացում                                     |        |        |

|___________________________________________________|________|________|

|Արտահանման ամսագրի բովանդակության մշակում          |02/08/21|30/09/21|

|___________________________________________________|________|________|

|Թեմատիկ շաբաթների (թեմատիկ բիզնես ֆորումների)      |15/02/21|31/05/21|

|վերջնականացում, որոնց մասնակցելու է Հայաստանը      |        |        |

|___________________________________________________|________|________|

|Հետաքրքրության հայտի ներկայացում Բիզնես ֆորումին   |31/05/21|02/06/21|

|___________________________________________________|________|________|

|Մասնակցության շրջանակի վերաբերյալ քննարկումներ     |02/06/21|15/06/21|

|և  վերջնական համաձայնության ձեռքբերում             |        |        |

|___________________________________________________|________|________|

|Հնարավոր խոսնակների/ստարտափերի/փոքր և  միջին       |15/06/21|30/06/21|

|ձեռնարկությունների որոշում                         |        |        |

|___________________________________________________|________|________|

|Բիզնես ֆորումների մասնակցության առաջարկի մշակում   |01/07/21|09/07/21|

|___________________________________________________|________|________|

|Հայաստանի տաղավարի պրոֆիլի ստեղծում B2B պորտալում  |15/02/21|01/03/21|

|___________________________________________________|________|________|

|Հովանավորների/գործընկերների/թիմի անդամների գրանցում|26/03/21|TBA     |

|B2B պորտալում                                      |        |        |

|___________________________________________________|________|________|

|Հայաստանի տնտեսության սեկտորալ ներդրումային        |01/05/21|15/09/21|

|գրավչության ուսումնասիրություն                     |        |        |

|___________________________________________________|________|________|

|Ներդրումային նախագծերի թարմացում և  վերջնականացում |01/03/21|01/05/21|

|___________________________________________________|________|________|

|EXPO 2020 Dubai-ի ընթացքում ներդրումային նախագծերի |01/07/21|01/10/21|

|ներկայացման շրջանակի վերջնականացում                |        |        |

|___________________________________________________|________|________|

|Ներդրումային նախագծերի բիզնես պլանների մշակում     |15/02/21|09/10/21|

|___________________________________________________|________|________|

|Հայաստանի ներդրումային գրավչությունը ներկայացնող   |15/09/21|22/09/21|

|ոլորտային բրոշյուրների պատրաստում                  |        |        |

|___________________________________________________|________|________|

|Բիզնես հանդիպումների կազմակերպում                  |01/04/21|01/04/22|

|_____________________________________________________________________|

|«Ազգային օր» միջոցառումը                                             |

|_____________________________________________________________________|

|Պաշտոնական պատվիրակության անդամների հստակեցում     |15/02/21|31/12/21|

|___________________________________________________|________|________|

|«Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսի բացման      |01/11/21|31/12/21|

|ներառում պաշտոնական օրակարգում                     |        |        |

|___________________________________________________|________|________|

|Տաղավարում բիզնես բրիֆինգի անցկացման կոնցեպտի      |02/08/21|15/10/21|

|վերջնականացում                                     |        |        |

|___________________________________________________|________|________|

|Հիմնական բանախոսների որոշում                       |15/09/21|15/10/21|

|___________________________________________________|________|________|

|«Ազգային օր» միջոցառման մոնիթորինգ                 |15/02/21|29/01/22|

|___________________________________________________|________|________|

|Համապատասխան բովանդակության ստեղծում               |01/06/21|31/12/21|

|_____________________________________________________________________|

|Այլ                                                                  |

|_____________________________________________________________________|

|Բանկային հաշվի ձևի  թարմացում                      |15/02/21|28/02/21|

|___________________________________________________|________|________|

|Բանակցություններ պոտենցիալ գործընկերների հետ հատուկ|01/03/21|09/07/21|

|միջոցառումներին հյուրասիրություն կազմակերպելու     |        |        |

|նպատակով                                           |        |        |

|___________________________________________________|________|________|

|Գործընկերների կողմից սննդի տրամադրման              |09/07/21|15/09/21|

|վերահսկողություն/մոնիթորինգ                        |        |        |

|___________________________________________________|________|________|

|Դուբայ ԷՔՍՊՈ-2020-ի հայկական տաղավարի ներքին       |09/07/21|30/09/21|

|կառուցապատման և  շինարարական աշխատանքների          |        |        |

|իրականացում                                        |        |        |

|___________________________________________________|________|________|

|Տաղավարի 2-րդ հարկում հատուկ հյուրերի համար        |01/03/21|15/09/21|

|միջոցառումների կազմակերպում (հյուրասիրություն,     |        |        |

|համտես, քեթրինգ)                                   |        |        |

|___________________________________________________|________|________|

|«Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և         |15/03/21|15/04/21|

|պահպանում» ՀԿ-ի շեֆ խոհարարի և  նախագահի           |        |        |

|ուղևորության  պլանավորում Դուբայ` «Խոհարարական     |        |        |

|փորձ»-ում հայկական 2 բաղադրատոմս պատրաստելու       |        |        |

|նպատակով խոհարարների վերապատրաստում իրականացնելու  |        |        |

|համար                                              |        |        |

|___________________________________________________|________|________|

|Վիզաների ստացման և  ակրեդիտացիայի նպատակով         |01/05/21|01/03/22|

|ցուցակների կազմում` հովանավորների, գործընկերների,  |        |        |

|մատակարարների, անձնակազմի, հատուկ հյուրերի և       |        |        |

|պատվիրակների                                       |        |        |

|___________________________________________________|________|________|

|Ցանկի բոլոր անդամների գրանցում EXPO 2020 Dubai-ի   |15/02/21|01/09/21|

|պորտալում                                          |        |        |

|___________________________________________________|________|________|

|Ցուցահանդեսի օրերին Հայաստանի տաղավարում աշխատող   |01/05/21|01/08/21|

|թիմի անդամների ցուցակի կազմում                     |        |        |

|___________________________________________________|________|________|

|Կացության իրավունքի և  ապահովագրության ստացման     |01/05/21|21/05/21|

|համապատասխան ընթացակարգերի և  փաստաթղթերի          |        |        |

|կազմակերպում 2 (+1) աշխատակցի համար                |        |        |

|___________________________________________________|________|________|

|Վիզայի հավատարմագրման ընթացակարգերի մոնիթորինգ     |01/06/21|01/03/22|

|___________________________________________________|________|________|

|Expo Village-ում Հայաստանին հատկացվող տարածքի հետ  |01/06/21|01/08/21|

|կապված բանակցություններ                            |        |        |

|___________________________________________________|_________________|

|Digital Expo-ի գործունեության մոնիթորինգ           |Q2               |

|___________________________________________________|_________________|

|Մասնակիցների միջազգային հանդիպումներին (IPMs)      |15/02/21|01/10/21|

|մասնակցություն                                     |        |        |

|___________________________________________________|________|________|

|Համապատասխան փաստաթղթեր                            |15/02/21|15/05/22|

|___________________________________________________|________|________|

|Ֆինանսական և  հարկային ծառայությունների մոնիթորինգ |01/05/21|01/04/22|

|___________________________________________________|_________________|

|Կատարված աշխատանքի վերաբերյալ ընթացիկ              |յուրաքանչյուր    |

|հաշվետվությունների պատրաստում և  ներկայացում       |եռամսյակ         |

|ՀՀ էկոնոմիկայի նախարարություն                      |                 |

|___________________________________________________|_________________|

|Աշխատանքային հանդիպումներ և  քննարկումներ          |15/02/21|01/10/21|

|ՀՀ կառավարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և   |        |        |

|ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Երևանի          |        |        |

|քաղաքապետարանի, Պետական գույքի կառավարման և        |        |        |

|Զբոսաշրջության կոմիտեների և  այլ պետական           |        |        |

|մարմինների ներկայացուցիչների հետ                   |        |        |

|___________________________________________________|________|________|

|Փակման աշխատանքներ                                 |01/04/21|01/05/22|

|___________________________________________________|________|________|

|Վերջնական հաշվետվություն                           |01/04/21|15/05/22|

._____________________________________________________________________.

 

Սահմանված ժամանակացույցը նախնական է և կարող է փոփոխվել` պայմանավորված միջոցառումների իրականացման գործընթացների անհրաժեշտությամբ, բայց ոչ ուշ, քան մինչև 2022 թվականի մայիսի 31-ը:

 

(2-րդ հավելվածը փոփ. 14.01.2022 թիվ 27-Ա որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի

N 664-Ա որոշման

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈՒԲԱՅ ՔԱՂԱՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ը «ՄՏՔԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ, ԱՊԱԳԱՅԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ «ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|              «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված                |

|_____________________________________________________________________|

|NN |                   Ծախսային հոդվածները               |Գումարը    |

|ը/կ|                                                     |(հազ. դրամ)|

|___|_____________________________________________________|___________|

|1. |Նախապատրաստական փուլի ծախսեր                         |8,400.0    |

|___|_____________________________________________________|___________|

|2. |Բովանդակության մշակման փուլի ծախսեր                  |93,200.0   |

|___|_____________________________________________________|___________|

|3. |Տաղավարի շինարարության փուլի հեղինակային հսկողություն|2,700.0    |

|___|_____________________________________________________|___________|

|4. |Ազգային օր միջոցառման կազմակերպման ծախսեր            |129,400.0  |

|___|_____________________________________________________|___________|

|5. |Սպասարկող անձնակազմ                                  |21,000.0   |

|___|_____________________________________________________|___________|

|6. |Չնախատեսված ծախսեր (3%)                              |7,600.0    |

|___|_____________________________________________________|___________|

|7. |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                                     |262,300.0  |

|___|_____________________________________________________|___________|

|8. |Շահույթ (10%)                                        |26,000.0   |

|___|_____________________________________________________|___________|

|9. |ԱԱՀ (20%)                                            |57,700.0   |

|___|_____________________________________________________|___________|

|10.|ԸՆԴԱՄԵՆԸ                                             |346,000.0  |

|_____________________________________________________________________|

|            «Մետրիկա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված                       |

|_____________________________________________________________________|

|NN |                   Ծախսային հոդվածները               |Գումարը    |

|ը/կ|                                                     |(հազ. դրամ)|

|___|_____________________________________________________|___________|

|1. |Բիզնեսի խթանման աշխատանքներ                          |51,575.0   |

|___|_____________________________________________________|___________|

|2. |Տաղավարի աշխատանքի կազմակերպման գծով աշխատավարձի     |99,575.0   |

|   |ծախսեր                                               |           |

|___|_____________________________________________________|___________|

|3. |Ներդրումների խթանման գծով աշխատավարձի ծախսեր         |53,600.0   |

|___|_____________________________________________________|___________|

|4. |Գրասենյակի պահպանման ծախսեր                          |18,750.0   |

|___|_____________________________________________________|___________|

|5. |Չնախատեսված ծախսեր (3%)                              |6,800.0    |

|___|_____________________________________________________|___________|

|6. |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                                     |230,300.0  |

|___|_____________________________________________________|___________|

|7. |Շահույթ (10%)                                        |23,000.0   |

|___|_____________________________________________________|___________|

|8. |ԱԱՀ (20%)                                            |50,700.0   |

|___|_____________________________________________________|___________|

|9. |ԸՆԴԱՄԵՆԸ                                             |304,000.0  |

|_________________________________________________________|___________|

|Օպերատորների կողմից ներկայացված միասնական գնային առաջարկ |650,000.0  |

|_____________________________________________________________________|

|                    «Beyond Limits» ընկերություն                     |

|_____________________________________________________________________|

|NN |                   Ծախսային հոդվածները               |Գումարը    |

|ը/կ|                                                     |(հազ. դրամ)|

|___|_____________________________________________________|___________|

|1. |Դուբայ ԷՔՍՊՈ-2020-ի հայկական տաղավարի ներքին         |184,726.0  |

|   |կառուցապատման և  շինարարական աշխատանքների իրականացում|           |

|_________________________________________________________|___________|

|Ընդամենը` «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» ցուցահանդեսի ծախսեր        |834,726.0  |

._____________________________________________________________________.

 

(3-րդ հավելվածը փոփ. 14.01.2022 թիվ 27-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.06.2021
N 664-Ա
Որոշում