Սեղմել Esc փակելու համար:
ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔԲԵՐՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունիսի 2021 թվականի N 130-Ն

 

ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի ԹԻՎ 192-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը և 2-րդ մասը, 50-րդ հոդվածի 7-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին և 37-րդ հոդվածի 1-ին մասերը` Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել հսկիչ գնումների արդյունքում ձեռքբերված ապրանքների տնօրինման կարգը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 23-ի «Հսկիչ գնումների արդյունքում ձեռքբերված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 192-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

4. Սույն որոշումը կիրառվում է նաև մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը իրականացված հսկիչ գնումների արդյունքում ձեռքբերված և դեռևս չտնօրինված ապրանքների տնօրինման հարաբերությունների նկատմամբ:

5. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գլխավոր քարտուղարի` սույն որոշման հավելվածի 3-րդ, 21-րդ և 24-րդ կետերով նախատեսված հրամանները ընդունվում են սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում:

 

    ՆԱԽԱԳԱՀ                                Գ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

Հավելված

Մրցակցության պաշտպանության

հանձնաժողովի

2021 թվականի հունիսի 22-ի

թիվ 130-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված կարգով հսկիչ գնումների արդյունքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) ձեռքբերած ապրանքների, այդ թվում` դրանց մի մասի կամ մեկ ապրանքի առանձին տարրերի (այսուհետ` ապրանքներ) տնօրինման հետ կապված հարաբերությունները:

2. Ապրանքների տնօրինման եղանակներն են`

1) սպառելը.

2) վերադարձնելը.

3) գործին կցելը.

4) փորձաքննության ուղարկելը.

5) Հանձնաժողովի գույքի հաշվեկշռում հաշվառելը.

6) ֆիզիկական անձանց կամ ոչ առևտրային իրավաբանական անձանց նվիրաբերելը.

7) ոչնչացնելը:

 

ԳԼՈՒԽ 2.
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

3. Հանձնաժողովի համապատասխան աշխատակցի կամ ստորաբաժանման կողմից վարվում է հսկիչ գնմամբ ձեռքբերված ապրանքների գրանցամատյան, որի ձևը և վարման կարգը հաստատում է Հանձնաժողովի գլխավոր քարտուղարը:

4. Հսկիչ գնում կատարած պաշտոնատար անձը (անձինք) հսկիչ գնման արդյունքների մասին արձանագրությունը կազմելուց հետո` մեկօրյա ժամկետում Հանձնաժողովի գլխավոր քարտուղարին ներկայացնում է (են) զեկուցագիր` հսկիչ գնում կատարելու համար ստացված գումարների ծախսման, հսկիչ գնմամբ ձեռքբերված ապրանքների բնութագրի և տնօրինման եղանակի մասին` կցելով նաև հսկիչ գնում կատարելու համար ստացված գումարների ծախսման վերաբերյալ հաշվետվություն:

 

ԳԼՈՒԽ 3.
ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՍՊԱՌԵԼԸ

 

5. Հանրային սննդի օբյեկտներում հսկիչ գնում իրականացնելու արդյունքում ձեռքբերված ապրանքները համարվում են տնօրինված սպառման եղանակով:

6. Ապրանքները համարվում են սպառված, եթե ապրանքի առանձնահատկությունների, ձեռքբերման եղանակի կամ այլ հանգամանքների պատճառով հնարավոր չէ այն տնօրինել որևէ այլ եղանակով:

 

ԳԼՈՒԽ 4.
ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

 

7. Հսկիչ գնում իրականացնելու մասին հրամանով նախատեսված դեպքում հսկիչ գնման արդյունքների մասին արձանագրությունը կազմելուց անմիջապես հետո ապրանքը վերադարձվում է:

8. Ապրանքը վերադարձվում է նաև սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքում և կարգով, եթե առկա է ապրանքի համար վճարված ամբողջ գումարը կամ դրա մի մասը հետ ստանալու հնարավորություն:

 

ԳԼՈՒԽ 5.
ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՈՐԾԻՆ ԿՑԵԼԸ

 

9. Ապրանքը հսկիչ գնում կատարելուց հետո ոչ ուշ, քան հաջորդ օրը կցվում է համապատասխան գործին, եթե մինչ այդ այն չի վերադարձվել, ուղարկվել փորձաքննության կամ սպառվել:

10. Գործի նյութերին կցված ապրանքների հետագա պահպանման անհրաժեշտության բացակայության դեպքում ցանկացած ժամանակ Հանձնաժողովի վարույթը իրականացնող աշխատակցի զեկուցագրի հիման վրա Հանձնաժողովի գլխավոր քարտուղարի հրամանով ապրանքները կարող են տնօրինվել նաև սույն կարգի 2-րդ կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված եղանակներով:

 

ԳԼՈՒԽ 6.
ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ

 

11. Ապրանքները, այդ թվում` դրանց մի մասը կամ դրանցից վերցված նմուշները անհրաժեշտության դեպքում հսկիչ գնում իրականացնելուց հետո ցանկացած ժամանակ կարող են ուղարկվել փորձաքննության:

12. Հանձնաժողովի գլխավոր քարտուղարի գրությամբ ապրանքները ուղարկվում են փորձաքննության, եթե վարչական վարույթ հարուցված լինելու դեպքում առկա է փորձաքննություն նշանակելու մասին Հանձնաժողովի որոշում, իսկ այլ դեպքերում` փորձաքննություն իրականացնելու մասին Հանձնաժողովի գլխավոր քարտուղարի հրաման, բացառությամբ սույն կարգի 15-րդ կետով սահմանված կարգով ապրանքները փորձաքննություն իրականացնողին հանձնված լինելու դեպքերի:

13. Ապրանքը փորձաքննության ուղարկելիս նշվում է փորձաքննվող նմուշի պահպանման անհրաժեշտության մասին:

14. Հանձնաժողովի գլխավոր քարտուղարը ապրանքների փորձաքննություն իրականացնելու մասին հրաման է կայացնում Հանձնաժողովի համապատասխան աշխատակցի զեկուցագրի հիման վրա:

15. Այն դեպքում, երբ հսկիչ գնումն իրականացվել է փորձաքննություն իրականացնող կազմակերպության կամ պետական մարմնի աշխատակցի կամ ներկայացուցչի մասնակցությամբ, հսկիչ գնումն իրականացնելուց անմիջապես հետո ապրանքը կարող է հանձնվել այդ անձին` համապատասխան կազմակերպության կամ պետական մարմնի կողմից փորձաքննություն իրականացնելու նպատակով:

16. Ապրանքը փորձաքննություն իրականացնելու նպատակով համապատասխան անձին փոխանցելուց հետո վերջինիս և Հանձնաժողովի աշխատակցի կողմից կարող է կազմվել հանձնման-ընդունման ակտ` նշելով ապրանքի բնութագիրը:

17. Փորձաքննության ուղարկելուց առաջ ապրանքը կարող է լուսանկարահանվել կամ տեսանկարահանվել:

 

ԳԼՈՒԽ 7.
ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼԸ

 

18. Ապրանքները ըստ նպատակային նշանակության օգտագործելու հնարավորության առկայության պայմաններում Հանձնաժողովի գույքի հաշվեկշռում հաշվառվում են սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքում և կարգով, եթե առկա չէ ապրանքները վերադարձնելու հիմք:

 

ԳԼՈՒԽ 8.
ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼԸ

 

19. Ապրանքները ֆիզիկական անձանց կամ ոչ առևտրային իրավաբանական անձանց նվիրաբերվում են սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքում և կարգով, եթե դրանք չեն կարող տնօրինվել սույն կարգի 2-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված եղանակներով:

 

ԳԼՈՒԽ 9.
ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼԸ

 

20. Ապրանքները ոչնչացվում են սույն կարգի 2-րդ կետով սահմանված այլ եղանակներով տնօրինելու անհնարինության դեպքում:

21. Ապրանքների ոչնչացումն իրականացվում է Հանձնաժողովի գլխավոր քարտուղարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից (այսուհետ` Աշխատանքային խումբ):

22. Ոչնչացման ենթակա ապրանքները հանձնման-ընդունման ակտով Հանձնաժողովի համապատասխան աշխատակիցը փոխանցում է Աշխատանքային խմբին:

23. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված են ապրանքների ոչնչացման առանձնահատուկ կարգ և պայմաններ, ապա Հանձնաժողովի պաշտոնատար անձի կամ այլ իրավասու անձի կողմից ոչնչացման նպատակով հանձնվում են իրավասու պետական մարմնին, կազմակերպությանը կամ պաշտոնատար անձին:

24. Աշխատանքային խմբի կողմից ապրանքների ոչնչացումից հետո կազմվում է ապրանքների ոչնչացման ակտ, որի ձևը սահմանում է Հանձնաժողովի գլխավոր քարտուղարը: Ակտը ստորագրվում է Աշխատանքային խմբի բոլոր անդամների կողմից և կցվում գործին:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 հունիսի 2021 թվական:

 

 

pin
Մրցակցության պաշտպանության հ
22.06.2021
N 130-Ն
Որոշում