041.0637.190900
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 սեպտեմբերի 2000 թվականի N 637
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՆՈՎԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. 2000 թվականի սեպտեմբերի 25-28-ը Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, «EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հանձնակատարի տեղակալ Արա Պետրոսյանին գործուղել Հաննովեր` «EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում զբոսաշրջիկության համաշխարհային ֆորումին մասնակցելու համար:
2. Ա. Պետրոսյանի Հաննովեր գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` լուծել Ա. Պետրոսյանի Հաննովեր մեկնելու հետ կապված հարցերը: