Սեղմել Esc փակելու համար:
ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0580.200900

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» սեպտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 սեպտեմբերի 2000 թվականի N 580

 

ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ականավոր պետական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծառայությունները հանրությանն ըստ արժանվույն ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Արարատի մարզային ենթակայության` Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան` պետական հիմնարկի կարգավիճակով, Արարատի մարզի Արարատ գյուղի Գարեգին Նժդեհի N 7 տանը:

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին`

ա) հաստատել Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան պետական հիմնարկի կանոնադրությունը.

բ) 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան պետական հիմնարկի պահպանման ծախսերի վերաբերյալ:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 266 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման N 1 հավելվածի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում «Արարատ գ.» տողը լրացնել «Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 20-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.09.2000
N 580
Որոշում