Սեղմել Esc փակելու համար:
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻՑ ՀՀ ՆԵՐԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻՑ ՀՀ ՆԵՐԿՐՎՈՂ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐ ...

 

 

040.0576.180900

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» սեպտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 սեպտեմբերի 2000 թվականի N 576

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎՈՂ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2000 թվականի օգոստոսի 1-ին ստորագրված «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև գյուղատնտեսական ապրանքների անհատույց տրամադրման 416 (B) ծրագրի մասին» համաձայնագրին (այսուհետև` համաձայնագիր) համապատասխան ու Հայաստանի Հանրապետություն ներկրվող պարենային ցորենի օգտագործման և դրա իրացումից գոյացող միջոցների տնօրինման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 20-օրյա ժամկետում ընտրել`

ա) պահառու` կնքելով պահատվության պայմանագիր.

բ) աճուրդային կարգով պարենային ցորեն իրացնող գործակալ` կնքելով գործակալության պայմանագիր:

2. Համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներկրվելիք պարենային ցորենի ներմուծումը, պահպանությունը, գործակալի գործունեությունը և հանրապետության տարածքում դրա իրացումը որակել որպես մարդասիրական օգնության ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ծրագիր:

3. Սահմանել, որ`

ա) պարենային ցորենի մեկ տոննայի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի որոշմամբ, որը համաձայնեցվում է եվրահանձնաժողովի պարենային ապահովության ծրագրի հայաստանյան գրասենյակի և Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ներկայացուցիչների հետ: Պարենային ցորենի մեկ տոննայի աճուրդային վաճառքի մեկնարկային գինը պետք է սահմանվի ոչ ցածր քան, պարենային ցորենի պարիտետային գինն է (CIP, պահատվության վայր, մինչաճուրդային վճար, պահպանության ծախս), եթե այլ բան չի համաձայնեցվում Եվրահանձնաժողովի հետ.

բ) պարենային ցորենի աճուրդային վաճառքը գործակալն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված կարգով.

գ) համաձայնագրին համապատասխան Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պարենային ցորենի իրացումից գոյացող միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 18-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.09.2000
N 576
Որոշում