ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 հուլիսի 2021 թվականի N 718-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. 2021 թվականի հուլիսի 7-ին աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` օդանավակայանում սպասարկման ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Նիկոլ Փաշինյանինը, Մանե Գևորգյանինը, Վահե Հակոբյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ռազմիկ Մարգարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Ռոբերտ Կավկասյանինը` Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Գրիգորի Առաքելյանինը, Վահագն Աբգարյանինը, Վահան Սմբատյանինը, Նարեկ Ղարիբյանինը, Աղվան Իշխանյանինը, Միխայիլ Աթաբեկյանինը և Արամ Էլոյանինը` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին:
5. Պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն գործուղման նպատակով համաճարակային կանոնների պահպանման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացման հետ կապված ծախսերը կատարել 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ներկայացրած հաշվետվության:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2021 թվականի հուլիսի 7-ին` Երևան- Մոսկվա-Երևան երթուղով:
7. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշվող չվերթի կազմակերպման հարցում:
8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. հուլիսի 6
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2021 թվականի հուլիսի 6-ի
N 718-Ա որոշման
ԿԱԶՄ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պաշտոնական պատվիրակություն
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետի պաշտոնակատար
Վ. Տողանյան - Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան
Մ. Գևորգյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Վ. Հակոբյան - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
Հ. Թաշչյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության
պետ
Ռ. Մարգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական
արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի
մասնագետ (04.07.2021թ.-07.07.2021թ.)
Ռ. Կավկասյան - ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների
վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի
բժիշկ-համաճարակաբան
Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Տ. Մեհրաբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ
Անվտանգություն
Գ. Առաքելյան - ՀՀ պետական պահպանության ծառայության առաջին բաժնի
պետի տեղակալ
Վ. Աբգարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(04.07.2021թ.-07.07.2021թ.)
Վ. Սմբատյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(04.07.2021թ.-07.07.2021թ.)
Ն. Ղարիբյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ա. Իշխանյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Մ. Աթաբեկյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ա. Էլոյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող