Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ, ՀԱՅԿՈՒՐՈՐՏԽՈՐՀՐԴԻ, ՏՈՒՐԻԶՄ ...

 

 

041.0634.150900

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 սեպտեմբերի 2000 թվականի N 634

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ, ՀԱՅԿՈՒՐՈՐՏԽՈՐՀՐԴԻ, ՏՈՒՐԻԶՄԻ ԵՎ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի, Հայկուրորտխորհրդի, Տուրիզմի և Էքսկուրսիաների հանրապետական խորհրդի գույքի կառավարման արդյունավետության բարձրացման միջոցառումների մշակման նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Հանձնաժողովի աշխատանքները համակարգողին`

ա) հանձնաժողովի աշխատանքներին, իրենց համաձայնությամբ, մասնակից դարձնել Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի, Հայկուրորտխորհրդի, Տուրիզմի և Էքսկուրսիաների հանրապետական խորհրդի ներկայացուցիչներին.

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին հաշվետվություն:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

սեպտեմբերի 15-ի N 634 որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի,

Հայկուրորտխորհրդի, Տուրիզմի և Էքսկուրսիաների հանրապետական

խորհրդի գույքի կառավարման արդյունավետության բարձրացման

միջոցառումների մշակման հանձնաժողովի

 

    Ա. Աբովյան         - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (հանձնաժողովի

                         աշխատանքները համակարգող)

    Կ. Հայրապետյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի

                         վարչության պետ (հանձնաժողովի աշխատանքները

                         համակարգողի տեղակալ)

    Գ. Սահակյան        - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

    Լ. Յոլյան          - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

    Ա. Գևորգյան        - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարի տեղակալ

    Մ. Մելքումյան      - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ

    Գ. Գսպոյան         - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

    Ա. Սարգսյան        - ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետի

                         տեղակալ

    Ս. Գալստյան        - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                         պետական մասնակցության մոնիտորինգի գլխավոր

                         վարչության պետ

    Է. Մարգարյան       - ՀՀ արդարադատության նախարարության

                         կուսակցությունների, լրատվության միջոցների,

                         հասարակական և այլ կազմակերպությունների գրանցման

                         վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.09.2000
N 634
Որոշում