Սեղմել Esc փակելու համար:
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻՆ ԱՆՀԱՊԱՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ. ՔԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻՆ ԱՆՀԱՊԱՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ. ՔԱՆԱՔԵՌԻ ՀԷԿ-Ի ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ-9665514» ՎԱՐԿԱՅԻՆ ...

 

 

040.0585.220900

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» սեպտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 2000 թվականի N 585

 

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻՆ ԱՆՀԱՊԱՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ. ՔԱՆԱՔԵՌԻ ՀԷԿ-Ի ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ-9665514» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԿԱՊԱԼԱՌՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով գերմանական ԿՖՎ (KfW) բանկի համաձայնությունը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության համակարգին օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության և «Էներգետիկային անհապաղ օգնություն. Քանաքեռի ՀԷԿ-ի վերականգնում - 9665514» վարկային ծրագրի գլխավոր կապալառուի ընտրության մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչված «Էյ Բի Բի Ալսթոմ Փաուվեր» (ABB Alstom Pover) ընկերության մրցութային առաջարկությունը` 32996944 գերմանական մարկ ընդհանուր գումարով, այդ թվում`

 

    շինարարական մաս`    6451991  գերմանական մարկ,

    մեխանիկական մաս`    7393513  գերմանական մարկ,

    էլեկտրական մաս`     19151044 գերմանական մարկ:

 

2. Հավանություն տալ «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության և «Էյ Բի Բի Ալսթոմ Փաուվեր» (ABB Alstom Pover) ընկերության միջև 2000 թվականի հունիսի 2-ին «Էներգետիկային անհապաղ օգնություն. Քանաքեռի ՀԷԿ-ի վերականգնում - 9665514» վարկային ծրագրի շրջանակներում` գլխավոր կապալառուի մրցույթի արդյունքների հիման վրա ստորագրված կապալի պայմանագրին` 22162841 գերմանական մարկ ընդհանուր գումարով, այդ թվում`

 

    շինարարական մաս`    5485622  գերմանական մարկ,

    մեխանիկական մաս`    2957060  գերմանական մարկ,

    էլեկտրական մաս`     13720159 գերմանական մարկ:

 

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություն «Էներգետիկային անհապաղ օգնություն. Քանաքեռի ՀԷԿ-ի վերականգնում - 9665514» վարկային ծրագրի շրջանակներում ստորագրված կապալի պայմանագրին համապատասխան իրականացվող գործարքները վարկային պայմանագրով նախատեսված հարկերից և պետական տուրքերից ազատելու վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 22-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.09.2000
N 585
Որոշում