Սեղմել Esc փակելու համար:
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ-ՈՒՄ` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱ ...

 

 

040.0587.220900

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» սեպտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 2000 թվականի N 587

 

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լիազորել Հայաստանի ագրարագյուղացիական միությանը և «Լոգիստիկ-կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը շարունակել Նիդերլանդների Թագավորության ընկերությունների հետ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մթերքների արտադրության, վերամշակման ու արտահանման բնագավառներում ներդրումային ծրագրերի իրականացման շուրջ բանակցությունները:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`

ա) հոլանդական ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մթերքների արտադրության, վերամշակման և արտահանման բնագավառներում ներդրումային ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով կազմակերպել և համակարգել համալիր նախապատրաստական աշխատանքները (տեխնիկատնտեսական հաշվարկներ, ներդրումային առաջնային ուղղություններ և այլն), ինչպես նաև աջակցություն ցուցաբերել հոլանդական ընկերություններին` Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերն առավել արդյունավետ իրականացնելու համար.

բ) ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի ագրարագյուղացիական միության միջև ձեռք բերված նախնական պայմանավորվածությունից` սահմանել, որ սույն կետի «ա» ենթակետում նշված համալիր նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի ագրարագյուղացիական միության միջոցով.

գ) իրականացվող համալիր նախապատրաստական աշխատանքների յուրաքանչյուր փուլի (այդ թվում` սույն որոշման 1-ին կետում նշված Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների կողմից վարվող բանակցությունների ընթացքի) մասին պարբերաբար հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն, իսկ ամբողջ աշխատանքների արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկությունների փաթեթ (ներառյալ հոլանդական «Ֆաբսա» ընկերության հետ` ստորագրման նպատակով առաջարկվող պայմանագրի համաձայնեցված նախագիծը):

3. Սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված համալիր նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը հատկացնել 25620000 դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (Եվրահամայնքի պարենային անվտանգության ապահովման ծրագրի միջոցներից հետագայում փոխհատուցելու պայմանով), համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված նախահաշվի ու վճարումների ժամանակացույցի:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մյուս շահագրգիռ նախարարություններին և կազմակերպություններին` սահմանված կարգով աջակցել սույն որոշման 2-րդ կետում նշված համալիր նախապատրաստական աշխատանքների իրականացմանը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 22-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.09.2000
N 587
Որոշում