Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունիսի 2021 թվականի N 681-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով 2021 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել`

1) Արմեն Ավետիսյանինը, Սերգեյ Աբրահամյանինը, Տիգրան Ղարիբյանինը, Գեղամ Սարգսյանինը, Արսեն Պապյանինը, Արամ Պողոսյանինը, Սերգեյ Պետրոսյանինը, Վահե Պետրոսյանինը, Լուսինե Հարությունյանինը, Անաիդա Ալմազյանինը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.

2) Աստղիկ Բալդրյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.

3) Խորեն Գասպարյանինը, Գևորգ Մանուկյանինը` Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2021 թվականի բյուջեի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին.

4) Գոռ Աղաբաբյանինը` Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. հունիսի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2021 թվականի հունիսի 23-ի

N 681-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Ավետիսյան     - ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ

                       շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ

                       (միջպետական հանձնաժողովի հայկական մասի նախագահ)

                       (28.06.21թ.-01.07.21թ.)

 

    Ա. Բալդրյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական

                       տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի պետ (միջպետական

                       հանձնաժողովի հայկական մասի նախագահի տեղակալ)

                       (28.06.21թ.-01.07.21թ.)

 

    Ս. Աբրահամյան    - ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական

                       ապահովման գլխավոր վարչության միջազգային

                       ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետ

                       (միջպետական հանձնաժողովի հայկական մասի քարտուղար)

                       (26.06.21թ.-01.07.21թ.)

 

    Տ. Ղարիբյան      - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի

                       տեղակալ, ռազմական նշանակության արտադրանքի

                       ներմուծման և արտահանման, ռազմական նշանակության

                       արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական

                       նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական

                       գործունեության լիցենզավորման հանձնաժողովի նախագահ

                       (28.06.21թ.-01.07.21թ.)

 

    Գ. Սարգսյան      - ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական

                       ապահովման գլխավոր վարչության միջազգային

                       ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետի

                       տեղակալ (26.06.21թ.-01.07.21թ.)

 

    Ա. Պապյան        - ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ

                       շինարարության և զորքերի բնակավորման վարչության

                       զորանոցաբնակելի ֆոնդերի կառավարման ծառայության պետ

                       (26.06.21թ.-01.07.21թ.)

 

    Ա. Պողոսյան      - ՀՀ զինված ուժերի և  ՌԴ զինված ուժերի զորքերի

                       (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի թիկունքի և

                       կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ-

                       թիկունքի պետ (28.06.21թ.-01.07.21թ.)

 

    Ս. Պետրոսյան     - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական

                       ծառայության պետ (28.06.21թ.-01.07.21թ.)

 

    Վ. Պետրոսյան     - ՀՀ պաշտպանության նախարարության 14705 զորամասի

                       տեղագրաերկրաբաշխական բաժանմունքի պետ (28.06.21թ.-

                       01.07.21թ.)

 

Լ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական

քաղաքականության վարչության պայմանագրաիրավական

ապահովման բաժնի պետի տեղակալ (28.06.21թ.-

01.07.21թ.)

 

    Ա. Ալմազյան      - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական

                       քաղաքականության վարչության միջազգային ռազմական

                       համագործակցության առաջին բաժնի գլխավոր մասնագետ

                       (26.06.21թ.-01.07.21թ.)

 

    Խ. Գասպարյան     - ՀՀ կադաստրի կոմիտեի գրանցման վարչության պետ

                       (28.06.21թ.-01.07.21թ.)

 

    Գ. Մանուկյան     - ՀՀ կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և  հողաշինարարության

                       վարչության պետ (28.06.21թ.-01.07.21թ.)

 

    Գ. Աղաբաբյան     - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                       նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի

                       պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի պետ

                       (28.06.21թ.-01.07.21թ.)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.06.2021
N 681-Ա
Որոշում