Սեղմել Esc փակելու համար:
ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 2021 թվականի N 684-Ա

 

ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանին 2021 թվականի հուլիսի 1-3-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի)` Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին մասնակցելու համար:

2. Մհեր Գրիգորյանի և Դավիթ Գևորգյանի` Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. հունիսի 25

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.06.2021
N 684-Ա
Որոշում