Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՍՏԱՑՎՈՂ ԴԵ ...

 

 

041.0631.140900

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 սեպտեմբերի 2000 թվականի N 631

 

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՍՏԱՑՎՈՂ ԴԵՂԵՐԸ, ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐՆ ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել մարդասիրական օգնության, բարեգործության և տեխնիկական օգնության կարգով ստացվող դեղերը, բժշկական նշանակության առարկաներն ու բժշկական սարքավորումները վերագնահատող միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

սեպտեմբերի 14-ի N 631

որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՍՏԱՑՎՈՂ ԴԵՂԵՐԸ, ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐՆ ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Մարդասիրական օգնության, բարեգործության և տեխնիկական օգնության կարգով ստացվող դեղերը, բժշկական նշանակության առարկաներն ու բժշկական սարքավորումները վերագնահատող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) իրականացնում է մարդասիրական օգնության, բարեգործության և տեխնիկական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող դեղերի, բժշկական նշանակության առարկաների ու բժշկական սարքավորումների (այսուհետև` դեղեր և բժշկական պարագաներ) վերագնահատումը, որով կանոնակարգվում են դրանց մուտքագրումը և հաշվապահական հաշվառումը.

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովը`

ա) հրավիրում է խորհրդակցություններ, հանդիպումներ` հանձնաժողովի կատարած աշխատանքների և դեղերի ու բժշկական պարագաների վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով.

բ) ստեղծում է դեղերի և բժշկական պարագաների գույքագրման և վերագնահատման աշխատանքային խմբեր, որոնք իրականացնում են դրանց վերագնահատումը և արդյունքները ներկայացնում հանձնաժողովին.

գ) քննարկում և հաստատում է աշխատանքային խմբերի կողմից մշակված վերագնահատման և գույքագրման ակտերը.

դ) դեղերի և բժշկական պարագաների բաշխումն իրականացնող պետական մարմիններ է ներկայացնում առաջարկություններ դրանց ստացման և բաշխման աշխատանքների համակարգման, բաշխման արդյունավետության բարձրացման, տեղեկատվական համակարգերի մատչելիության ապահովման վերաբերյալ.

ե) ընդունում է դեղերի և բժշկական պարագաների վերագնահատման չափանիշները:

i

4. Հանձնաժողովն ու աշխատանքային խմբերն իրենց աշխատանքներն իրականացնելիս առաջնորդվում են վերագնահատման հետևյալ սկզբունքներով`

ա) Հայաստանի Հանրապետությունում նվիրատվության կամ նվիրաբերության կարգով ստացված դեղի և բժշկական պարագայի գները, անկախ դրանք ուղեկցող փաստաթղթերում նշված գներից, հաշվապահական հաշվառման նպատակով պետք է կազմեն Հայաստանի Հանրապետությունում առկա կամ համարժեք գեներիկ (դեղագործական շուկայում շրջանառվող չարտոնագրված միջազգային անվանումներով) դեղի և բժշկական պարագայի մեծածախ միջին գների 80 տոկոսը կամ, եթե նման տեղեկություններ չկան, դրանց համարժեք նյութի միջազգային շուկայական մեծածախ գինը` նշելով տեղեկությունների ստացման աղբյուրը, իսկ բժշկական պարագաների համար նաև նախկինում վերագնահատված գները.

բ) բժշկական տեխնիկայի և բժշկական սարքավորումների վերագնահատումը կատարվում է ելնելով համաշխարհային շուկայում օգտագործված և վերականգնված սարքերի շուկայական գներից:

(4-րդ կետը փոփ. 17.06.03 թիվ 278-Ն որոշում)

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովը համագործակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և այլ պետական մարմինների ու կազմակերպությունների հետ:

6. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

7. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

8. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների երեք քառորդը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

9. Հանձնաժողովի որոշումները կարող են ընդունվել առանց նիստերի գումարման հարցման միջոցով: Հարցումը համարվում է իրավազոր, եթե հարցմանը մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն երեք քառորդը:

10. Հանձնաժողովն իր աշխատանքներում կարող է ներգրավել Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի բուժհաստատությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև այլ մասնագետների:

11. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը:

12. Հանձնաժողովի նախագահը`

ա) ղեկավարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը.

բ) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը, վայրը և հաստատում օրակարգը.

գ) հանձնաժողովի աշխատանքային խմբերին տալիս է համապատասխան հանձնարարականներ.

դ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

13. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում կարգավորում է հանձնաժողովի գործունեությանն առնչվող հարցերը.

բ) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգը.

գ) իրականացնում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը:

14. Հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն`

ա) ծանոթանալու հանձնաժողովի նիստի արձանագրություններին.

բ) ներկայացնելու հատուկ կարծիք հանձնաժողովի որոշումների վերաբերյալ:

15. Հանձնաժողովի անդամները պարտավոր են`

ա) մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին.

բ) պատշաճորեն կատարել հանձնաժողովի նիստում իրենց տրված հանձնարարականները.

գ) կատարել հանձնաժողովի նախագահի առանձին հանձնարարականներ:

16. Հանձնաժողովն ապահովում է իր աշխատանքների հրապարակայնությունը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.09.2000
N 631
Որոշում