ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հուլիսի 2021 թվականի N 1089-Ն
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 1-ի
N 1089-Ն որոշման
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿՈԼԵԳԻԱ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունվարի 2016 թվականի N 9 քաղ. Մոսկվա
ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ՆԵՐԱՌՈՒՄ ԵՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԱՅՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՆՄՈՒՇՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ «ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 035/2014) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման» արձանագրության 4-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 9 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի N 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել ստանդարտների ցանկը, որոնք ներառում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների այն կանոններն ու մեթոդները, այդ թվում` նմուշների ընտրության այն կանոնները, որոնք անհրաժեշտ են «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 035/2014) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2016 թվականի հունվարի 26-ի
N 9 որոշմամբ
ՑԱՆԿ
Այն ստանդարտների, որոնք ներառում են հետազոտությունների
(փորձարկումների) և չափումների այն կանոնները և մեթոդները, այդ
թվում` նմուշների ընտրության այն կանոնները, որոնք անհրաժեշտ են
«Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության
տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 035/2014) պահանջները կիրառելու և
կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների
համապատասխանության գնահատում իրականացնելու համար
._________________________________________________________________________.
|Համարը`|Մաքսային |Ստանդարտի |Ստանդարտի անվանումը |Ծանոթագրություն|
|ը/կ |միության |նշագիրը | | |
| |տեխնիկական | | | |
| |կանոնակարգի| | | |
| |տարրերը | | | |
|_______|___________|_______________|_____________________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|_______|___________|_______________|_____________________|_______________|
|1. |Բաժին II |ԳՕՍՏ ISO12863- |Սիգարետներ. | |
| | |2013 |Բոցավառվելու | |
| | | |ունակությունը | |
| | | |գնահատելու | |
| | | |փորձարկման | |
| | | |ստանդարտ մեթոդ | |
|_______| |_______________|_____________________|_______________|
|2. | |ՉԿՄ 01-2009 |Ծխամորճի և մանր | |
| | | |կտրատած ծխելու | |
| | | |ծխախոտի մանրաթելերի | |
| | | |լայնության չափումների| |
| | | |կատարման մեթոդիկա | |
|_______| |_______________|_____________________|_______________|
|3. | |ՉԿՄ 02-2009 |Սիգարների և | |
| | | |սիգարիլլաների | |
| | | |հաստության չափումների| |
| | | |կատարման մեթոդիկա | |
|_______|___________|_______________|_____________________|_______________|
|4. |Բաժին VIII |ԳՕՍՏ 31632-2012|Սիգարետներ. | |
| | |(ISO 8243:2006)|Փորձանմուշների | |
| | | |ընտրությունը | |
|_______| |_______________|_____________________|_______________|
|5. | |ԳՕՍՏ ԻՍՕ 3402- |Ծխախոտ և ծխախոտային | |
| | |2003 |արտադրատեսակներ. | |
| | | |Լավորակման և | |
| | | |փորձարկումների | |
| | | |անցկացման համար | |
| | | |միջավայրներ | |
|_______| |_______________|_____________________|_______________|
|6. | |ԳՕՍՏ ԻՍՕ 3308- |Մեքենա` սովորական |Կիրառվում է |
| | |2003 |լաբորատոր` սիգարետ |ՄԻՆՉԵՎ 2017 |
| | | |ծխելու համար |թվականի |
| | | |(ծխելու մեքենա). |հունվարի 1-ը |
| | | |Սահմանումներ և | |
| | | |ստանդարտ պայմաններ | |
|_______| |_______________|_____________________|_______________|
|7. | |ԳՕՍՏ ԻՍՕ 3308- |Մեքենա` սովորական |կիրառվում է |
| | |2015 |լաբորատոր` սիգարետ |2017 թվականի |
| | | |ծխելու համար |հունվարի 1-ից |
| | | |(ծխելու մեքենա). | |
| | | |Սահմանումներ և | |
| | | |ստանդարտ պայմաններ | |
|_______| |_______________|_____________________|_______________|
|8. | |ԳՕՍՏ 30571-2003|Սիգարետներ. | |
| | |(ԻՍՕ 4387:2000)|Սիգարետների ծխում | |
| | | |խոնավ և նիկոտին | |
| | | |չպարունակող չոր | |
| | | |խտուցքի (խեժի) | |
| | | |պարունակության | |
| | | |որոշումը` լաբորատոր | |
| | | |ծխելու մեքենայի | |
| | | |օգնությամբ | |
|_______| |_______________|_____________________|_______________|
|9. | |ԳՕՍՏ 30622.1- |Սիգարետներ. | |
| | |2003 |Ծխի խտուցքում ջրի | |
| | |(ԻՍՕ 10362-1: |պարունակության | |
| | |1999) |որոշումը. Գազային | |
| | | |քրոմատագրման մեթոդ | |
|_______| |_______________|_____________________|_______________|
|10. | |ԳՕՍՏ 30570-2003|Սիգարետներ. Ծխի |կիրառվում է |
| | |(ԻՍՕ 10315: |խտուցքում նիկոտինի |մինչև 2017 |
| | |2000) |պարունակության |թվականի |
| | | |որոշումը. Գազային |հունվարի 1-ը |
| | | |քրոմատագրման մեթոդ | |
|_______| |_______________|_____________________|_______________|
|11. | |ԳՕՍՏ 30570-2015|Սիգարետներ. Ծխի |կիրառվում է |
| | |(ISO 10315: |խտուցքում նիկոտինի |2017 թվականի |
| | |2013) |պարունակության |հունվարի 1-ից |
| | | |որոշումը. Գազային | |
| | | |քրոմատագրման մեթոդ | |
|_______| |_______________|_____________________|_______________|
|12. | |ԳՕՍՏ 31630-2012|Սիգարետներ. Սիգարետի | |
| | |(ISO 8454:2007)|ծխի գազային ֆազում | |
| | | |ածխածնի մոնօքսիդի | |
| | | |պարունակության | |
| | | |որոշումը` ոչ | |
| | | |դիսպերսային (NDIR) | |
| | | |ինֆրակարմիր | |
| | | |անալիզատորի | |
| | | |օգնությամբ | |
|_______| |_______________|_____________________|_______________|
|13. | |ԳՕՍՏ 31629-2012|Ծխախոտ և ծխախոտային | |
| | |(ISO 16055: |արտադրատեսակներ. | |
| | |2003) |Ստուգիչ նմուշ. | |
| | | |Պահանջ և կիրառում | |
._________________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 1-ի
N 1089-Ն որոշման
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿՈԼԵԳԻԱ
ՈՐՈՇՈՒՄ
7 հունիսի 2016 թվականի N 66 քաղ. Մոսկվա
ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 035/2014) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի N 294 որոշմամբ հաստատված` «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի առնչությամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակներով, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի N 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել այն արտադրանքի կից ներկայացվող ցանկը, որի առնչությամբ մաքսային հայտարարագրի ներկայացումն ուղեկցվում է «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 035/2014) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի ներկայացմամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2016 թվականի հունիսի 7-ի
N 66 որոշմամբ
ՑԱՆԿ
Արտադրանքի, որի առնչությամբ մաքսային հայտարարագրի ներկայացումն
ուղեկցվում է «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային
միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 035/2014) պահանջներին
համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի ներկայացմամբ
._____________________________________________________________________.
|Արտադրանքի անվանումը|ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ |Համապատասխանության|Ծանոթագրություն|
|(ծխախոտային |ծածկագիր |գնահատման մասին | |
|արտադրատեսակները) | |փաստաթուղթ | |
|____________________|_____________|__________________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 |
|____________________|_____________|__________________|_______________|
|1. Սիգարներ, |2402 10 000 0|համապատասխանության| |
|սիգարիլլաներ |2402 20 100 0|մասին հայտարարագիր| |
|(սիգարետաներ), |2402 20 900 0| | |
|սիգարետներ, կրետեկ, | | | |
|ծխագլանակներ, բիդի | | | |
|____________________|_____________|__________________|_______________|
|2. Ծխախոտ` ծխելու |2403 11 000 0|համապատասխանության|վերջնական |
|մանր կտրատած, |2403 19 100 0|մասին հայտարարագիր|սպառողին |
|ծխախոտ` նարգիլեի |2403 19 900 0| |իրացվող |
|համար, ծխախոտ` | | |արտադրանքի |
|ծխամորճի | | |վաճառքի կամ |
| | | |առաջնային |
| | | |փաթեթավորման |
| | | |համար |
| | | |նախատեսված |
| | | |փաթեթվածքում |
._____________________________________________________________________.
Ծանոթագրություններ.1. Սույն ցանկը կիրառելու նպատակներից ելնելով` անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը, այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը:
2. Ծխախոտային արտադրանք, որի վրա չի տարածվում «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 035/2014) գործողությունը`
ծխախոտային արտադրանքի նմուշներ, որոնք ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության տարածք լաբորատորիաների, ծխախոտային արտադրատեսակներ պատրաստողների և (կամ) ներմուծողների (վաճառողների) կողմից և նախատեսված են որակի և անվտանգության հսկողության, միջազգային ստանդարտներին համապատասխան չափումների, միջլաբորատոր համեմատական փորձարկումների անցկացման, Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան նորմավորվող պարամետրերի չափումների, սարքավորումների տրամաչափարկման, համեմատական թեստերի, դեգուստացիաների անցկացման, դիզայնի ուսումնասիրման համար.
ծխախոտային արտադրանքի նմուշներ, որոնք միջազգային ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպիչների և (կամ) մասնակիցների կողմից ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության տարածք որպես նմուշներ և ցուցանմուշներ, չծխելու ծխախոտային արտադրատեսակներ:
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 1-ի
N 1089-Ն որոշման
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
17 մարտի 2016 թվականի N 18 քաղ. Մոսկվա
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՓԱԹԵԹՎԱԾՔԻ ՎՐԱ ԴՐԱՆՔ ԶԵՏԵՂԵԼՈՒ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի N 107 որոշմամբ ընդունված` Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» տեխնիկական կանոնակարգի 27-րդ կետի իրականացման նպատակով, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 24-րդ կետի 15-րդ ենթակետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 1-ին հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 1-ին հավելվածի 30-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին կից ներկայացվող նախազգուշացումների էսքիզները և ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա դրանք զետեղելու պարամետրերը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին` «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում` Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում ապահովել ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզների գրաֆիկական ֆայլերի տեղադրումը` առնվազն 300 dpi տարալուծումով, «երկշերտ» ձևաչափով տեքստային գրառմամբ և ռաստրային պատկերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի Բելառուսի Ղազախստանի
Հանրապետությունից Հանրապետությունից Հանրապետությունից
Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Բ. Սագինտաև
Ղրղզստանի Ռուսաստանի
Հանրապետությունից Դաշնությունից
Օ. Պանկրատով Ի. Շուվալով
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի խորհրդի
2016 թվականի մարտի 17-ի
N 18 որոշմամբ
Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները և ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա դրանք զետեղելու պարամետրերը
I. Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները
1. Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի դիմերեսին զետեղելու համար
Հայաստանի Հանրապետության տարածքում ծխախոտային արտադրանքն իրացնելիս


Բելառուսի Հանրապետության տարածքում ծխախոտային արտադրանքն իրացնելիս

Ղազախստանի Հանրապետության տարածքում ծխախոտային արտադրանքն իրացնելիս

Ղրղզստանի Հանրապետության տարածքում ծխախոտային արտադրանքն իրացնելիս

2. Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության տարածքներում ծխախոտային արտադրանքն իրացնելիս` ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի դարձերեսին զետեղելու համար

3. Ղրղզստանի Հանրապետության տարածքում ծխախոտային արտադրանքն իրացնելիս` ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի դարձերեսին զետեղելու համար

4. Ռուսաստանի Դաշնության տարածքում ծխախոտային արտադրանքն իրացնելիս` ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի դիմերեսին և դարձերեսին զետեղելու համար

II. Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա զետեղելու պարամետրերը
1. Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզների տարալուծումը (այսուհետ` նախազգուշացումներ) կազմում է առնվազն 300 dpi:
2. Այն դեպքում, երբ ծխախոտային արտադրատեսակի սպառողական փաթեթվածքի (այսուհետ` սպառողական փաթեթվածք) հիմնական կողմերի դիմերեսի կամ դարձերեսի` լայնության նկատմամբ բարձրության հարաբերակցությունը 1,28-ից պակաս է, ապա`
նախազգուշացման չափերն այնպես են փոփոխվում, որ նախազգուշացման մակերեսը կազմի սպառողական փաթեթվածքի յուրաքանչյուր հիմնական կողմի առնվազն 50 տոկոսը.
նախազգուշացումը զետեղվում է սպառողական փաթեթվածքի հիմնական կողմերի դիմերեսի և դարձերեսի ձախ վերին անկյունում: Նախազգուշացումը զետեղվում է սպառողական փաթեթվածքի հիմնական կողմի դարձերեսի ձախ ստորին անկյունում, եթե այն ծածկվում է դրոշմանիշով կամ վնասվում է` սպառողական փաթեթվածքը սովորական ձևով բացելիս:
Ընդ որում` թույլատրվում է զետեղվող նախազգուշացման համաչափության ոչ ավելի, քան 20 տոկոսով փոփոխություն` հաստատված նախազգուշացումների էսքիզների համաչափության նկատմամբ:
3. Այն դեպքում, երբ ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի հիմնական կողմերի դիմերեսի կամ դարձերեսի` լայնության նկատմամբ բարձրության հարաբերակցությունը 1,28-ից ավելին է և 1,92-ից պակաս է, ապա նախազգուշացման չափերն այնպես են փոփոխվում, որ նախազգուշացման մակերեսը կազմի սպառողական փաթեթվածքի յուրաքանչյուր հիմնական կողմի մակերեսի առնվազն 50 տոկոսը: Ընդ որում` թույլատրվում է զետեղվող նախազգուշացման համաչափության ոչ ավելի, քան 20 տոկոսով փոփոխություն` հաստատված նախազգուշացումների էսքիզների համաչափության նկատմամբ:
4. Այն դեպքում, երբ սպառողական փաթեթվածքի հիմնական կողմերի դիմերեսի կամ դարձերեսի` լայնության նկատմամբ բարձրության հարաբերակցությունը 1,92-ից ավելին է, ապա`
նախազգուշացումը զետեղվում է սպառողական փաթեթվածքի հիմնական կողմերի դիմերեսի և դարձերեսի վերին հատվածում: Նախազգուշացումը տեղադրվում է սպառողական փաթեթվածքի հիմնական կողմի դարձերեսի ստորին հատվածում, եթե այն ծածկվում է դրոշմանիշով կամ վնասվում է` սպառողական փաթեթվածքը սովորական ձևով բացելիս.
նախազգուշացման չափերը փոփոխվում են այնպես, որ դրա լայնությունը համապատասխանի սպառողական փաթեթվածքի լայնությանը.
նախազգուշացմամբ չզբաղեցված, սակայն նախազգուշացման համար հատկացված մակերեսը տեղադրվում է նախազգուշացումից ներքև և ամբողջությամբ ծածկվում է Pantone 448C գույնին համապատասխան գույնով` սպառողական փաթեթվածքի հիմնական կողմի լայնությամբ: Նախազգուշացմամբ զբաղեցված մակերեսը և Pantone 448C գույնին համապատասխան գույնով ծածկված մակերեսն իրար հետ միասին պետք է կազմեն սպառողական փաթեթվածքի յուրաքանչյուր հիմնական կողմի մակերեսի առնվազն 50 տոկոսը.
նախազգուշացման տեքստը (տեքստի մի մասը) տեղափոխվում է (առանց բառերն առանձնացնելու) Pantone 448C գույնին համապատասխան գույնով ծածկված մակերեսի վրա: Նախազգուշացման այդպիսի տեքստը (տեքստի մի մասը) հավասարաչափ բաշխվում է ամբողջ մակերեսով, որտեղ այն տեղադրվում է, զետեղվում է սպիտակ գույնի մեծատառերով, թավ, հստակ, դյուրընթեռնելի տառատեսակով, որի չափը պետք է մեծացվի այնքան, որ ամենաերկար տողը հասնի զետեղման հատվածի եզրին, եթե դա հնարավոր է: Միջտողային տարածությունը չպետք է գերազանցի տառատեսակի բարձրությունը:
Ընդ որում` թույլատրվում է զետեղվող գունավոր նկարի կամ լուսապատկերի (տեքստը ընդգրկող կամ չընդգրկող) համաչափության 20 տոկոսից ոչ ավելի փոփոխություն` հաստատված նախազգուշացումների էսքիզների համաչափության նկատմամբ:
5. Այն դեպքում, երբ սպառողական փաթեթվածքը սովորական ձևով բացելիս խախտվում է նախազգուշացման տեքստի ամբողջականությունը, ապա տեքստը (պատռվող բառը) կարող է տեղափոխվել պատռման գծի ստորին հատված` հորիզոնական նախազգուշացման կենտրոնի ուղղության հետ հավասարեցմամբ: Սպառողական փաթեթվածքի դարձերեսի հիմնական կողմում զետեղված նախազգուշացումը կարող է մասնակիորեն փակվել դրոշմանիշով:
Հավելված N 5
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 1-ի
N 1089-Ն որոշման
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿՈԼԵԳԻԱ
ՈՐՈՇՈՒՄ
12 մայիսի 2015 թվականի N 53 քաղ. Մոսկվա
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» (ՄՄ ՏԿ 035/2014) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 1 հավելված) 3-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգի N 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան` հաշվի առնելով «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և վերացման կարգի մասին» հիմնադրույթի 6-րդ կետը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել, որ`
ա) Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) իրավունքի մաս կազմող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերով կամ Միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 035/2014) տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի առնչությամբ (այսուհետ համապատասխանաբար` անդամ պետություն, արտադրանք, տեխնիկական կանոնակարգ) նախքան տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, վավերական են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն ոչ ուշ, քան 2017 թվականի նոյեմբերի 15-ը:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման փաստաթղթերը վավեր են Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ դրվող արտադրանքի համար մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, բայց ոչ ուշ, քան 2024 թվականի հունվարի 1-ը:
(Պարբերությունը լրացուցիչ ներառվել է 2017 թվականի նոյեմբերի 20-ից ԵՏՀ կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 7-ի N 144 որոշմամբ, տարածվում է 2017 թվականի նոյեմբերի 15-ից ծագող իրավահարաբերությունների վրա, 2018 թվականի հուլիսի 30-ից գործողության մեջ դրված խմբագրությունում, ԵՏՀ Կոլեգիայի 2018 թվականի հուլիսի 17-ի N 115 որոշմամբ, տարածվում է 2018 թվականի հուլիսի 15-ից ծագող իրավահարաբերությունների վրա).
բ) մինչև 2017 թվականի նոյեմբերի 15-ը թույլատրվում է Միության տարածքում արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ բացթողումը Միության իրավունքի մաս կազմող ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան` նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք տրամադրվել կամ ընդունվել են նախքան տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը:
Արտադրանքը մակնշվում է համապատասխանության ազգային նշանով (Միության շուկայում շրջանառության նշանով)` անդամ պետության օրենսդրության համաձայն: Արտադրանքի շրջանառության միասնական նշանով այդպիսի արտադրանքի մակնշումը Միության շուկայում չի թույլատրվում.
Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է արտադրանքի արտադրությունը և շրջանառության մեջ դնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան` նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության դեպքում:
(Պարբերությունը լրացուցիչ ներառվել է 2017 թվականի նոյեմբերի 20-ից ԵՏՀ կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 7-ի N 144 որոշմամբ, տարածվում է 2017 թվականի նոյեմբերի 15-ից ծագող իրավահարաբերությունների վրա, 2018 թվականի հուլիսի 30-ից գործողության մեջ դրված խմբագրությունում, ԵՏՀ կոլեգիայի 2018 թվականի հուլիսի 17-ի N 115 որոշմամբ, տարածվում է 2018 թվականի հուլիսի 15-ից ծագող իրավահարաբերությունների վրա).
գ) մինչև 2016 թվականի նոյեմբերի 15-ը Միության տարածքում թույլատրվում է այն արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ բացթողումն առանց արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատման մասին փաստաթղթերի և համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով) մակնշման, որը, մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, ենթակա չի եղել համապատասխանության պարտադիր գնահատման` Միության իրավունքի մաս կազմող ակտերի կամ անդամ պետության օրենսդրության համաձայն.
դ) սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է մինչև դրա ամբողջական իրացումն այն անդամ պետության տարածքում, որտեղ այդպիսի արտադրանքը բաց է թողնվել շրջանառության մեջ.
2. Ռուսաստանի Դաշնության կառավարությունն անդամ պետությունների հետ համատեղ պետք է մշակի և մինչև 2015 թվականի հուլիսի 15-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ներկայացնի`
ա) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում` տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու ու կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ նմուշների ընտրության կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի նախագիծ.
բ) այն արտադրանքի ցանկի նախագիծը, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի ներկայացմամբ:
3. Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունն անդամ պետությունների առողջապահության նախարարությունների հետ համատեղ պետք է մշակի և մինչև 2015 թվականի հունիսի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ներկայացնի`
ա) հաշվետու օրացուցային տարվա ընթացքում իրացված ծխախոտային արտադրատեսակների և դրանցից արտազատված նյութերի բաղադրության մասին տեղեկություններ պարունակող հաշվետվության ձևի նախագիծ, որն առողջապահության ոլորտում անդամ պետության լիազոր մարմին է ներկայացվում արտադրողի, վերահսկող կազմակերպության և (կամ) ներմուծողի կողմից:
բ) ծխախոտային արտադրատեսակների օգտագործումից առաջացող վնասի մասին նախազգուշացումների էսքիզների նախագծերը և ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա դրանց զետեղման պարամետրերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Պաշտոնական հրապարակման օրը` 2 հուլիսի 2021 թվական: