ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 հուլիսի 2021 թվականի N 712-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման, հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման միջոցառումների համակարգման, ինչպես նաև ոռոգման ոլորտի արդյունավետության բարձրացման ռազմավարության մշակման աշխատանքների համակարգման նպատակով:
2. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 16.05.2023 թիվ 527-Ա որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. հուլիսի 2
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2021 թ. հուլիսի 2-ի
N 712-Ա որոշման
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ էկոնոմիկայի նախարար
ՀՀ շրջակա միջավայրի նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ
«Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն
(հավելվածը փոփ. 31.08.2021 թիվ 923-Ա, 16.05.2023 թիվ 527-Ա որոշումներ)